Լունա (հրթիռ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լունա
8К72 — «Луна»
Հրթիռի երրորդ աստիճանը՝ բլոկ Ե
Տեսակ կրող հրթիռ
Կարգ Ռ7
Նախագծող ՓԿԲ-1
Սկսել է օգտագործվել 1958 սեպտեմբերի 23
Քաշ 279 տ
Երկարություն 33,5 մ
8А91: 38,2 մ
Տրամագիծ 10,3 մ
Շարժիչ ՌԴ-107[1]

Լունա (ԳՀՀՎ ինդեքս8Կ72[2], «Վոստոկ-Լ»), ), ԽՍՀՄ կրող հրթիռ, ստեղծվել է Ռ7 միջմայրցամաքային հրթիռի հիման վրա, ավելացնելով երրորդ աստիճան։ Կրող հրթիռը ստեղծվել է դեպի Լուսին 9 միջմոլորակային կայաններ ուղարկելու համար։ Արձակումները իրականացվել են Լունա ծրագրի շրջանակներում 1958 թվականի սեպտեմբերի 23-ից մինչև 1960 թվականի ապրիլի 16-ը[3]։

Կրող հրթիռի վրա տեղադրված երրորդ աստիճանը առաջին անգամ թույլ տվեց հասնել երկրորդ տիեզերական արագության, սակայն այս աստիճանը ուներ զգալի թերություն, նրա շարժիչը չէր կարող գործարկվել անկշռության պայմաններում։ Երրորդ աստիճանի հեղուկ վառելիքով աշխատող շարժիչները նախագծվել էին Վորոնեժում գտնվող «ՔԱԿԲ»-ում[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «ЖРД КБХА, обеспечившие выполнение приоритетных космических программ». КБХА. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 26-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 11-ին.
  2. Гудилин В. Е., Слабкий Л. И. (1996). «Ракетный комплекс Р-7». Ракетно-космические системы (История. Развитие. Перспективы). М. էջ 326.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link))
  3. «Soyuz - Version: Luna 8K72». Encyclopedia Astronautica. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունվարի 7-ին.
  4. Воронежская энциклопедия: В 2 т. / Гл. ред. М. Д. Карпачёв. — Воронеж: Центр духовного возрождения Чернозёмного края, 2008. — Т.1: А—М. — 524 с., ил., карты. ISBN 978-5-900270-99-9

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]