Լունա 10

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լունա 10
ԿազմակերպությունԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Լավոչկինի անվ. բյուրո
Այլ нանվանումներԵ-6Ս համար 206
COSPAR ID[1] 1966-027A[1]
NSSDCA ID1966-027A
SCN02126
Գործարկման ամսաթիվ1966 մարտի 31, 10:46:59 UTC[1]
Գործարկման վայրԲայկոնուր
Գործարկման հրթիռՄոլնիա-Մ (8Կ78Մ)[1]
Աշխատանքի ավարտ1966 մայիսի 30
Զանգված1583.7 կգ[2]

Լունա-10, կամ Ե-6Ս համար 206 (ռուս.՝ Луна 10), Սովետական Միության տիեզերքի հետազոտության ծրագրի շրջանակներում իրականացվող Լունա ծրագրի հերթական առաքելությունը, որով նախատեսվում էր հասցնել կայանը Լուսնի ուղեծիր։ Արձակվել է 1966 թվականի մարտի 31-ին Բայկոնուր տիեզերակայանից, Մոլնիա-Մ (8Կ78Մ) կրող հրթիռով։ Լունա 10 կայանը 1966 թվականի ապրիլի 3-ին հաշողությամբ դուրս եկավ Լուսնի ուղեծիր, դառնալով Երկրի արբանյակի շուրջ պտտվող առաջին արհեստական արբանյակը։

Կայանի աշխատանքի ընթացքում հաջողությամբ կատարվել են բազմաթիվ ուսումնասիրություններ և հետազոտություններ, այդ թվում. Լուսնի մգնիսական դաշտի հզորության չափումները[3], նրա ռադիացիոն գոտիների ուսումնասիրությունները, Լուսնի ժայռերի հետազոտությունները (դրանք գնահատվեցին որպես մոտ երկրային բազալտներին)[4], ուսումնասիվեց տիեզերական ռադիացիան, և միկրոասուպների խտությունը։ Կայանի աշխատանքի արդյունքում կատարված ամենակարևոր հայտնագործություն են գնահատում Լուսնի ուղեծրի տատանումների պատճառ դարձած զանգվածի կենտրոնացումների առավել խիտ տեղաբաշումը լուսնային ծովերի ավազանների տակ[5][6]։

Կայանը[խմբագրել | խմբագրել կոդը]

Լունա 10 կայանը խորհրդային արբանյակների Ե-6Ս դասին էր պատկանում, նախագծվել և կառուցվել էր Լավոչկինի անվ. բյուրոյի կողմից։ Էլեկտրական սնուցումն ապահովվում էր մարտկոցներով, և ուներ 540 կգ չոր զանգված։ Կայանի վրա տեղադրված գիտական սարքավորումներն էին՝ գամմա ճառագայթների սպեկտրոմետր[4], եռաառանցք Մագնիսամետր, ասուպների գրանցող սարքը, արեգակնային պլազմայի հետազոտությունների սարքավորում, ինչպես նաև Լուսնի ռադիացիայի և ինֆրակարմիր ճառագայթման չափիչ սարքեր։ Կատարվել են նաև գրավիտացիոն ուսումնասիրություններ

Թռիչք[խմբագրել | խմբագրել կոդը]

«Լունա 9» կայանը արձակվեց 1966 թվականի մարտի 31-ին Բայկոնուր տիեզերակայանից, Մոլնիա-Մ (8Կ78Մ) կրող հրթիռով[7]։

Ապրիլի 1-ին կատարված ուղեծրի կարգաբերումից հետո կայանը շարունակեց թռիչքը դեպի Լուսին առանց խնդիրների դուրս եկավ ուղեծիր ապրիլի 3-ին։ Առաջին ուղեծրային պտույտը այն կատարեց 3 ժամում[8] A 245-kilogram[7]:

Լունա 10-ը աշխատեց մինչև 1966 թվականի մայիսի 30-ը, այդ ընթացքում իրկանացվեց 460 լուսնային ուղեծրի պտույտ և կատարեց 219 տվյալների հաղորդման սեանս[9]։

Ինտերնացիոնալ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կայանի վրա տեղադրված էր ծրագրավորված օսցիլատոր, որը արտաբերում էր "Ինտերնացիոնալ" օրհներգի երաժշտությունը, որպեսզի այն հնարավոր լիներ ստանալ և վերարտադրել ԽՄԿԿ 23-րդ համաժողովի նիստի ընթացքում[10]։ Ապրիլի 3-ին գիշերային փորձարկման ժամանակ ամեն ինչ կարգին էր, սակայն հաջորդ առավոտյան փորձարկման ընթացքում ստուգողները գտան նոտայի կորուստ երաժշտության մեջ և ստիպված եղան համաժողովի նիստի ժամանակ վերարտադրել գիշերային հաղորդման ձայնագրությունը, պնդելով որ դա ուղիղ հեռարձակում էր Լուսնից[11]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 «Luna 10»։ NASA Space Science Data Coordinated Archive։ 2014-08-26։ Վերցված է 2023-01-09 
  2. Siddiqi Asif (2018)։ Beyond Earth: A Chronicle of Deep Space Exploration, 1958–2016 (second ed.)։ NASA History Program Office 
  3. Measurements of the Magnetic Field in the Vicinity of the Moon on the AMS LUNA-10 (Report). https://ntrs.nasa.gov/api/citations/19670002918/downloads/19670002918.pdf։ Վերցված է November 13, 2022. 
  4. 4,0 4,1 «Measurements of Gamma Radiation of the Lunar Surface on the Space Station LUNA-10»։ Արխիվացված է օրիգինալից 19 November 2021-ին։ Վերցված է 19 November 2021 
  5. Harvey Brian (17 August 2007)։ Soviet and Russian Lunar Exploration։ Springer Science & Business Media։ ISBN 9780387739762 – via Google Books 
  6. Determination of the Gravitational Field of the Moon by the Motion of the AMs LUNA-10 (Report). https://ntrs.nasa.gov/api/citations/19670002404/downloads/19670002404.pdf։ Վերցված է November 13, 2022. 
  7. 7,0 7,1 Kopal Zdeněk (23 September 1971)։ A New Photographic Atlas of the Moon։ Taplinger։ ISBN 9780800855154 – via Google Books 
  8. «Pittsburgh Post-Gazette»։ Pittsburgh Post-Gazette – via Google Books 
  9. wikipedia «Soviet-bloc Research in Geophysics, Astronomy, and Space»։ U.S. Joint Publications Research Service; may be ordered from National Technical Information Service, Springfield, Va։ 19 November 1968 – via Google Books 
  10. «Soviet Says Satellite Orbits Moon»։ Sarasota Herald-Tribune։ Վերցված է November 13, 2022 – via Google Books 
  11. Siddiqi Asif A. (2002)։ «Deep Space Chronicle: A Chronology of Deep Space and Planetary Probes 1958–2000»։ NASA History Office։ Monographs in Aerospace History, No. 24։ էջ 53 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]