Վեներա-3

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վեներա-3
ԿազմակերպությունԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ տիեզերական ծրագիր
Հիմնական կապալառուներՀԿԲ-1
COSPAR ID[1] 1965-092A[1]
NSSDCA ID1965-092A
SCN01733
Գործարկման ամսաթիվ1965 նոյեմբերի 16, 04:19 UTC[1]
Գործարկման վայրԲայկոնուր
Գործարկման հրթիռՄոլնիա
Զանգված960 կգ[1]

Վեներա 3 (ռուս.՝ Венера 3), խորհրդային Վեներա ծրագրի շրջանակներում արձակված ավտոմատ միջմոլորակային կայան, որը նախատեսված էր Վեներա մոլորակի հետազոտություններ իրականացնելու համար։ Արձակվել է Բայկոնուր տիեզերակայանից Մոլնիա կրող հրթիռով[1]։ Կայանը բաղկացած էր իջեցվող սարքից, որը նախատեսված էր Վեներայի մթնոլորտ մտնելու և պարաշյուտով մակերևույթ իջնելու համար, և կրող կայանից[2][3], որը իջեցվող սարքի արձակումից հետո պետք է ծառայեր որպես կապ իջեցվող սարքի հետ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1965 թվականին Կենտրոնական Կոմիտեն, հիասթափված Սերգեյ Կորոլյովի ՀԿԲ-1 նախագծային բյուրոյի վատ արդյունքներից, միջմոլորակային կայանների ծրագիրը վերահանձնարարեց Լավոչկինի բյուրոյին։ 1958 թվականից սկսած ավելի քան երկու տասնյակ կայանների արձակման արդյունքում միայն Լունա 2 և Լունա 3 կայանններն էին, որ ավարտեցին իրենց առաքելությունները կատարելով բոլոր նպատակները։ Միևնույն ժամանակ, Միացյալ Նահանգները հաջողությամբ իրականացրեցին Մարիներ-2 Վեներայի և Մարիներ-4 Մարսի կայանների առաքելությունները, իսկ լուսնային զոնդերի երկարատև ձախողումներից հետո Ռեյնջեր-6-ը հաջողությամբ վայրէջք կատարեց Լուսնի վրա (վնասված հեռուստատեսային համակարգով), իսկ Ռեյնջեր-7-ը հաջողությամբ ուղարկեց հեռուստատեսային նկարների շարք։

Լավոչկինի բյուրոն սկսեց Վեներա և Լունա կայանների համապարփակ փորձարկման ծրագիր, մինչդեռ Կորոլյովը միշտ դեմ էր «նստարանային» փորձարկումների գաղափարին, բացառությամբ անձնակազմով թռիչքների։ Կայանների կառուցվածքի այլ թերությունների թվում նաև հայտնաբերվեց, որ Վեներայի իջեցվող սարքերը ցենտրիֆուգային փորձարկման ենթարկվելուց հետո, չկարողացան դիմանալ ձգողության ուժի նախատեսվածի կես արժեքին։

Առաքելություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կայանի առաքելությունն էր վայրէջք կատարել Վեներայի մակերեսին։ Իջեցվող սարքը պարունակում էր ռադիոկապի համակարգ, գիտական գործիքներ, էլեկտրական էներգիայի աղբյուրներ և Խորհրդային Միության զինանշանը կրող մեդալիոններ։ Կայանը ստերիլիզացվել էր նախքան արձակումը[4]։

Կայանը արձակվել է 1965 թվականի նոյեմբերի 16-ին, Մոլնիա կրող հրթիռով[1]։ Կայանի սկզբնական հետագիծը անցնում էր Վեներայի մոտով 60550 կմ հեռավորության վրա, 1965 թվականի դեկտեմբերի 26-ին իրականացվեց ընթացքի շտկման մանևր, որը կայանը բերեց մոլորակի հետ բախման հետագծի[5]։ Կայանի հետ կապը ընդհատվեց 1966 թվականի փետրվարի 15-ին, հավանաբար գերտաքացման պատճառով[5]։

Իջեցվող սարքը և կայանը բախվեցին Վեներային 1966 թվականի մարտի 1-ին՝ դարձնելով Վեներա 3-ը առաջին տիեզերական սարքը, որը հարվածել է մեկ այլ մոլորակի մակերեսին[6][7]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 «Venera 3». US National Space Science Data Centre. Վերցված է 2023 թ․ մարտի 4-ին.
  2. Wade, Mark. «Venera 3MV-3». Encyclopedia Astronautica. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 28-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 3-ին.
  3. Krebs, Gunter. «Venera 3 (3MV-3 #1)». Gunter's Space Page. Վերցված է 2018 թ․ ապրիլի 3-ին.
  4. Ulivi, Paolo; Harland, David M (2007). Robotic Exploration of the Solar System Part I: The Golden Age 1957-1982. Springer. էջ 46. ISBN 9780387493268.
  5. 5,0 5,1 Harvey, Brian (2007). Russian Planetary Exploration History, Development, Legacy and Prospects. Springer-Praxis. էջեր 94–97. ISBN 9780387463438.
  6. Siddiqi, Asif A. (2018). Beyond Earth: A Chronicle of Deep Space Exploration, 1958–2016 (PDF). The NASA history series (second ed.). Washington, DC: NASA History Program Office. էջ 1. ISBN 9781626830424. LCCN 2017059404. SP2018-4041.
  7. «Venera 3». NASA Space Science Data Coordinated Archive.