Jump to content

Զոնդ-1

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Զոնդ-1
ԿազմակերպությունԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ տիեզերական ծրագիր
Հիմնական կապալառուներՀԿԲ-1
COSPAR ID1964-016D
SCN00785
Գործարկման ամսաթիվ1964 ապրիլի 2, 02:40 UTC
Գործարկման վայրԲայկոնուր
Գործարկման հրթիռՄոլնիա
Զանգված890 կգ

Զոնդ-1 (ռուս.՝ Зонд-1), խորհրդային Զոնդ ծրագրի շրջանակներում արձակված ավտոմատ միջմոլորակային կայան, որը նախատեսված էր Վեներա մոլորակի հետազոտություններ իրականացնելու համար։ Երկրորդ խորհրդային հետազոտական կայանն էր, որը հասավ Վեներա, թեև այդ ժամանակ կապը կայանի հետ ձախողվել էր։ Կայանի վրա տեղադրված էր 90 սանտիմետր տրամագծով գնդաձև վայրէջքի պարկուճ, որը պարունակում էր գիտական սարքավորում մթնոլորտի քիմիական վերլուծության, մակերեսային ապարների գամմա-ճառագայթային չափումների, լուսաչափության, ջերմաստիճանի և ճնշման չափիչումների համար։

Կայանը կառուցվել է 3ՄՎ միջմոլորակային կայանների հենքի վրա։

Զոնդի առաքելությունները Խորհրդային Միության կողմից ներկայացվել են որպես ինժեներական փորձարկումներ[1]։ Այն ժամանակ արևմտյան դիտորդները ենթադրում էին, որ այդ անվանումն օգտագործվել է որպես անհաջող առաքելությունների քողարկում, այնպես, ինչպես Կոսմոս անվանումները օգտագործվել են այն առաքելությունների համար, որոնք չեն կարողացել լքել Երկրի ուղեծիրը[1]:Զոնդ-1-ը իրականում երկրորդ կայանն էր, որը պետք է կրեր Զոնդ անունը, նրա նախորդող կայանը մնաց Երկրի ուղեծրում և նշանակվեց Կոսմոս-21[1]։

Արձակում[խմբագրել | խմբագրել կոդը]

Զոնդ-1-ին նախորդող երեք նախկին խորհրդային միջմոլորակային կայանները վթարվել էին կրող հրթիռի արագացուցիչ Բլոկ Լ-ի անսարքությունների պատճառով, հետաքննությունը պարզեց, որ խնդիրը հեշտությամբ լուծելի էր։ Զոնդ-1-ը արձակվել է 1964 թվականի ապրիլի 2-ին Բայկոնուր տիեզերակայանից Մոլնիա կրող հրթիռով։ Այս անգամ հրթիռը անթերի գործեց։ Կայանի դեպի Վեներա թռիչքի ընթացքում պարզվեց, որ ճեղքված սենսորի պատուհանից կար թույլ արտահոսք, որի արդյունքում սարքավորումների խցիկը կորցրեց օդի ճնշումը։ Սա լուրջ խնդիր էր, քանի որ խորհրդային էլեկտրոնիկան հենվում էր վակուումային լամպերի վրա, որոնք գերտաքանում էին առանց օդի հովացման։ Երկրից ուղարկված հրամանի կատարման պահին, մթնոլորտի ցածր ճնշման պայմաններում կայանի սարքավորումների խցիկում կարճ միացում տեղի ունեցավ։

Ապրիլի կեսերին հիմնական կայանի էլեկտրոնիկան ամբողջովին խափանվել էր, և ազդանշանների փոխանակումը դադարեցվել էր, սակայն կապ էր պահպանվում իջեցվող սարքի հետ։ Այս կապի միջոցով են ստացվել տիեզերական ճառագայթման և ատոմային-ջրածնային սպեկտրոմետրի չափումների տվյալներ։ Այնուամենայնիվ, բոլոր հաղորդակցությունները կայանի հետ դադարել են մայիսի 14-ին։ Զոնդ-1-ը անցել է մոլորակի մոտով 100,000 կիլոմետր հեռավորության վրա 1964 թվականի հուլիսի 14-ին։

Միևնույն իջեցվող սարքի կառուցվածք է օգտագործվել Վեներա-3 կայանում[2]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Harvey, Brian (2007). Russian Planetary Exploration History, Development, Legacy and Prospects. Springer-Praxis. էջեր 69–72. ISBN 9780387463438.
  2. Huntress Jr, Wesley T.; Marov, Mikhail Ya (2011). Soviet Robots in the Solar System Mission Technologies and Discoveries. Springer-Praxis. էջ 139. ISBN 9781441978974.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]