Լունա 12
| Կազմակերպություն | |
|---|---|
| Այլ нանվանումներ | Ե-6ԼՖ համար 102 |
| COSPAR ID | 1966-094A[1][1] |
| NSSDCA ID | 1966-094A |
| SCN | 02508 |
| Պտույտի ժամկետ | 325 րոպե |
| Գործարկման ամսաթիվ | 1966 հոկտեմբերի 22, 08:42:26 UTC[1][2] |
| Գործարկման վայր | Բայկոնուր |
| Գործարկման հրթիռ | Մոլնիա-Մ (8Կ78Մ)[1] |
| Աշխատանքի ավարտ | 1967 հունվարի 19 |
| Զանգված | 1640 կգ[2] |
Լունա-12, կամ Ե-6ԼՖ համար 102 (ռուս.՝ Луна 12), Սովետական Միության տիեզերքի հետազոտության ծրագրի շրջանակներում իրականացվող Լունա ծրագրի հերթական առաքելությունը, որով նախատեսվում էր կատարել Լուսնի մակերևույթի լուսանկարում։ Արձակվել է 1966 թվականի հոկտեմբերի 22-ին Բայկոնուր տիեզերակայանից, Մոլնիա-Մ (8Կ78Մ) կրող հրթիռով։ 1966 թվականի հոկտեմբերի 25-ին կայանը հաշողությամբ դուրս եկավ Լուսնի ուղեծիր և սկսեց պլանավորված աշխատանքը։
Լունա 12 կայանի առաքելության ժամանակ խորհրդային մասնագետները առաջին անգամ փորձեցին պայքարել կայանի ուղարկած ազդանշանների անգլիական Ջոդրել Բենկի ռադիոաստղադիտարանի գիտնականների կողմից ստանալու և ապակոդավորելու դեմ[3]։ Երբ կայանը հայտնվում էր աստղադիտարանի տեսադաքշտում, այն սկսում էր փոխել իր հաղորդման հաճախականությունները երկու տարբեր արժեքների միջև, որին աստղադիտարանի մասնագետները չէին կարողանում հետևել[3]։
Աեռաքելությունը հաջողությամբ ավարտվեց և համաձայն ՏԱՍՍ-ի հաղորդագրության, 1967 թվականի հունվարի 21-ին Լունա 12-ը դադարեցրեց կապը կառավարման կենտրոնի հետ[4]։
Կայանը
[խմբագրել | խմբագրել կոդը]Լունա 12 կայանը խորհրդային արբանյակների Ե-6ԼՖ դասին էր պատկանում, նախագծվել և կառուցվել էր Լավոչկինի անվ. բյուրոյի կողմից։ Այս արբանյակային կայանների դասը նախատեսված էր ուղեծրից Լուսնի մակերևույթի լուսանկարումներ իրականացնելու համար։ Կայանի նախագծման ընթացքում օգտագործվեց Ե-6 պլատֆորմը, որի իջեցվող սարքը փոխարինվեց գիտական սարքավորումների մոդուլով։ Կայանի վրա տեղադրված էր հեռուստատեսային համակարգ, որը ստանում էր լուսանկարներ և ուղարկում Երկիր։ Լուսանկարները պարունակում էին 1100 գիծ և 14,9-19,8 մ ճշտություն։ Լուսնի մակերևույթի լուսանկարները փոխանցվել են 1966 թվականի հոկտեմբերի 27-ին։ Լուսանկարների ընդհանուր քանակը հայտնի չէ։
Թռիչք
[խմբագրել | խմբագրել կոդը]«Լունա 12» կայանը արձակվեց 1966 թվականի հոկտեմբերի 22-ին Բայկոնուր տիեզերակայանից, Մոլնիա-Մ (8Կ78Մ) կրող հրթիռով[1]։
Հոկտեմբերի 23-ին կատարված ուղեծրի կարգաբերումից հետո կայանը շարունակեց թռիչքը դեպի Լուսին առանց խնդիրների դուրս եկավ ուղեծիր հոկտեմբերի 25-ին։
Լունա 10-ը աշխատեց մինչև 1967 թվականի հունվարի 19-ը, այդ ընթացքում իրկանացվեց 602 լուսնային ուղեծրի պտույտ և կատարեց 302 տվյալների հաղորդման սեանս։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 5 «Luna 12». NASA Space Science Data Coordinated Archive. 2014 թ․ օգոստոսի 26. Վերցված է 2023 թ․ հունվարի 9-ին.
- 1 2 Siddiqi, Asif (2018). Beyond Earth: A Chronicle of Deep Space Exploration, 1958–2016 (PDF) (second ed.). NASA History Program Office.
- 1 2 Ulivi, Paolo; Harland, David M (2004). Lunar Exploration Human Pioneers and Robot Surveyors. Springer. էջ 74. ISBN 185233746X.
- ↑ «Aeronautics and Astronautics, 1967» (PDF). NASA. էջ 25. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 21-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
| ||||||||||||||||||||||||||