Արևային մարտկոց
Արևային մարտկոց, մի շարք ֆոտոէլեկտրական էլեմենտների միասնություն (ֆոտոէլեմենտ)՝ արևային էներգիան անմիջականորեն էլեկտրականի փոխակերպող սարք։ Արևային մարտկոցում իբրև էներգիայի փոխակերպիչներ օգտագործվում են կիսահաղորդչային ֆոտոէլեմենտներ և ջերմաէլեմենտներ։ Տարածված են միաբյուրեղային սիլիցիումի ֆոտոէլեմենտներից պատրաստված արևային մարտկոցները։ Կիրառվում են, հիմնականում, այլընտրանքային (վերականգնվող) էներգիայի արտադրման պրոցեսում, ինչպես նաև տիեզերական սարքերի (կապի արբանյակների, Երկրի արհեստական արբանյակների, տիեզերանավերի և այլն) էներգասնուցման համակարգերում։
Ֆոտոէլեմենտների էֆեկտիվություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Արևային ճառագայթների հոսքի հզորությունը Երկրի մթնոլորտում քառակուսի մետրին բաժին է ընկնում մոտավորապես 1366վատտ[1]։
2009 թվականին Spectrolab ընկերությունը ցուցադրել է արևային էլեմենտ՝ 41,6% էֆեկտիվությամբ[2]։ 2011 թվականին կալիֆոռնիական Solar Junction ընկերությունը 5,5×5,5մմ ֆոտոէլեմենտի համար հասել է 43,5% էֆեկտիվության[3]։
2013 թվականին Sharp ընկերությունը ստեղծել է եռաշերտ ֆոտոէլեմենտ 4×4մմ չափերով ինդիում-գալիում-արսենի-ի հիման վրա, որի էֆեկտիվությունը հասել է 44,4 %[4]։ 2014 թվականին Ֆրաունգոֆերի արևային էներգոհամակարգի ինստիտուտում ստեղծել են արևային մարտկոցներ, շատ փոքր ֆոտոէլեմենտի վրա լույսի ֆոկուսացման շնորհիվ էֆեկտիվությունը հասել է 46 %[5]։
Արտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Շատ հաճախ միայնակ ֆոտոէլեմենտները չեն արտադրում բավարար էներգիա։ Հետևաբար, որոշակի թվով արևային էլեմենտներ միացնում են իրար և անվանում են արևային ֆոտոէլեկտրական մոդուլներ, այնուհետև ապակիների միջև թիթեղներով մոնտաժում են ամրությունը։ Սրա հավաքումը հնարավոր է լրիվ ավտոմատացնել[6]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Solar Spectra: Air Mass Zero»
- ↑ «Австралийцы установили новый рекорд КПД солнечных батарей»։ Membrana (ռուսերեն)։ Membrana։ 28 августа 2009։ Արխիվացված է օրիգինալից 2012-06-25-ին։ Վերցված է 2011-03-06
- ↑ Solar Junction Breaks Concentrated Solar World Record with 43,5 % Efficiency
- ↑ «Sharp разработала концентрирующий фотоэлемент с кпд 44,4 %»։ Արխիվացված է օրիգինալից 2014-03-30-ին։ Վերցված է 2017-02-01
- ↑ УЧЁНЫЕ ИЗ ИНСТИТУТА СОЛНЕЧНЫХ ЭНЕРГОСИСТЕМ ФРАУНГОФЕРА РАЗРАБОТАЛИ СОЛНЕЧНЫЕ БАТАРЕИ С КПД 46 % И ЭТО НОВЫЙ МИРОВОЙ РЕКОРД
- ↑ «Производство фотоэлектрического солнечного модуля»։ Արխիվացված օրիգինալից 2012-06-25-ին։ Վերցված է 2017-02-01
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 26)։ ![]() |