Վեներա ծրագիր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Վեներա-2» կայանը Տիեզերագնացության թանգարանում, Մոսկվա
«Վեներա-10» կայանի մոդելը
«Վեներա-12»-ի իջեցվող սարքը կտրվածքում

Վեներա ծրագիր (ռուս.՝ Венера), խորհրդային ավտոմատ միջմոլորակային կայանների շարք, որոնք նախատեսված էին Վեներա մոլորակի հետազոտությունների համար, արձակվել են 1961-1984 թվականներին։ Ծրագրի շրջանակներում տասներեք կայան հաջողությամբ մտավ Վեներայի մթնոլորտ, այդ թվում՝ երկու Վեգա ծրագրի կայաններ։ Նրանցից տասը հաջողությամբ վայրէջք կատարեցին մոլորակի մակերեսին։ Վեներայի մակերևութային ծայրահեղ պայմանների պատճառով իջեցվող սարքերը կարող էին գոյատևել մակերեսի վրա միայն կարճ ժամանակ, այդ ժամանակը տատանվում էր 23 րոպեից մինչև երկու ժամ[1]։

Վեներա ծրագիրը սահմանեց մի շարք նախադեպեր տիեզերական հետազոտության մեջ, դրանց թվում էին՝

  • Առաջին մարդու կողմից ստեղծված սարքը, որոնք մտել են մեկ այլ մոլորակի մթնոլորտ (Վեներա-3, 1966 թվականի մարտի 1-ին),
  • Առաջին, փափուկ վայրէջքը այլ մոլորակի վրա (Վեներա-7, 1970 թվականի դեկտեմբերի 15-ին),
  • Առաջին լուսանկարները այլ մոլորակի մակերևույթից (Վեներա-9, 1975 թվականի հունիսի 8-ին),
  • Առաջին, ձայնագրությունը այլ մոլորակի վրա (Վեներա-13, 1981 թվականի հոկտեմբերի 30-ին),
  • Առաջին բարձր լուծաչափության ռադարի միջոցով քարտեզագրում (Վեներա-15, հունիսի 1983 թվականի հունիսի 2-ին)։

1ՎԱ հենքի հիմքով առաքելություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անվանում Արձակման ամսաթիվ Կրող հրթիռ Կարգավիճակ Արդյունք
Ծանր արբանյակ 01 (1ՎԱ համար 1) 04.02.1961 «Մոլնիա» վթար Կայանը կորսվել է արագացուցիչ բլոկի վթարի պատճառով։
Վեներա-1 (1ՎԱ համար 2) 12.02.1961 «Մոլնիա» կապի կորուստ Կայանը կորել է Վեներայի մոտով անցման ժամանակ։ Վեներայի առաջին մոտ (100 հազար կմ) անցումը։

2ՄՎ հենքի հիմքով առաքելություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անվանում Արձակման ամսաթիվ Կրող հրթիռ Կարգավիճակ Արդյունք
2ՄՎ-1 համար 1 (Սպուտնիկ-19) 25.08.1962 «Մոլնիա» կորուստ ԱՄԿ-ն կորսվել է արագացուցիչ բլոկի վթարի պատճառով։
2ՄՎ-1 համար 2 (Սպուտնիկ-20) 01.09.1962 «Մոլնիա» կորուստ ԱՄԿ-ն կորսվել է արագացուցիչ բլոկի վթարի պատճառով։
2ՄՎ-2 համար 1 (Սպուտնիկ-21) 12.09.1962 «Մոլնիա» կորուստ ԱՄԿ-ն կորսվել է արագացուցիչ բլոկի վթարի պատճառով։

