Լունա 16
![]() | |
Կազմակերպություն | ![]() |
---|---|
Այլ нանվանումներ | Ե-8-5 համար 406 |
COSPAR ID | [1] 1970-072A[1] |
NSSDCA ID | 1970-072A |
SCN | 04527 |
Գործարկման ամսաթիվ | 1970 սեպտեմբերի 12, 13:25:52 UTC[1][2] |
Գործարկման վայր | Բայկոնուր |
Գործարկման հրթիռ | Պրոտոն-Կ[1] |
Աշխատանքի ավարտ | 1970 սեպտեմբերի 24 |
Զանգված | 5725 կգ[2] |
Լունա-16, կամ Ե-8-5 համար 406 (ռուս.՝ Луна 16), Սովետական Միության տիեզերքի հետազոտության ծրագրի շրջանակներում իրականացվող Լունա ծրագրի հերթական առաքելությունը, որով նախատեսվում էր Երկիր վերադարձնել Լուսնի գրունտի նմուշ[2][3]։ Արձակվել է 1970 թվականի սեպտեմբերի 12-ին Բայկոնուր տիեզերակայանից, Պրոտոն-Կ կրող հրթիռով։ Առաքելության հաջող ավարտի արդյունքում Երկիր է բերվել 101 գրամ Լուսնի գրունտ Առատության ծովից։ Սա խորհրդային առաջին նմանատիպ առաքելությունն էր, ընդամենը կատարվել էր երեք փորձ։
Կայանի կառուցվածք
[խմբագրել | խմբագրել կոդը]Լունա 16-ը նախագծվել է Լավոչկինի անվ. բյուրոում, կառուցվածքի նշանակումն էր՝ Ե-8-5։ Այն բաղկացած էր երեք մասերից՝ վայրէջքի հարթակից, վերադարձվող սարքից, և փրկվող սարքից (այսպես էր անվանվում Երկիր վերադարձող գնդաձև սարքը)։
Կայանի վրա տեղադրված սարքավորումներով կատարվել է մերձլուսնային տարածության, Լուսնի գրավիտացիոն դաշտի, Լուսնի մակերևույթի կազմության քիմիական վերլուծության հետազոտություններ։ Կայանի վրա տեղադրված տեսախցիկներով նաև կատարվել են Լուսնի նկարահանումներ։
Թռիչք
[խմբագրել | խմբագրել կոդը]«Լունա 16» կայանը արձակվեց 1970 թվականի սեպտեմբերի 12-ին Բայկոնուր տիեզերակայանից, Պրոտոն-Կ կրող հրթիռով։ Այն հաջողությամբ դուրս եկավ Երկրի ուղեծիր։ Կատարված ուղեծրի կարգաբերումից հետո կայանը շարունակեց թռիչքը դեպի Լուսին և առանց խնդիրների դուրս եկավ ուղեծիր սեպտեմբերի 17-ին։ Ուղեծրում կայանը հաջողությամբ ավարտեց Լուսնի գրավիտացիոն դաշտի հետազոտությունների փաթեթը։ Սեպտեմբերի 18-ին և 19-ին կատարված ուղեծրի ուղղումների արդյունքում ուղեծրի պերիլունը իջեցվեց մինչև 15,1 կմ, ինչպես նաև ուղեծրի թեքումը հարամարեցվեց վայրէջքի համար։
Սեպտեմբերի 20-ին պերիլում դիրքում հիմնական արգելակող շարժիչը գործարվեց, սկսելով վայրէջքը։ Վեց րոպե անց, 05:18-ին UTC, կայանը կատարեց փափուկ վայրչէջք 0°41' հարավային երկայնության և 56°18' արևելյան լայնության լուսնային կոորդինատներում, Առատության ծովի հյուսիս արևելյան հատվածում, Վեբ խառնարանից 100 կիլոմետր արևմուտք և Լանգրեն խառնարանից 150 կմ հյուսիս։ Սա ռաջաին անգամն էր, երբ վայրէջքը կատարվել էր Լուսնի գիշերվա պայմաններում։
Հիմնական արգելակման շարժիչը անջատվեց մակերևույթից 20 մետր բարձրության վրա, այնուհետև վայրեջքի շարժիչները անջատվեցին 2 մետր բարձրության վրա, ի վերջո, կայանի վերջնական արագությունը կազմում էր 2,4 մ/վ-ից քիչ։ Վերջին երկու մետրը կայանը իջավ ազատ անկումով։ Իջեցվող սարքի քաշը կազմում էր 1,880 կիլոգրամ։
Վայրէջքից մոտ մեկ ժամ անց ավտոմատ հորատիչի միջոցով սկսվեց Լուսնի մակերևույթի նմուշի հավաքումը։ Մոտ 7 րոպեների ընթացքում հորատիչը հասավ 35 սանտիմետր խորության և այնտեղից հավաքեց գրունտի նմուշը։ Մանիպուլյատորի միջոցով գրունտի նմնուշը հասցվեց կայանի վերին մասում տեղակայված փոքր գնդաձև Երկիր վերադարձող սարքի մեջ գտնվող հերմետիկ կոնտեյների մեջ[4]։
Լուսնի մակերևույթին անցկացնելով 26 ժամ և 25 րոպե, սեպտեմբերի 21-ին 07:43-ին UTC, կայանի վերին աստիճանը սկսեց վերադարձի թռիչքը։ Լունա 16-ի ստորին աստիճանը մնաց լուսնի վրա և ծառայեց որպես արձակման հարթակ, ինչպես նաև շարունակեց ուղարկել Լուսնի ջերմաստիճանի և ռադիացիայի մասին տվյալներ։ Երեք օր անց, սեպտեմբերի 24-ին մի քանի ուղեծրի ճշգրտուներից հետո վերադարձվող մոդուլը մտավ Երկրի մթնոլորտ 11 կիլոմետր վայրկյան արագությամբ։ Այն վայրէջք կատարեց պարաշյուտի օգնությամբ Ղազախստանի Ժեզկազգան քաղաքից 80 կմ հարավ արևելք։ Մուգ բազալտ հանդիսացող նմուշի վերլուծությունը հաստատեց նրա նմանությունը ամերիկյան Ապոլոն 12-ի նմուշներին[4]։
Լունա 16 առաքելությունը նշանակալի հաջողություն էր Խորհրդային տիեզերական ծրագրի համար, այս առաքելության արդյունքում հնարավոր եղավ իրականացնել ամբողջությամբ ավտոմատացված նմուշի հավաքումը և վեևրադարձը Երկիր։
