Մուսսոն (արբանյակ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մուսսոն
ԿազմակերպությունԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ տիեզերական ծրագիր
Հիմնական կապալառուներԿՄ ԳԱՄ
Գործարկման ամսաթիվ1981 - 1994
Գործարկման վայրՊլեսեցկ
Զանգված~1610 կգ

Մուսսոն (ռուս.՝ Муссон), խորհրդային Երկրի արհեստական արբանյակների շարք, որոնք հանդիսանում էին ԽՍՀՄ տիեզերական երկրաֆիզիկական համալիրի հիմնական տարրերը։ Համալիրն ապահովում էր բարձր ճշգրտության միասնական գեոդեզիական կոորդինատային համակարգի ստեղծում՝ ճշգրտելով Երկրի ձևը և նրա գրավիտացիոն դաշտը։

Սարքը մշակվել է ԿՄ ԳԱՄ-ում` համաձայն ԽՄԿԿ Կենտկոմի և ԽՍՀՄ Նախարարների խորհրդի 1977 թվականի փետրվարի 3-ի թիվ 103-33 որոշման։ Թռիչքային փորձարկումները սկսվել են 1981 թվականին և շահագործման են հանձնվել 1986 թվականին[1]։

Կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Գլանաձև հերմետիկ իրանի ներսում տեղադրված էին չափագրող սարքավորումները, իրանը նաև ծառայում էր որպես ջերմային կառավարման համակարգի ռադիատոր։ Արբանյակի իրանին ամրացված էին արևային մարտկոցները։ Իրանի վերին մասում ամրացված էր ֆերմա, որի վրա տեղադրված էին մագնիսական կայունացուցիչ, գրավիտացիոն սարք և այլ կողմնորոշիչ համակարգեր։

Արձակման պահին սարքի զանգվածը 1610 կգ է, երկարությունը՝ 5,84 մ, տրամագիծը՝ 2,36 մ, աշխատանքային ուղեծրում զանգվածը՝ 1530 կգ։ Ուղեծրում արևային մարտկոցների և ֆերմայի բացումից հետո չափերը՝ երկարությունը՝ 17,77 մ, տրամագիծը՝ 7,50 մ։

Արձակումների ցանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արձանագրվել է 14 արձակում, որոնցից առաջինն անհաջող է եղել։ Ուղեծիր դուրս գալու համար օգտագործվել է Ցիկլոն հրթիռը, արձակումները իրականացվել են Պլեսեցկի տիեզերակայանից։

Արձակման ամսաթիվ Արձակման
դիրք
Գործարանային
համար
Արձակման
զանգված, կգ
Անվանում NSSDC ID SCN i Т, ր Нp, կմ На, կմ
23.01.1981 14:20 32/1 11 1596 - - - 82,60° ԿՀ վթար
30.09.1981 13:00 32/1 12 1588 Կոսմոս-1312 1981-098A 12879 82,61° 115,99 1536,8 1511,6
24.09.1982 12:15 32/1 13 1547 Կոսմոս-1410 1982-096A 13589 82,62° 115,99 1521,9 1499,9
24.11.1983 15:33 32/2 14 1550 Կոսմոս-1510 1983-115A 14521 73,63° 116,08 1540,5 1506,8
08.08.1984 15:08 32/2 15 1554 Կոսմոս-1589 1984-084A 15171 82,60° 116,00 1522,7 1499,4
14.06.1985 13:36 32/1 17 1556 Կոսմոս-1660 1985-047A 15821 73,64° 116,11 1537,8 1499,2
11.02.1986 09:56 32/2 16 1557 Կոսմոս-1732 1986-015A 16593 73,61° 116,08 1544,4 1499,0
02.12.1986 10:00 32/1 18 1552 Կոսմոս-1803 1986-094A 17117 82,61° 116,05 1526,8 1502,6
20.02.1987 07:43 32/2 19 1545 Կոսմոս-1823 1987-020A 17535 73,62° 116,08 1544,2 1498,8
30.05.1988 11:00 32/1 21 1548 Կոսմոս-1950 1988-046A 19195 73,61° 116,10 1541,5 1504,7
28.08.1989 03:14 32/2 20 1548 Կոսմոս-2037 1989-068A 20196 73,58° 116,12 1537,5 1502,8
30.07.1990 03:06 32/1 22 1556 Կոսմոս-2088 1990-066A 20720 73,61° 116,12 1543,7 1503,7
22.12.1992 15:36 32/2 23 1536 Կոսմոս-2226 1992-092A 22282 73,64° 116,07 1537,6 1497,7
29.11.1994 05:54 32/2 24 1522 Գեո-ԻԿ 1994-078A 23411 73,62° 116,10 1545,0 1498,9

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Голотюк С. (1999). «Спутникостроители с берегов Енисея». Новости космонавтики. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 1-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]