Կոսմոս-167

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կոսմոս-167
ԿազմակերպությունԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ տիեզերական ծրագիր
Հիմնական կապալառուներԼավոչկինի ԳԱՄ
COSPAR ID[1] 1967-063A[1]
SCN02852
Գործարկման ամսաթիվ1967 hունիսի 17, 02:36:38 UTC[1]
Գործարկման վայրԲայկոնուր
Գործարկման հրթիռՄոլնիա
Զանգված1106 կգ

Կոսմոս-167 (ռուս.՝ Космос-167, կամ 4Վ-1 համար 311), խորհրդային Վեներա ծրագրի շրջանակներում արձակված ավտոմատ միջմոլորակային կայան, որը նախատեսված էր Վեներա մոլորակի հետազոտությունների համար։ Արձակվել է Բայկոնուր տիեզերակայանից Մոլնիա կրող հրթիռով[1]։ Արձակման ձախողման պատճառով այն չի հեռացել Երկրի ցածր ուղեծրից։

4Վ-1 համար 311 կայանը երկրորդն էր երկու 4Վ-1 սարքերից, որոնք կառուցվել և շահագործվել են Լավոչկինի կոնստրուկտորական բյուրոյի կողմից՝ Վեներա-4-ից հետո[2]։

Առաքելություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կայանը արձակվել է 1965 թվականի հունիսի 17-ին, Մոլնիա կրող հրթիռով[3]։ Առաքելությամբ նախատեսվում էր իրականացնել վայրէջք Վեներայի մակերևույթին, սա կրկնում էր Վեներա-4-ի առաքելությունը։ Կայանը մնաց Երկրի ցածր ուղեծրում, արագացուցիչ բլոկի չգործարկման պատճառով։ Կայանը ստացավ Կոսմոս 167 նշանակումը։

Կայանը կրկին մտավ Երկրի մթնոլորտ 1967 թվականի հունիսի 25-ին[2]։

Կոսմոս 167-ի ուղեծրի պարամետրներն էին՝ 187 կիլոմետր պերիգեյ, 286 կիլոմետր ապոգեյ, 51,8° թեքում և 89,2 րոպե րոպե պարբերություն[4]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 «Kosmos 167». US National Space Science Data Centre. Վերցված է 2023 թ․ մարտի 4-ին.
  2. 2,0 2,1 Siddiqi, Asif A. (2018). BEYOND EARTH: A CHRONICLE OF DEEP SPACE EXPLORATION, 1958–2016 (PDF). NASA. էջեր 70–71. Վերցված է 2020 թ․ ապրիլի 17-ին.  This article incorporates text from this source, which is in the public domain.
  3. McDowell, Jonathan. «Launch Log». Jonathan's Space Page. Վերցված է 2013 թ․ ապրիլի 11-ին.
  4. «Cosmos 167:Trajectory 1967-063A». nssdc.gsfc.nasa.gov. NASA. 2020 թ․ փետրվարի 27. Վերցված է 2020 թ․ ապրիլի 18-ին.  This article incorporates text from this source, which is in the public domain.