Լունա 2

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լունա 2
ԿազմակերպությունԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ՓԿԲ-1
COSPAR ID[1] 1959-014A[1]
NSSDCA ID1959-014A
SCN00114
Գործարկման ամսաթիվ1959 սեպտեմբերի 12
06:39:42 GMT[2]
Գործարկման վայրԲայկոնուր
Գործարկման հրթիռԼունա
Զանգված390,2 կգ[3]

Լունա-2 (ռուս.՝ Луна 2), սկզբում անվանվում էր Երկրորդ Սովետական տիեզերական հրթիռ և կրում էր Լունիկ 2 մականունը մամուլում։ Սովետական Միության տիեզերքի հետազոտության ծրագրի շրջանակներում իրականացվող Լունա ծրագրի վեցերորդ արձակված և երկրորդ հաջողությամբ ավարտված առաքելությունն էր։ Այն առաջին տիեզերական սարքն էր, որ բախվեց Լուսնի մակերևույթին։

Միջմոլորակային կայանը արձակվել է 1959 թվականի սեպտեմբերի 12-ին Լունա կրող հրթիռի միջոցով Բայկոնուր տիեզերակայանից։ Բացի կայանի տեղորոշման և այլ սարքավորումներից կայանի վրա տեղադրված հատուկ սարքավորումներով արտանետվում էր նատրիումի գազային ամպ կայանի հետագծի վիզուալ հետևման համար։ 1959 թվականի սեպտեմբերի 13-ին կայանը բախվեց Լուսնի մակրևույթին Անձրևների ծովի արևելյան մասում Արիստիդ, Արքիմեր և Ավտոկլուս խառնարանների միջև։

Լունա-2 կայանի մետաղյա հնգանկյուններով գնդի կրկնօրինակը։ Ցուցադրվում է Կանզասի Կոսմոսֆեր կենտրոնում:

Մինչ մակերևույթին բախվելը կայանը պայթեցրել է գունդ մետաղյա հնգանկյուններով, որոնց վրա գրված էր «ԽՍՀՄ» և արձակման ամսաթիվը։ Այս հնգանկյունները պայթյունի հետևանքով սփռվել են բախման վայրից տարբեր ուղղություններով։

«Լունա 2»-ը չի հայտնաբերել որևէ ճառագայթում կամ մագնիսական դաշտ Լուսնի շուրջ։

«Լունա 2»-ի մետաղյա գնդի կրկնօրինակը նվեր է տրվել ԱՄՆ նախագահ Էյզենհաուերին և պահվում էր «Էյզենհաուերի նախագահական կենտրոնի» գրադարանում, ԱՄՆ Կանզաս նահանգի Աբիլին քաղաքում[4]։ Այս գնդի կրկնօրինակը գտնվում է Կանզաս նահանգի Հաթչինսոն քաղաքում գտնվող Կոսմոսֆեր կենտրոնում[5]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Luna 2 Launch and Trajectory Information»։ NASA Space Science Data Coordinated Archive։ Վերցված է 28 March 2019 
  2. Siddiqi Asif A. (2018)։ Beyond Earth: A Chronicle of Deep Space Exploration, 1958–2016։ NASA 
  3. «Luna 2»։ NASA Space Science Data Coordinated Archive։ Վերցված է January 9, 2023 
  4. Ivanov Stepan (12 September 2017)։ «58 years ago: the Soviet space probe, Luna 2, was launched»։ Russia Beyond։ Վերցված է 18 March 2019 
  5. Dickinson David (6 February 2014)։ «A History of Curious Artifacts Sent Into Space»։ Universe Today։ Վերցված է 16 March 2019 

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]