Հակապոչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Լուլին գիսաստղի հակապոչը ձախից, իոնային պոչը աջից
Ցույց է տրված թե ինչպես գիսաստղը կարող է ունենալ փոքր, հիմնական պոչին հակառակ ուղղված պոչ

Հակապոչ, աստղագիտության եզր, որն օգտագործվում է գիսաստղի երեք տեսակի պոչերից մեկի բնութագրման համար։ Այն առաջանում է սովորական իոնային պոչին և փոշու պոչին երկրաչափորեն հակառակ ուղղության վրա, և կարծես թե ուղղվում է դեպի Արեգակը։ Հակապոչը կազմված է փոշու մեծ չափերով մասնիկներից, որոնք իրենց զանգվածի և չափի պատճառով ավելի քիչ են ենթարկվում արեգակնային քամու ազդեցությանը, և որպես կանոն մնում են գիսաստղի ուղեծրի հարթության մեջ, ի վերջո ընդունելով սկավառակի ձև։ Փոշու մասնիկների փոքր քանակի պատճառով այս սկավառակը տեսնել սովորական պայմաններում գործնականում հնարավոր չէ։ Այն հնարավոր է գրանցել միայն կողքից, երբ այն բավարար պայծառ է դիտարկման համար։ Դա դառնում է հնարավոր այն կարճ ժամանակի պահին, երբ Երկիրը հատում է գիսաստղի ուղեծրի հարթությունը[1][2]։ Փաստորեն այս սկավառակը երևում է կարճ պոչի տեսքով, որն ուղղված է դեպի Արեգակը[3]։

Քանի որ փոշու մասնիկները ունեն սկավառակի տեսք, բնական է, որ հակապոչը գոյություն ունի նաև գիսաստղի հետևում և կողքերից. Սակայն այն չի դիտարկվում կողքից միջուկի պատճառով, իսկ ետևում այն կորում է ավելի պայծառ փոշու կամ գազի պոչի մեջ։

Անցնող գիսաստղերի մեծամասնությունը չափազանց փոքր են, որպեսզի նրանց հակապոչը դիտարկելի լինի, սակայն վերջին շրջանում դիտարկվել են նաև բավականին մեծ գիսաստղեր, օրինակ՝ C/1956 R1 (Արեն - Ռոլանդի) 1957 թվականին և C/1995 O1 (Հեյլ - Բոպպի) 1997 թվականին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ռաո Ջո (6 փետրվար 2009)։ «Նոր գտնված Լուլին գիսաստղը գիշերային երկնքի փայլ»։ SPACE.com։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-07-12-ին։ Վերցված է 2009-02-25 
  2. Թոսար Բորխա; Պաոլո Քենդի։ «Ինչ է հակապոչը»։ 3.bp.blogspot։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-07-12-ին։ Վերցված է 2009-02-25 
  3. «Գիտության հանրագիտարան. հակապոչ»։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-07-12-ին 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]