Աստրոն (կայան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աստրոն
ԿազմակերպությունԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ տիեզերական ծրագիր ԳԱ
Հիմնական կապալառուներԼավոչկինի ԳԱՄ
COSPAR ID[1][2] 1983-020A[1][2]
NSSDCA ID1983-020A
SCN13901
Գործարկման ամսաթիվ1983 մարտի 23, 12:45 UTC[1]
Գործարկման վայրԲայկոնուր
Գործարկման հրթիռՊրոտոն
Աշխատանքի ավարտ1991 մարտի 23
Զանգված3250 կգ

Աստրոն (ռուս.՝ Астрон), խորհրդային տիեզերական աստղադիտակ, արձակվել է 1983 թվականի մարտի 23-ին, Պրոտոն կրող հրթիռով Բայկոնուր տիեզերակայանից[3]։ Կայանը տեղադրվել է Երկրի բարձր ուղեծիր և գործել է վեց տարի։ Աստրոնը իր ժամանակի ամենամեծ ուլտրամանուշակագույն տիեզերական աստղադիտակն էր։

Աստրոն աստղադիտակը նախագծվել է հիմնվելով 4ՄՎ կայանի հենքի վրա։ Նախագիծը ղեկավարում էր Ալեքսանդր Բոյարչուկ[4][5]։ Աստղադիտակը և կայանը նախագծվել և կառուցվել են Ղրիմի աստղաֆիզիկական աստղադիտարանում և Լավոչկինի ԳԱՄ-ում։ Այս հաստատությունների մի խումբ գիտնականներ իրենց աշխատանքի համար արժանացան ԽՍՀՄ պետական մրցանակի[6]։

Կայանի վրա տեղադրված էր 80 սմ ուլտրամանուշակագույն սպեկտրի աստղադիտակ (համատեղ նախագծվել էր ԽՍՀՄ-ի և Ֆրանսիայի կողմից), և ռենտգենյան սպեկտրի աստղադիտակ[7]։

Տեղադրվելով 185,000 կիլոմետր ապոկենտրոնով ուղեծր Աստրոնը կարող էր դիտումներ կատարել Երկրի ստվերից և ռադիացիոն գոտուց դուրս։

Աստրոնի կողմից կատարված ամենակարևոր դիտարկումներից էին SN 1987A գերնորի դիտումը 1987 թվականի մարտի 4-ից մինչև 12-ը[8] և 1985 թվականի դեկտեմբերին Հալլեյի գիսաստղի դիտարկումները, որոնք թույլ տվեցին մի խումբ խորհրդային գիտնականներին մշակել գիսաստղի վարսի մոդելը[9]։

Աստղադիտարանի գործունեությունը ավարտվել է 1991 թվականի մարտի 23-ին[10]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Astron». US National Space Science Data Centre. Վերցված է 2013 թ․ ապրիլի 12-ին.
  2. «ASTRON».
  3. J. McDowell. «Jonathan McDowell's launchlog». Jonathan's Space Home Page. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 23-ին.
  4. «Spectr-UF Project History» (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2005 թ․ մարտի 6-ին.
  5. «Alexander Boyarchuk» (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 30-ին. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 23-ին.
  6. «Crimean Astrophysical Observatory» (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 23-ին.
  7. «The Astron Satellite». NASA/GSFC. 2003 թ․ հունիսի 26. Արխիվացված օրիգինալից 2009 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 23-ին.
  8. A.A. Boyarchuk; և այլք: (1987). «Observations on Astron: Supernova 1987A in the Large Magellanic Cloud». Pis'ma v Astronomicheskii Zhurnal (ռուսերեն). 13: 739–743. Bibcode:1987PAZh...13..739B.
  9. A.A. Boyarchuk; և այլք: (1986). «A model for the coma of Comet Halley, based on the Astron ultraviolet spectrophotometry». Pis'ma v Astronomicheskii Zhurnal (ռուսերեն). 12: 696–706. Bibcode:1986PAZh...12..696B.
  10. Harvey, Brian; Zakutnyaya, Olga (2011). Russian Space Probes: Scientific Discoveries and Future Missions. Springer Praxis. էջեր 376–380. ISBN 9781441981493.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • A.A. Бойарчук (1994). Астрофизические исследования на космической станции "Астрон" (ռուսերեն). Москва: Наука.
  • Токовинин A. A. (1986). Орбитальные оптические телескопы (ռուսերեն). Москва: Знание.