Ռեյնջեր (ծրագիր)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռեյնջեր կայան - բլոկ III

Ռեյնջեր ծրագիր (անգլ.՝ Ranger program), Լուսնի հետազոտույունների համար նախատեսված ամերիկյան ավտոմատ միջմոլորակային կայանների արձակման (1959–1965) ծրագիր։ Նախագծումով զբաղվում էր Ռեակտիվ շարժման լաբորատորիան։ Ռեյնջեր կայանը նախագծված էր այնպես, որ կատարում էր Լուսնի լուսանկարներ և ուղարկում դրանք կառավարման կենտրոն, մինչ մակերևույթի հետ բախվելը։ Մի շարք խնդիրների պատճառով առաջին վեց թռիչքները անհաջող էին։ Ծրագրի իրականացման ինչ-որ փուլում այն անվանում էին «արձակիր ու հուսա»[1]։ ԱՄՆ Կոնգրեսը սկսեց հատուկ հետաքննություն ՆԱՍԱ-ի և Ռեակտիվ շարժման լաբորատորիայի ղեկավարող գրասենյակներում «կառավարման խնդիրների» առնչությամբ[2]։ Դրանից հետո կատարված երեք թռիչքները հաջող ավարտ ունեցան։

Ռեյնջեր ծրագրի կայաները սկսել են նախագծվել 1959 թվականից, և հետագա տարիների ընթացում անցել են երեք նախագծման փուլ, որոնք անվանել են «բլոկեր»։ Ամեն բլոկու ուներ այլ կառուցվածք և համապատասխանաբար ավելի զարգացած գործիքակազմ։ Ծրագրի շրջանակներում նախատեսվում էր իրականացնել ամեն բլոկի կայաններից մի քանի թռիչքներ, որպեսզի հաջող թռիչքի հավանականությունը մեծացվեր և ստեղծվեր այսպիսի կայանների ստղծման գիտատեխնիկական փորձ։ Ընդհանուր ծրագրի գինը բոլոր ինը կայանների համար կազմեց 170 միլիոն ԱՄՆ դոլար (1965 թվականի տվյալներով)։

Կայանի կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռեյնջեր կայան - բլոկ II

Բլոկ III տեսակի ամեն Ռեյնջեր կայան ուներ վեց լուսախցիկներ։ Դրանք կառուցվածքով նույնն էին, սակայն տարբերվում էին պահաժամով, տեսադաշտերով, ոսպնյակներով և սկանավորման արագությամբ։ Լուսախցիկները թույլ տվեցին ստանալ մոտ 1000 անգամ ավելի լավ որակի լուսանկարներ, քան ստացվում էին Երկրի մակերևույթից[3] [4] [5] [6]

Առաքելություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընդամենը արձակվել է 9 Ռեյնջեր տեսակի կայան՝

