Լունա 6

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լունա 6
ԿազմակերպությունԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ՓԿԲ-1
Այլ нանվանումներԵ-6 համար 7
COSPAR ID[1] 1965-044A[1]
NSSDCA ID1965-044A
SCN01393
Գործարկման ամսաթիվ1965 հունիսի 8, 07:41:00 UTC[1]
Գործարկման վայրԲայկոնուր
Գործարկման հրթիռՄոլնիա-Մ (8Կ78Մ)
Աշխատանքի ավարտ1965 հունիսի 18[2]
Զանգված1442 կգ[1]

Լունա-6, կամ Ե-6 համար 7 (ռուս.՝ Луна 6), Սովետական Միության տիեզերքի հետազոտության ծրագրի շրջանակներում իրականացվող Լունա ծրագրի հերթական առաքելությունը, որով նախատեսվում էր իրականացնել Լուսնի մակերևույթին փափուկ վայրէջք։ Արձակվել է 1965 թվականի հունիսի 8-ին Բայկոնուր տիեզերակայանից, Մոլնիա-Մ (8Կ78Մ) կրող հրթիռով։

Հունիսի 9-ին պլանավորված ուղեծրի կարգաբերման մանյովրի սխալ իրականացման պատճառով, փոխանակ Լուսնի վրա վայրէջք կատարելու, կայանը անցավ Լուսնի կողքով 160,000 կմ հեռավորության վրա։ Սխալ իրականացումը կայանում էր կայանի շարժիչների չանջատվելը, որի արդյունքում ամբողջ վառելիքի սպառումից հետո ուղեծրի սալն ուղղել հնարավոր չէր[3]։

Չնայած այն հանգամանքին, որ կայանը չկատարեց վայրէջք, կառավարման թիմը օգտագործեց այն վայրէջքի սիմուլացիայի համար։ Լունա-6-ը անցավ Լուսնի մոտով հունիսի 11-ին[1], ամենամոտ հեռավորությունն էր 159612.8 կմ։ Կայանի հետ կապն ընդհատվեց Երկրից 600,000 կմ հեռավորության վրա։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 NASA. «Luna 6». NASA. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 2-ին.
  2. Lyubimov, G. P. (1967 թ․ հոկտեմբերի 11). «Measurement of the Intensity of Cosmic Radiation During the Flights of Automatic Interplanetary Stations Zond-1, Zond-2, Zond-3, Luna-5, Luna-6» (PDF). From last graph of Fig. 1. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 25-ին.
  3. Zak, Anatoly. «Russia's Unmanned Missions». Russian Space Web. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 2-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]