Jump to content

Գիսաստղի փոշի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Գիսաստղի փոշի, անվանում են տիեզերական փոշին, որն արտանետվել է գիսաստղից։ Գիսաստղի փոշու հետազոտությունները կարող են բացատրել գիսաստղերի ծագումը։ Երբ Երկիրը հատում է գիսաստղի պոչը, այն կարող է առաջացնել ասուպային հոսք։

Փոշին և գիսասղտերի ծագում

[խմբագրել | խմբագրել կոդը]
Գիսաստղի փոշու մասնիկը մանրադիտակի տակ

Գիսաստղերի ծագման հնարավոր մոդելներն են[1]՝

  1. Միջաստղային մոդել. համաձայն այս մոդելի ցնդող նյութերի սառույցները խառնվել են փոշու մասնիկներին Արեգակից առաջ գոյություն ունեցած խիտ ամպում։ Սառցի և փոշու խառնուրդը հետագայունմ դարձել է գիսաստղ առանց զգալի քիմիական փոփոխությունների։ Այս վարկածն առաջ է քաշել Մայո Գրինբերգը 1986 թվականին։
  2. Արեգակնային համակարգի մոդելի համաձայն միջաստղային ամպում առաջացած սառույցները սկզբում գոլորշիացեկ են նախաաստղի շուրջ գտնվող գազի և փոշու ակկրեցիոն սկավառակից։ Գոլորշիացած նյութերը հետագայում բյուրեղացվել են և վերածվել գիսաստղերի։ Այսպիսով այս մոդելով ստեղծված գիսաստղերը կունենան միջաստղային սառցից գոյացած գիսաստղերից տարբեր քիմիական կազմություն։
  3. Սկզբնական նյութի բեկորների մոդելի համաձայն գիսաստղերը ձևավորվել են Յուպիտերի ձևավորման գոտում։
  4. Պլանետեզեմալների կենտրոնացումը Ուրան–Նեպտուն ռեգիոնում գտնվող փոշու սկավառակում։
  5. Նախաաստղային քամու կողմից քշված սառած նյութի կտորներ։

Գիսաստղի փոշու առանձնահատկությունները, այսպես, օրինակ խտությունը և քիմիական կազմությունը, կարող են բացատրել թէ, որ մոդելին է պատկանում գիսաստղը։ Օրինակ, գիսաստղի և միջաստղային փոշու իզոտոպիկ բաշխումը իրար շատ նման են և կարող են խոսել նման ծագման մասին։

Սթարդասթը հայտնաբերեց սիլիկատների բյուրեղներ Վիլդի 2 գիսաստղի փոշու մեջ, ապացուցելով, որ գիսաստղը ձևավորվել է ապակու ջերմաստիճանից (> 1000 Կ) բարձր ջերմաստիճաններում սկավառակի ներքին մաերում, երիտասարդ աստղի շրջակայքում։ Վիլդի 2 գիսաստղի փոշու կազմությունը համընկնում է նոր ստեղծվող աստղերի ակկրեցիոն սկավառակի արտաքին մասերում գտնվող նյութի կազմությանը[2]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]