Լունա 11
Կազմակերպություն | Լավոչկինի անվ. բյուրո |
---|---|
Այլ нանվանումներ | Ե-6ԼՖ համար 101 |
COSPAR ID | [1] 1966-078A[1] |
NSSDCA ID | 1966-078A |
SCN | 02406 |
Գործարկման ամսաթիվ | 1966 օգոստոսի 24, 08:03:21 UTC[1] |
Գործարկման վայր | Բայկոնուր |
Գործարկման հրթիռ | Մոլնիա-Մ (8Կ78Մ)[1] |
Աշխատանքի ավարտ | 1966 հոկտեմբերի 1 |
Զանգված | 1640 կգ[2] |
Լունա-11, կամ Ե-6ԼՖ համար 101 (ռուս.՝ Луна 11), Սովետական Միության տիեզերքի հետազոտության ծրագրի շրջանակներում իրականացվող Լունա ծրագրի հերթական առաքելությունը, որով նախատեսվում էր կատարել Լուսնի մակերևույթի լուսանկարում։ Արձակվել է 1966 թվականի օգոստոսի 24-ին Բայկոնուր տիեզերակայանից, Մոլնիա-Մ (8Կ78Մ) կրող հրթիռով։ Լունա 11 կայանը 1966 թվականի օգոստոսի 27-ին հաշողությամբ դուրս եկավ Լուսնի ուղեծիր և սկսեց պլանավորված աշխատանքը։
Առաքելության նպատակներն էին՝
- Լուսնի գամմա և ռենտգեն ճառագայթման ուսումնասիրություններ, Լուսնի քիմիական կազմության բացահայտման նպատակով;
- Լուսնի գրավիտացիոն անոմալիաների բացահայտում;
- Լուսնի մոտ ասուպների հոսքերի խտության ուսումնասիրություններ;
- Լուսնի մոտ կոշտ ճառագայթման չափումներ։
Որպես առաքելության երկրորդական նպատակ էր դրված Լուսնի ուղեծրի տատանումների պատճառ դարձած զանգվածի կենտրոնացումների ուսումնասիրությունները։
Լունա 11-ը արձակվել էր ԱՄՆ-ի ՆԱՍԱ-ի կողմից արձակված Լունար Օրբիտեր-ից երկու շաբաթ անց։ Թռիչքի ընթացքում կայանի վրա տեղադրված հեռուստատեսային խցիկը հնարավոր չեղավ օգտագործել, քանի որ նրա ուղղորդման դիտակի տեսադաշտը փակվել էր չբացահայտված մարմնի կողմից։ Կայանի մնացած բոլոր սարքերը աշխատեցին մինչև առաքելության ավարտը, 1966 թվականի հոկտեմբերի 1-ը, երբ կայանի վրա տեղադրված մարտկոցների պաշարը սպառվեց։
Կայանը
[խմբագրել | խմբագրել կոդը]Լունա 11 կայանը խորհրդային արբանյակների Ե-6ԼՖ դասին էր պատկանում, նախագծվել և կառուցվել էր Լավոչկինի անվ. բյուրոյի կողմից։ Այս արբանյակային կայանների դասը նախատեսված էր ուղեծրից Լուսնի մակերևույթի լուսանկարումներ իրականացնելու համար։ Կայանի նախագծման ընթացքում օգտագործվեց Ե-6 պլատֆորմը, որի իջեցվող սարքը փոխարինվեց գիտական սարքավորումների մոդուլով։ Կայանի վրա դրվեց լուսանկարման սարքավորումների բլոկ, որը նման էր Զոնդ 3 կայանի վրա տեղադրված բլոկին։ Լուսանկարների թույլտվությունը կազմում էր 15-20 մետր։ Քանի որ հնարավոր էր, որ լուսանկարների ժապավենը կարող էր վնասվել արեգակնային ռադիացիայի հետևանքով, նախատեսվել էր, որ բոլոր լուսանկարները կկատարվեին կայանի ուղեծրում գտնվելու առաջին 24 ժամերի ընթացքում[3]։ Կայանի սարքավորումների մեջ ներառված էր նաև ատամնավոր փոխանցման արդյունավետության փորձարկման սարք, որի արդյունքները հետագայում պետք է օգտագործվեին լուսնագնացների նախագծման ընթացքում[3]։
Թռիչք
[խմբագրել | խմբագրել կոդը]«Լունա 12» կայանը արձակվեց 1966 թվականի օգոստոսի 24-ին Բայկոնուր տիեզերակայանից, Մոլնիա-Մ (8Կ78Մ) կրող հրթիռով[1]։
Օգոստոսի 25-ին կատարված ուղեծրի կարգաբերումից հետո կայանը շարունակեց թռիչքը դեպի Լուսին առանց խնդիրների դուրս եկավ ուղեծիր օգոստոսի 27-ին։
Լունա 12-ը աշխատեց մինչև 1966 թվականի հոկտեմբերի 1-ը, այդ ընթացքում իրկանացվեց 277 լուսնային ուղեծրի պտույտ և կատարեց 137 տվյալների հաղորդման սեանս։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 «Luna 11». NASA Space Science Data Coordinated Archive. 2014 թ․ օգոստոսի 26. Վերցված է 2023 թ․ հունվարի 9-ին.
- ↑ Siddiqi, Asif (2018). Beyond Earth: A Chronicle of Deep Space Exploration, 1958–2016 (PDF) (second ed.). NASA History Program Office.
- ↑ 3,0 3,1 Ulivi, Paolo; Harland, David M (2004). Lunar Exploration Human Pioneers and Robot Surveyors. Springer. էջ 72. ISBN 185233746X.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|