Կոսմոս-96

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կոսմոս-96
ԿազմակերպությունԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ տիեզերական ծրագիր
Հիմնական կապալառուներՀԿԲ-1
COSPAR ID[1] 1965-094A[1]
SCN01742
Գործարկման ամսաթիվ1965 նոյեմբերի 23, 03:22:00 UTC[1]
Գործարկման վայրԲայկոնուր
Գործարկման հրթիռՄոլնիա
Զանգված960 կգ

Կոսմոս-96 (ռուս.՝ Космос-96, կամ 3ՄՎ-4 համար 6), խորհրդային Վեներա ծրագրի շրջանակներում արձակված ավտոմատ միջմոլորակային կայան, որը նախատեսված էր Վեներա մոլորակի մոտով անցում կատարելու համար։ Արձակվել է Բայկոնուր տիեզերակայանից Մոլնիա կրող հրթիռով[1]։ Արձակման ձախողման պատճառով այն չի հեռացել Երկրի ցածր ուղեծրից։ Կա կարծիք, որ այս կայանի մուտքը Երկրի մթնոլորտ հանդիսացել է Կեկսբուրգի ՉԹՕ-ի միջադեպի պատճառը։

Առաքելություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սա դեպի Վեներա արձակման համար նախատեսված երեք կայաններից վերջինն էր։ 3ՄՎ-4 համար 6 կայանը ի սկզբանե կառուցվել էր դեպի Մարս առաքելության համար, որի արձակումը նախատեսված էր 1964 թվականի վերջին։ Սակայն, այն բանից հետո, երբ այն չարձակվեց մինչև իր մեկնարկի պատուհանի ավարտը, կայանը փոփոխվեցին Վեներայի ուսումնասիրությունների համար, ինչպես նաև երկու այլ կայաններ, որոնք արձակվեցին։ որպես Վեներա-2 և Վեներա-3[2]։

Արձակում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կայանը արձակվել է 1965 թվականի նոյեմբերի 23-ին, Մոլնիա կրող հրթիռով[3]։ Կրող հրթիռի երրորդ աստիճանի շարժիչներից մեկի պայթյունի պատճառով հրթիռը դուրս եկավ հսկողությունից, արդյունքում չորրորդ աստիճանը չաշխատեց։ Կայանը դուրս բերվեց Երկրի ցածր ուղեծիր՝ 227 կմ պերիգեյով, 310 կմ ապոգեյով, 51,9° թեքումով և 89,8 րոպե պարբերությամբ։ Կայանին տրվեց «Կոսմոս 96» անվանումը՝ այս անվանումների շարքը օգտագործվում էր ռազմական և փորձարարական արբանյակների համար, ինչպես նաև խափանված կայանների համար՝ խափանումը թաքցնելու համար։ Կոսմոս 96-ը մտավ մթնոլորտ և այրվեց 1965 թվականի դեկտեմբերի 9-ին[4]։

Կեկսբուրգի միջադեպ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կա կարծիք, որ Կոսմոս-96-ի այրումը մթնոլորտում պատճառ է հանդիսացել երկնքում հրե գնդի երևալու համար, որը նկատվել է Կանադայի հարավ-արևմտյան Օնտարիոյի և ԱՄՆ առնվազն ութ նահանգների վրա Միչիգանից մինչև Նյու Յորք 1965 թվականի դեկտեմբերի 9-ին, ժամը 21:43-ին: Այնուամենայնիվ, կայանի ուղեծրի մասին տվյալների անճշտությունը և անկման կոորդինատների և ժամանակի անորոշությունները դժվարացնում են վերջնականապես որոշել, թե արդյոք այդ հրե գունդը կարող էր լինել Կոսմոս-96 կայանը թէ ոչ1965 թվականի դեկտեմբերի 9-ին։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 «Kosmos 96». US National Space Science Data Centre. Վերցված է 2023 թ․ մարտի 4-ին.
  2. Siddiqi, Asif A. (2018). BEYOND EARTH: A CHRONICLE OF DEEP SPACE EXPLORATION, 1958–2016 (PDF). NASA History Office. էջեր 71–72.
  3. McDowell, Jonathan. «Launch Log». Jonathan's Space Page. Վերցված է 2013 թ․ ապրիլի 11-ին.
  4. McDowell, Jonathan. «Satellite Catalog». Jonathan's Space Page. Վերցված է 2013 թ․ ապրիլի 11-ին.