Ռեյնջեր-6

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռեյնջեր-6
ԿազմակերպությունԱմերիկայի Միացյալ Նահանգներ ՆԱՍԱ
Հիմնական կապալառուներՌՇԼ
COSPAR ID[1] 1964-007A[1]
NSSDCA ID1964-007A
SCN00747
Գործարկման ամսաթիվ1964 հունվարի 30, 15:49:09 UTC[1]
Գործարկման վայրՔանավերալ
Գործարկման հրթիռԱտլաս ԼՎ-3 Աջենա-Բ
Աշխատանքի ավարտ1962 փետրվարի 2
Ուղեծրից դուրս գալու ժամկետփետրվարի 2, 1964
Զանգված364,69 կգ[1][2]

Ռեյնջեր-6, (անգլ.՝ Ranger-6), ԱՄՆ ՆԱՍԱՌեյնջեր ծրագրի շրջանակներում իրականացված առաքելություն, որով նախատեսվում էր հարվածել Լուսնի մակերևույթին, և հարվածի պահից 10 վայրկյան առաջ ուղարկել մակերևույթի լուսանկարներ։ Արձակվել է 1964 թվականի հունվարի 30-ին Քանավերալ տիեզերակայանից, Ատլաս ԼՎ-3 Աջենա-Բ կրող հրթիռով։ Կայանի վրա տեղադրված էին 6 իրարից անկախ հեռուստախցիկներ, երկու լայն անկյունով և չորս նեղ անկյունով։ Բարձր հուսալիության պահովման համար ամեն խցիկը ուներ իր առանձին հոսանքի աղբյուրը, ժամացույցն ու հաղորդիչը։ Հեռուստախցիկների համակարգի խափանման պատճառով լուսանկարներ հնարավոր չեղավ ստանալ, չնայած դրան սարքը հաջողությամ հարվածեց Լուսնի մակերևույթին[1]։

Կայանի կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ռեյնջեր 6», «Ռեյնջեր-7», «Ռեյնջեր-8» և «Ռեյնջեր-9» կայանները կառուցվել էին նոր Բլոկ 3 հիմքի վրա։ Կայանն ուներ 1,5 մետր չափերով ալյումինե վեցանկյուն հիմք, որի վրա տեղադրված էին շարժիչները և ուժային համակարգերը, վերին մասում տեղադրված էր կոնաձև աշտարակ որի վրա էլ տեղադրված էին հեռուստախցիկները։ Կայանը ուներ երկու արևային մարտկոցներով թևեր, որոնց չափերն էին 739 մմ լայնություն և 1537 մմ երկարություն։ Հիմքի ներքևի մասում տեղադրված էր մեծ հզորության ուղղորդված ալեհավաք, իսկ կոնաձև աշտարակի վերին մասում տեղադրված էր գնդաձև քվազի բազմակողմանի անտենա։ Կայանի ամբողջական առավելագույն լայնությունը կազմում էր 4,6 մ, իսկ բարձրությունը կազմում էր 3,6 մ[1]։

Թռիչք[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ռեյնջեր-6» կայանը արձակվել է 1964 թվականի հունվարի 30-ին Քանավերալ տիեզերակայանից, Ատլաս ԼՎ-3 Աջենա-Բ կրող հրթիռով։ Արձակումը անցավ հաջող, և կայանը ուղևորվեց դեպի Լուսին։ Հունվարի 31-ի վաղ առավոտյան կատարվեց հետագծի ուղղորդման մանյովր, որի արդյունքում սարքը ուղղորդվեց դեպի Լուսնի մակերևույթի Հանդարտության ծով։

Փետրվարի 2-ին «Ռեյնջեր-6»-ը սկսեց անկումը։ Բախումից 13 րոպե և 10 վայրկյան առաջ հրաման տրվեց միացնել հեռուստախցիկները, սակայն ոչ մի գործողություն կայանը չկատարեց։ Կայանի բոլոր մյուս համակարգերը աշխատում էին նախատեսվածին համաձայն։ Ժամը 01:24-ին կայանը բախվեց Լուսնին, և նրանից հաղորդումները ընդհատվեցին[1]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 NASA. «Ranger 6». NASA. Վերցված է 2023 թ․ հունիսի 2-ին.
  2. «Ranger 6». NASA's Solar System Exploration website. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 1-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]