  • Ռեյնջեր-1, արձակվել է 1961 թվականի օգոստոսի 23-ին, զանգվածը կազմում էր 306,2 կգ, դուրս է բերվել Երկրի ուղեծիր, Ատլաս-Աջենա հրթիռի խափանման պատճառով չհաջողվեց դուրս գալ ավելի բարձր ուղեծիր։ Մտավ Երկրի մթնոլորտ 1961 թվականի օգոստոսի 30-ին[7]։
  • Ռեյնջեր-2, արձակվել է 1961 թվականի նոյեմբերի 18-ին, դուրս է բերվել ցածր Երկրի ուղեծիր, չհաջողվեց շարունակել թռիչքը հիրոսկոպի անսարքության պատճառով։ Մտավ Երկրի մթնոլորտ 1961 թվականի նոյեմբերի 20-ին[8]։
  • Ռեյնջեր-3, արձակվել է 1962 թվականի հունվարի 26-ին, ուղղորդման համակարգի անսարքություն, Լուսնից շեղվեց 36589 կիլոմետրով[9]։
  • Ռեյնջեր-4, արձակվել է 1962 թվականի ապրիլի 23-ին, համակարգչի ժամացույցի անսարքություն, բախում Լուսնի հետ[9]։
  • Ռեյնջեր-5, արձակվել է 1962 թվականի հոկտեմբերի 18-ին, կայանի սնուցման խափանում, Լուսնից շեղվեց 720 կիլոմետրով[9]
  • Ռեյնջեր-6, արձակվել է 1964 թվականի հունվարի 30-ին, բախում Լուսնի հետ (Հանդարտության ծով), չփոխանցեց լուսանկարներ, խցիկի խափանում[9]։
  • Ռեյնջեր-7, արձակվել է 1964 թվականի հուլիսի 28-ին, բախում Լուսնի հետ; առաջին անգամ ծրագրի շրջանակներում փոխանցվեցին բարձր որակի լուսանկարներ[9]։ Լուսնին հասավ հուլիսի 31-ին։ Առաջին լուսանկարը կատարվեց 2110 կմ բարձրությունից, թռիչքի վերջին 17 րոպեների ընթացում հասցրեց ուղարկել 4308 բարձր որակի լուսանկարներ։ Վերջին լուսանկարը, անմիջապես բախումից առաջ ուներ 0,5 մետր թույլտվություն։ Բախման կոորդինատներն էին 10.63 S, 20.60 W.[10]։
  • Ռեյնջեր-8, արձակվել է 1965 թվականի փետրվարի 17-ին, բախում Լուսնի հետ (Հանդարտության ծով), փոխանցել է բարձր որակի լուսանկարներ[9]։ Լուսնի հետ բախումը տեղի ունեցավ 1965 թվականի փետրվարի 20-ին - 2.71 N, 24.81 E կոորդինատներով վայրում[11]։
  • Ռեյնջեր-9, արձակվել է 1965 թվականի մարտի 21-ին, բախում Լուսնի հետ (Ալֆոնս խառնարան),փոխանցել է բարձր որակի լուսանկարներ[9]։ Լուսնի հետ բախումը տեղի ունեցավ 1965 թվականի մարտի 24-ին - 12.91 S, 357.62 E կոորդինատներով վայրում[11]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Cortright Oral History (p25)
  2. Dick, Steven J. «NASA's First 50 Years: Historical Perspectives» (PDF). history.nasa.gov. NASA. էջ 12. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2017 թ․ դեկտեմբերի 25-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 17-ին.
  3. Jet Propulsion Laboratory - Malling, L. R. (1962). «Planetary photography- Television camera for a geological survey of the planet Mars» (PDF). NASA-JPL. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  4. Jet Propulsion Laboratory - Malling, L. R. (1963). «Space astronomy and the slow-scan vidicon system» (PDF). NASA-JPL. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  5. Jet Propulsion Laboratory - Malling, L. R. (1966). «Digital television camera control system Patent» (PDF). NASA-JPL. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  6. Jet Propulsion Laboratory - Malling, L. R. (1968). «Reduced bandwidth video communication system utilizing sampling techniques Patent» (PDF). NASA-JPL. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  7. http://nssdc.gsfc.nasa.gov/nmc/masterCatalog.do?sc=1961-021A Արխիվացված 2013-03-04 Wayback Machine NSSDC ID: 1961-021A
  8. http://nssdc.gsfc.nasa.gov/nmc/masterCatalog.do?sc=1961-032A Արխիվացված 2011-10-26 Wayback Machine Ranger 2 NSSDC ID: 1961-032A
  9. 9,0 9,1 9,2 9,3 9,4 9,5 9,6 9,7 9,8 http://history.nasa.gov/SP-4210/pages/App_B.htm LUNAR IMPACT: A History of Project Ranger. Appendix B. LUNAR MISSIONS 1958 THROUGH 1965 http://www.peeep.us/f6dfd34d Արխիվացված 2016-03-08 Wayback Machine
  10. http://nssdc.gsfc.nasa.gov/nmc/masterCatalog.do?sc=1964-041A Արխիվացված 2011-10-19 Wayback Machine NSSDC ID: 1964-041A http://www.peeep.us/2a635b7d Արխիվացված 2016-03-08 Wayback Machine
  11. 11,0 11,1 http://nssdc.gsfc.nasa.gov/planetary/lunar/ranger.html Ranger (1961—1965) http://www.peeep.us/d4b71cb9 Արխիվացված 2016-03-08 Wayback Machine

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Both links lead to a whole book on the program. For the HTML one, scroll down to see the table of contents link.

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։