4ՄՎ

4ՄՎ Մարս և Վեներա մոլորակների ուսումնասիրության համար նախատեսված խորհրդային միջմոլորակային կայանների չորրորդ սերունդ։
Կայանը հիմնված էր նախորդ 3ՄՎ նախագծի վրա, և օգտագործվել է Մարս-2-ից 7 և Վեներա-9-ից 16 առաքելությունների համար։
Ստեղծվել են կայանի հենքի տարբեր տարբերակներ, օրինակ՝ 4Վ-1, 4Վ-Մ և 4Վ-2[1][2]։ Նույն բազային նախագիծը օգտագործվել է նաև Երկրի արբանյակների, մասնավորապես տիեզերական աստղադիտարանների համար[3]։
Կայան
[խմբագրել | խմբագրել կոդը]
Կայանը ուներ 2,8 մետր բարձրություն և արևային մարտկոցների բացված դիրքում 6,7 մետր լայնություն։ Կայնի կենտրոնական հատվածն ուներ մոտ մեկ մետր տրամագիծ, դրա վրա էր տեղակայված շարժիչը։ Հիմնական շարժիչը շրջապատված է կոնաձև գիտական գործիքների խցիկով, որի տրամագիծը կազմում է 2,35 մետր հիմքում[4]։
Առաջին երեք կայանների վրա (Մարս-2,3-ը և Կոսմոս 419) տեղադրված էր ԿՏԴՈւ-425 շարժիչ, իսկ 1971 թվականից հետո այն փոխարինվեց ԿՏԴՈւ-425Ա մոդելով[5]։
Տարբերակներ և արձակման պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]
- Մարս Մ-71|3ՄՍ՝ Կոսմոս 419 (Մ-71|3ՄՍ համար 170), Մարս-2 (Մ-71 համար 171), Մարս-3 (Մ-71 համար 172)[6]
- Մարս Մ-73|3ՄՍ|3ՄՊ՝ Մարս-4 (Մ-73|3ՄՍ համար 52Ս), Մարս-5 (Մ-73|3ՄՍ համար 53Ս), Մարս-6 (Մ-73|3ՄՊ համար 50Պ), Մարս-7 (Մ-73|3ՄՊ համար 51Պ)[7][8]
- Վեներա 4Վ-1՝ Վեներա-9 (4Վ-1 համար 660), Վեներա-10 (4Վ-1 համար 661), Վեներա-11 (4Վ-1 համար 360), Վեներա-12 (4Վ-1 համար 361), Վեներա-13 (4Վ-1Մ համար 760), Վեներա-14 (4Վ-1Մ համար 761)[1][2]
- Աստրոն՝ Աստրոն[9]
Վեներա 4Վ-2՝ Վեներա-15 (4Վ-2 համար 860), Վեներա-16 (4Վ-2 համար 861)[10]
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 «Venera 9, 10, 11, 12 (4V1 #1, 2, 3, 4)». Gunter's Space Page (անգլերեն). Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 25-ին.
- ↑ 2,0 2,1 «Venera 13, 14 (4V1M #1, 2)». Gunter's Space Page (անգլերեն). Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 25-ին.
- ↑ «4MV». www.astronautix.com. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ մարտի 23-ին.
- ↑ «Venera-9 and 10». www.russianspaceweb.com.
- ↑ «KTDU-425». www.astronautix.com. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 28-ին. Վերցված է 2022 թ․ ապրիլի 17-ին.
- ↑ «Mars 2, 3 (Mars M71 #1, #2, #3)». Gunter's Space Page (անգլերեն). Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 25-ին.
- ↑ «Mars 4, 5 (Mars M73 Orbiter #1, #2)». Gunter's Space Page (անգլերեն). Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 25-ին.
- ↑ «Mars 6, 7 (Mars M73 Lander #1, #2)». Gunter's Space Page (անգլերեն). Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 25-ին.
- ↑ «Astron 1». Gunter's Space Page (անգլերեն). Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 25-ին.
- ↑ «Venera 15, 16 (4V2 #1, 2)». Gunter's Space Page (անգլերեն). Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 25-ին.
- ↑ «Granat (Astron 2)». Gunter's Space Page (անգլերեն). Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 25-ին.
|
|