Վարս (գիսաստղ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
C/2001 Q4 (NEAT) գիսաստղի լուսանկար

Վարս կամ կոմա (ծագումը՝ լատ.՝ coma, հին հունարեն՝ χομη/κομη - մազեր), փոշուց և գազից կազմված ամպ, որը շրջապատում է գիսաստղի միջուկը։ «Վարսը» և «միջուկը» միասին կազմում են գիսաստղի «գլուխը»։ Գիսաստղի Արեգակին մոտենալու հետ համընթաց «գլուխը» մեծանում է, իսկ երբեմն հայտնվում է գիսաստղի «պոչ»։

Գիսաստղի վարսը ունի համարյա գնդաձև ձև և սովորաբար ունենում է 100 հազարից մինչև 1,4 միլիոն կմ չափեր միջուկից։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]