3ՄՎ հենքի հիմքով առաքելություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անվանում Արձակման ամսաթիվ Կրող հրթիռ Կարգավիճակ Արդյունք
Կոսմոս-21 11.11.1963 «Մոլնիա» կորուստ ԱՄԿ-ն կորսվել է արագացուցիչ բլոկի վթարի պատճառով։
3ՄՎ-1Ա համար 4Ա 19.02.1964 «Մոլնիա» կորուստ ԱՄԿ-ն կորսվել է կրող հրթիռի երրորդ աստիճանի վթարի պատճառով։
Կոսմոս-27 (3ՄՎ-1Ա համար 5) 27.03.1964 «Մոլնիա» կորուստ ԱՄԿ-ն կորսվել է արագացուցիչ բլոկի վթարի պատճառով։
Զոնդ-1 (3ՄՎ-1 համար 4) 02.04.1964 «Մոլնիա» կապի կորուստ Կայանի պատյանի վնասման պատճառով հերմետիկության կորուստ, արդյունքում կապի համակարգի վթար։ Անցում Վեներայի մոտով 110 000 կմ հեռավորությամբ։
Վեներա-2 (3ՄՎ-4 համար 4) 12.11.1965 «Մոլնիա» մասնակի հաջող Կառավարման համակարգի վթարի պատճառով հիմնական նպատակը չի իրականացվել։ Անցում Վեներայի մոտով 24 000 կմ հեռավորությամբ։
Վեներա-3 (3ՄՎ-3 համար 1) 16.11.1965 «Մոլնիա» կապի կորուստ Կապի համակարգը վթարվել է, 13 օրից կայանը բախվել է Վեներայի մակերևույթին։
Կոսմոս-96 (3ՄՎ-4 համար 6) 23.11.1965 «Մոլնիա» կորուստ ԱՄԿ-ն կորսվել է արագացուցիչ բլոկի վթարի պատճառով։
Վեներա-4 12.06.1967 «Մոլնիա» մասնակի հաջող
Վեներա-67Ա (Կոսմոս-167) 17.07.1967 «Մոլնիա» կորուստ ԱՄԿ-ն կորսվել է արագացուցիչ բլոկի վթարի պատճառով։
Վեներա-5 05.01.1969 «Մոլնիա» մասնակի հաջող
Վեներա-6 10.01.1969 «Մոլնիա» մասնակի հաջող
Վեներա-7 17.08.1969 «Մոլնիա» մասնակի հաջող
Վեներա-70Ա (Կոսմոս-359) 22.08.1969 «Մոլնիա» կորուստ ԱՄԿ-ն կորսվել է արագացուցիչ բլոկի վթարի պատճառով։
Վեներա-8 27.03.1970 «Մոլնիա» մասնակի հաջող
Վեներա-72Ա (Կոսմոս-482) 31.03.1972 «Մոլնիա» կորուստ ԱՄԿ-ն կորսվել է արագացուցիչ բլոկի վթարի պատճառով։

4ՄՎ հենքի հիմքով առաքելություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անվանում Արձակման ամսաթիվ Կրող հրթիռ Կարգավիճակ Արդյունք
Վեներա-9 08.06.1975 «Պրոտոն» մասնակի հաջող
Վեներա-10 14.06.1975 «Պրոտոն» մասնակի հաջող
Վեներա-11 09.09.1978 «Պրոտոն» մասնակի հաջող
Վեներա-12 14.09.1978 «Պրոտոն» մասնակի հաջող
Վեներա-13 30.10.1981 «Պրոտոն» մասնակի հաջող
Վեներա-14 04.11.1981 «Պրոտոն» մասնակի հաջող
Վեներա-15 02.06.1983 «Պրոտոն» մասնակի հաջող
Վեներա-16 07.06.1983 «Պրոտոն» մասնակի հաջող

Վեներա ծրագրի շարունակությունն էր Վեգա ծրագիրը, Վեներայի և Հալեյ գիսաստղի հետազոտությունների համար։ Արձակվել են երկու կայաններ 1985 թվականին՝ Վեգա-1 և Վեգա-2։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «NASA Solar System Exploration: Venus».

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վեներա ծրագիր» հոդվածին։