Ասուպների հոսք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ասուպի (ընկնող աստղ) անիմացիա

Ասուպների հոսք, վայր ընկնող աստղերի անձրև, մեծաթիվ ասուպների երևալը կարճ ժամանակամիջոցում (րոպեում դրանց թիվը երբեմն հասնում է հազարի), տեղի է ունենում երկնաքարերի հոսքի հետ Երկրի հանդիպման պատճառով։

Քանի որ այդ երկնաքարերն ունեն միևնույն տարածական արագությունները, թվում է, որ հոսքը կազմող ասուպները դուրս են գալիս երկնոլորտի միևնույն կետից։ Վերջինս անվանում են ասուպների հոսքի ռադիանտ։

Երևույթի հնագույն գրառումներից են հայ մատենագրությունում պահպանված 902 և 1070 թվականի ասուպների հոսքի մասին եղած վկայությունները։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 597 CC-BY-SA-icon-80x15.png