Կոսմոս 111

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կոսմոս 111
ԿազմակերպությունԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Լավոչկինի անվ. բյուրո
Այլ нանվանումներԵ-6Ս համար 204
COSPAR ID[1] 1966-017A[1]
NSSDCA ID1966-017A
SCN02093
Գործարկման ամսաթիվ1966 մարտի 3[1]
Գործարկման վայրԲայկոնուր
Գործարկման հրթիռՄոլնիա-Մ (8Կ78Մ)[1]
Աշխատանքի ավարտ1966 մարտի 5
Ուղեծրից դուրս գալու ժամկետմարտի 3, 1966
Զանգված6540 կգ[1]

Կոսմոս 111, կամ Ե-6Ս համար 204 (ռուս.՝ Космос 111)[2], Սովետական Միության տիեզերքի հետազոտության ծրագրի շրջանակներում իրականացվող Լունա ծրագրի հերթական առաքելությունը, որով նախատեսվում էր դուրս բերել Լուսնի ուղեծիր արհեստական արբանկյակ։ Արձակվել է 1966 թվականի մարտի 3-ին Բայկոնուր տիեզերակայանից, Մոլնիա-Մ (8Կ78Մ) կրող հրթիռով[2]։

Կայանի կառուցվածքը նման էր հետագայում արձակված Լունա 10-ին[3]։ Կոսմոս 111-ը կառուցվել էր ընդամենը մեկ ամսում, հիմնվելով Ե-6 արբանյակի կառուցման սխեմայի հիմքի վրա։ Սա կատարվում էր Տիեզերական մրցավազքում անցնելու համար ամերիկյան Լունար օրբիտեր ծրագրով արձակվող կայններին, ինչպես նաև նվիրել այս արձակումը ԽՄԿԿ 23-րդ համագումարին, որը տեղի էր ունենալու 1966 թվականի մարտին[4]։

Կայանը պետք է դուսր գար Լուսնի ուղեծիր, սակայն Երկրի ուղեծիր դուրս գալուց հետո կրող հրթիռի չորրորդ աստիճանի խափանման պատճառով մնաց ուղեծրում և հետագայում մտավ մթնոլորտ և այրվեց[5]։

Կայանը հայտարարվեց որպես Կոսմոս 111 սովետական մամուլում, չնշելով նրա կապը Լունա ծրագրի հետ[3][6]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 «Kosmos 111». NASA Space Science Data Coordinated Archive. 2014 թ․ օգոստոսի 26. Վերցված է 2023 թ․ հունվարի 9-ին.
  2. 2,0 2,1 McDowell, Jonathan. «Launch Log». Jonathan's Space Report. Վերցված է 2020 թ․ մարտի 28-ին.
  3. 3,0 3,1 Baker, David (1996). Spaceflight and Rocketry. New York, NY: Facts on File, Inc. էջեր [1]. ISBN 0-8160-1853-7.
  4. «Kosmos 111 (Luna)». NASA. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 26-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 25-ին.
  5. «Cosmos 111: Trajectory 1966-017A». nssdc.gsfc.nasa.gov. NASA. 2020 թ․ փետրվարի 27. Վերցված է 2020 թ․ մարտի 28-ին.
  6. Siddiqi, Asif A. (2018). «Beyond Earth: A Chronicle of Deep Space Exploration, 1958–2016» (PDF). NASA.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]