Էֆիր (արբանյակ)
Կազմակերպություն | ԽՍՀՄ տիեզերական ծրագիր |
---|---|
Հիմնական կապալառուներ | ԿՀԿԲ-Պրոգրես |
Գործարկման ամսաթիվ | 1984-1985 |
Գործարկման վայր | Բայկոնուր |
Զանգված | 2450 կգ |
Էֆիր (ռուս.՝ Эфир), խորհրդային Երկրի մագնիտոսֆերան ուսումնասիրելու համար նախատեսված արբանյակների ծրագիր էր, ընդհանուր առմամբ արձակվել են երկու արբանյակներ 1984 և 1985 թվականներին։ Արբանյակները ուսումնասիրել են բարձր էներգիայի մասնիկները, լիցքի կազմը, առաջնային մասնիկների էներգիան և նյութի հետ նրանց փոխազդեցության բնութագրերը։ Արբանյակները մշակվել են ԿՀԿԲ-Պրոգրես-ում։ Արբանյակների ակտիվ գործողության ժամկետն էր 30 օր[1]։ Արբանյակները արձակվել են Սոյուզ կրող հրթիռներով Պլեսեցկ տիեզերակայանից[2][3]։
Էթեր տիեզերանավը մշակվել է Բիոն տիպի կայանների հիման վրա։ Գիտական սարքավորումը 2450 կգ կշռող մոնոբլոկ էր[1]՝ բաղկացած լիցքի դետեկտորներից, էներգիայի դետեկտորից և էլեկտրոնիկայի ագրեգատներից։ Ընդհանուր առմամբ արձակվել է 2 արբանյակ։
Աշխատանքի ընթացքում նրանց հաջողվել է գրանցել 1012 էՎ-ից ավելի էներգիա ունեցող մոտ 20000 առաջնային մասնիկ։ Այս տեղեկությունն առաջին անգամ է ստացվել տիեզերական թռիչքների համաշխարհային պրակտիկայում[4]։
Նշանակում | Տեսակ | Արձակում (GMT) | Կրող հրթիռ | Ուղեծրից իջնել/ոչնչացում |
---|---|---|---|---|
Կոսմոս-1543 | Էֆիր | 10.03.1984 17:00[2] |
Սոյուզ | 5.04.1984 |
Կոսմոս-1713 | Էֆիր | 27.12.1985 17:06[3] |
Սոյուզ | 22.01.1986 |
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Космический аппарат «Эфир»
- ↑ 2,0 2,1 «Cosmos 1543». NASA Space Science Data Coordinated Archive. Վերցված է 2020 թ․ մարտի 2-ին.
- ↑ 3,0 3,1 «Cosmos 1713». NASA Space Science Data Coordinated Archive. Վերցված է 2020 թ․ մարտի 2-ին.
- ↑ «КА, эксплуатация которых завершена («Наука», «Энергия», «Эфир»)». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 22-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 24-ին.(Ստուգված է 27 Նոյեմբերի 2012)
|