Jump to content

Լունա 7

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լունա 7
ԿազմակերպությունԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ՓԿԲ-1
Այլ нանվանումներԵ-6 համար 11
COSPAR ID[1] 1965-077A[1]
NSSDCA ID1965-077A
SCN01610
Գործարկման ամսաթիվ1965 հոկտեմբերի 4, 07:55 UTC[1]
Գործարկման վայրԲայկոնուր
Գործարկման հրթիռՄոլնիա-Մ (8Կ78Մ)[1]
Աշխատանքի ավարտ1965 հոկտեմբերի 7
Զանգված1504 կգ[1]

Լունա-7, կամ Ե-6 համար 11 (ռուս.՝ Луна 7), Սովետական Միության տիեզերքի հետազոտության ծրագրի շրջանակներում իրականացվող Լունա ծրագրի հերթական առաքելությունը[2][3], որով նախատեսվում էր իրականացնել Լուսնի մակերևույթին փափուկ վայրէջք։ Արձակվել է 1965 թվականի հոկտեմբերի 4-ին Բայկոնուր տիեզերակայանից, Մոլնիա-Մ (8Կ78Մ) կրող հրթիռով։

Ի տարբերություն, նախորդող առաքելություննից, Լունա 7-ը ճշգրիտ կատարեց ուղեծրի ճշգրտումները, սակայն անմիջականորեն վայրէջքից առաջ, մինչ արգելակող շարժիչների գործարկումը կայանի հետ կապն ընդհատվեց։ Արդյունքում Երկրից դիտարկումները ցույց տվեցին, որ կայանը բարձր արագության տակ հարվածեց Լուսնի մակերևույթին Կեպլեր խառնարանից արևմուտք, հարաբերականորեն մոտ պլանավորված նպատակակետին[4][5]։

Հետագա քննությունը պարզեց, որ նավիգացիայի համակարգի օպտիկական տվիչը կարգավորված էր եղել սխալ անկյան տակ, որի արդյուքում կայանը կորցրեց Երկիրը տեսանկյունից[6]։

Այս առաքելությունը «Ե» տեսակի կայնների գործարկման ընթացքում տասներորդ անընդմեջ ձախողումն էր։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 «Luna 7». NASA Space Science Data Coordinated Archive. 2014 թ․ օգոստոսի 26. Վերցված է 2023 թ․ հունվարի 9-ին.
  2. «Lodi News-Sentinel». Lodi News-Sentinel – via Google Books.
  3. «The Day». The Day – via Google Books.
  4. «Table of Anthropogenic Impacts and Spacecraft on the Moon».
  5. «L'Artisan». L'Artisan – via Google Books.
  6. Harvey, Brian (2007 թ․ օգոստոսի 17). Soviet and Russian Lunar Exploration. Springer Science & Business Media. ISBN 9780387739762 – via Google Books.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]