Լունա 18
| Կազմակերպություն | |
|---|---|
| Այլ нանվանումներ | Ե-8-5 համար 407 |
| COSPAR ID | 1971-073A[1][1] |
| NSSDCA ID | 1971-073A |
| SCN | 05448 |
| Գործարկման ամսաթիվ | 1971 սեպտեմբերի 2, 13:40:40 UTC[1][2] |
| Գործարկման վայր | Բայկոնուր |
| Գործարկման հրթիռ | Պրոտոն-Կ[1] |
| Աշխատանքի ավարտ | 1971 սեպտեմբերի 11 |
| Զանգված | 5725 կգ[2] |
| Կայք | laspace.ru/rus/luna18.html |
Լունա-18, կամ Ե-8-5 համար 407 (ռուս.՝ Луна 18), Սովետական Միության տիեզերքի հետազոտության ծրագրի շրջանակներում իրականացվող Լունա ծրագրի հերթական առաքելությունը, որով նախատեսվում էր Երկիր վերադարձնել Լուսնի գրունտի նմուշ[2]։ Արձակվել է 1971 թվականի սեպտեմբերի 2-ին Բայկոնուր տիեզերակայանից, Պրոտոն-Կ կրող հրթիռով։ Առաքելության ընթացքում իջեցվող սարքը բախվեց Լուսնի մակերևույթին Առատության ծովում և կորսվեց։ Սա խորհրդային նմանատիպ յոթերորդ առաքելությունն էր, մինչ այդ պահը հաջովել էր միայն Լունա 16-ը։
Կայանի կառուցվածք
[խմբագրել | խմբագրել կոդը]Լունա 16-ը նախագծվել է Լավոչկինի անվ. բյուրոում, կառուցվածքի նշանակումն էր՝ Ե-8-5։ Այն բաղկացած էր երեք մասերից՝ վայրէջքի հարթակից, վերադարձվող սարքից, և փրկվող սարքից (այսպես էր անվանվում Երկիր վերադարձող գնդաձև սարքը)։
Կայանի վրա տեղադրված սարքավորումներով նախատեսվում էր կատարել է մերձլուսնային տարածության, Լուսնի գրավիտացիոն դաշտի, Լուսնի մակերևույթի կազմության քիմիական վերլուծության հետազոտություններ։ Կայանի վրա տեղադրված տեսախցիկներով նաև կատարել Լուսնի նկարահանումներ։
Թռիչք
[խմբագրել | խմբագրել կոդը]«Լունա 16» կայանը արձակվեց 1971 թվականի սեպտեմբերի 2-ին Բայկոնուր տիեզերակայանից, Պրոտոն-Կ կրող հրթիռով։ Այն հաջողությամբ դուրս եկավ Երկրի ուղեծիր։ Կատարված ուղեծրի կարգաբերումից հետո կայանը շարունակեց թռիչքը դեպի Լուսին և առանց խնդիրների դուրս եկավ ուղեծիր սեպտեմբերի 7-ին։ Ուղեծրում կայանը հաջողությամբ ավարտեց Լուսնի գրավիտացիոն դաշտի հետազոտությունների փաթեթը։ Սեպտեմբերի 11-ին կատարելով այդ օրերի ընթացքում 54 Լուսնի ուղեծրապտույտ և 85 տվյալների հաղորման սեսսիա կայանը սկսեց վայրէջքի գործընթացը։
Կայանի հետ կապն ընդհատվեց 07:48 UT, երբ այն գտնվում էր վայրէջքի վայրին մոտ։ Կործանման կոորդինատներն են՝ 3°34' հյուսիսային լայնություն և 56°30' արևելյան երկայնություն, Առատության ծովի եզրին մոտ։ Հետագայում պաշտոնական հայտարարությունում ասվում էր, որ լեռնային պայմաններում վայրէջքը անհաջող է անցել։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
| ||||||||||||||||||||||||||