Jump to content

Պլանետեզեմալ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Պլանետեզեմալ (անգլերեն planet - մոլորակ և infinitesimal - անսահման փոքր), պրոտոաստղի ուղեծրում երկնային մարմին, որը առաջանում է նախամոլորակային սկավառակի մեջ գտնվող փոշեհատիկների՝ աստիճանաբար իրար միանալու միջոցով։ Անընդհատ ձգելով դեպի իրեն նոր նյութեր և աճեցնելով իր զանգվածը պլանետեզեմալները ձևավորում են ավելի մեծ մարմին, մինչև սեփական ձգողության ուժի ազդեցության տակ նրա մասնիկները սկսում են խտանալ։ Պլանետեզեմալի օրինակ է ծառայում (21) Լյուտեցիա աստերոիդը, որի հաստ, կիլոմետրանոց փոշու տակ գտնվում է խիտ միջուկը։

Խտացվող նյութը ավելացնում է կենտրոնի ջերմաստիճանը։ Աճած ջերմաստիճանի պատճառով այն հալում է, և ձևավորվում է պրոտոմոլորակ։

Մոլորակների ձևավորման տեսությունը, որը ներառում է «պլանետեզեմալների վարկածը», առաջադրվել է խորհրդային աստղագետ Վ. Սաֆրոնովի կողմից և մինչև այսօր ընդունվում է աշխարհի աստղագետների մեծամասնության կողմից։