Լունա-5, կամ Ե-6 համար 10 (ռուս.՝ Луна 5), Սովետական Միության տիեզերքի հետազոտության ծրագրի շրջանակներում իրականացվող Լունա ծրագրի հերթական առաքելությունը, որով նախատեսվում էր իրականացնել Լուսնի մակերևույթին փափուկ վայրէջք։ Արձակվել է 1965 թվականի մայիսի 9-ին Բայկոնուր տիեզերակայանից, Մոլնիա-Մ (8Կ78Մ)կրող հրթիռով։
Կայանի թռիչքի ընթացքում, մայիսի 10-ին, ուղղման մանյովրի հետևանքով կայանը սկսեց պտտվել իր առանցքի շուրջ։ Հիմնական շարժիչի գործարկման հետագա փորձերը հաջողություն չունեցան։ Արդյունքում փափուկ վայրէջքի փորձը ձախողվեց, և կայանը բախվեց Լուսնի մակերևույթին[2]։ Սկզբում որպես անկման վայր նշվում էր Ամպերի ծով-ը, սակայն հետագայում այն փոփոխվեց, նշելով Կոպեռնիկ խառնարանի շրջակայքը[1]։ Լունա-5-ը երկրորդ սովետական կայանն էր, որ հասավ Լուսնի մակերևույթին, 1959 թվականին իրականացված Լունա 2-ից հետո։