Հետագայում 0,4825 գ քաշով 27 սմ խորությունից վերցված մնուշը ուղարկվեց Բրիտանիա[5]։
Արդյունքները
[խմբագրել | խմբագրել կոդը]Լուսնի առաքելություն |
Նմուշի վերադարձ |
Տարի |
---|---|---|
Լունա 16 | 101 g (3.6 oz)[6] | 1970 |
Լունա 20 | 30 g (1.1 oz)[7] | 1972 |
Լունա 24 | 170 g (6.0 oz)[8] | 1976 |
Մի քանի փոշեհատիկ պարունակող ապակե տարողությունը նվեր է տրվել Նինա Իվանովնա Կորոլյովային (1920—1999), Սերգեյ Կորոլյովի երկրորդ կնոջը, որպես նրա ամուսնու կողմից տիեզերական ծրագրի իրականացմանը ներդրման գնահատական։ 1993 թվականին, այս փոշեհատիկները բաժանվեցին երեք 0,2 գրամ զանվածով մասերի և վաճառվեցին Սոթբիս աճուրդում 442,500 ԱՄՆ դոլլար արժեքով[9][10]։ Նույն նմուշները վերավաճառվեցին 2018 թվականին Սոթբիսի կողմից արդեն 855,000 ԱՄն դոլար արժեքով[11]։
1970 թվականի թողարկվեցին մի շարք նամականիշներ նվիրված Լունա 16-ի թռիչքին՝
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 «Luna 16». NASA Space Science Data Coordinated Archive. 2014 թ․ օգոստոսի 26. Վերցված է 2023 թ․ հունվարի 9-ին.
- ↑ 2,0 2,1 2,2 Siddiqi, Asif (2018). Beyond Earth: A Chronicle of Deep Space Exploration, 1958–2016 (PDF) (second ed.). NASA History Program Office.
- ↑ Burrows, William E. (1999). This New Ocean: The Story of the First Space Age. Modern Library. էջ 432. ISBN 0-375-75485-7.
- ↑ 4,0 4,1 Solar System Log by Andrew Wilson (pp.60–63), Jane's Publishing Company Limited, 1987, 0 7106 0444 0
- ↑ Pillinger, Colin Trevor; Gowar, A.P (1977 թ․ հունվարի 4). «The separation and subdivision of two 0.5g samples of lunar soil collected by the Luna 16 and 20 missions». Philosophical Transactions of the Royal Society of London. Series A, Mathematical and Physical Sciences. 284 (1319): 137–143. Bibcode:1977RSPTA.284..137P. doi:10.1098/rsta.1977.0003. S2CID 119730403.
- ↑ «NASA - NSSDC - Spacecraft – Details». nssdc.gsfc.nasa.gov. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 8-ին.
- ↑ «NASA – NSSDC – Spacecraft – Details». nssdc.gsfc.nasa.gov. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 8-ին.
- ↑ «NASA – NSSDC – Spacecraft – Details». nssdc.gsfc.nasa.gov. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 8-ին.
- ↑ LAWRENCE VAN GELDER Արխիվացված 2018-10-31 Wayback Machine. F.B.I. Revisits Earthly Theft of Moon Rock. The New York Times. 1995-12-02. «Three seed-sized pieces of lunar rock collected by the Luna 16 mission were sold at auction by Sotheby’s in 1993 for $442,500».
- ↑ На аукцион выставили образец лунного грунта, доставленный на Землю станцией «Луна-16» Արխիվացված 2018-10-30 Wayback Machine. ТАСС. 2018-10-30
- ↑ «THE ONLY KNOWN DOCUMENTED SAMPLES OF THE MOON AVAILABLE FOR PRIVATE OWNERSHIP». Sothebys.com. 2018 թ․ նոյեմբերի 29.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- NASA NSSDC Master Catalog
- Լունար Օրբիտեր 4 կայանի լուսանկար, որի վրա երևում է Լունա 16-ի վայրէջքի վայրը Առատության ծովում
- Zarya – Luna 16 chronology Արխիվացված 2021-03-01 Wayback Machine
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Новое выдающееся достижение советской космонавтики» (10). Вестник Академии наук СССР. 1970: 3–11.
{{cite journal}}
: Cite journal requires|journal=
(օգնություն) - под редакцией д.ф.-м.н. Г. С. Нариманова, ed. (1972). За лунным камнем. М.: Машиностроение. էջ 120.
{{cite book}}
: Unknown parameter|aothor=
ignored (|author=
suggested) (օգնություն) - Анфимов Н. А., Губайдуллин В. Ш., Евич А. Ф. (2010). «К 40-летию доставки с Луны на Землю образцов грунта и начала работы мобильной лунной исследовательской лаборатории «Луноход-1»» (журнал) (4). Вестник НПО им. С. А. Лавочкина: 22–26.
{{cite journal}}
: Cite journal requires|journal=
(օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
|