Կոսմոս-359

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կոսմոս-359
ԿազմակերպությունԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ տիեզերական ծրագիր
Հիմնական կապալառուներԼավոչկինի ԳԱՄ
COSPAR ID[1] 1970-065A[1]
SCN04501
Գործարկման ամսաթիվ1970 օգոստոսի 22, 05:06:09 UTC[1]
Գործարկման վայրԲայկոնուր
Գործարկման հրթիռՄոլնիա
Զանգված1180 կգ

Կոսմոս-359 (ռուս.՝ Космос-359), խորհրդային Վեներա ծրագրի շրջանակներում արձակված ավտոմատ միջմոլորակային կայան, որը նախատեսված էր Վեներա մոլորակի հետազոտությունների համար։ Արձակվել է Բայկոնուր տիեզերակայանից Մոլնիա կրող հրթիռով[1][2]։ Արձակման ձախողման պատճառով այն չի հեռացել Երկրի ցածր ուղեծրից։ Կայանը մնաց Երկրի ուղծրում 410 օր, որից հետո մտավ մթնոլորտի խիտ հատվածներ և այրվեց[3]։ Կոսմոս-359-ը արձակվել է Վեներա-7-ից հինգ օր անց[4]։ Կայանի դեպի Վեներա չուղղվելու պատճառով այն վերանվանվեց Կոսմոս ձախողումը թաքցնելու համար[5]։

Կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Կայանի իջեցվող սարքը նախագծված էր, որպեսզի կարողանա դիմակայել մինչև 18 մեգապասկալ ճնշմանը և 580 °C ջերմաստիճանին[6]։ Սա շատ ավելի մեծ էր, քան սպասվում էր, բայց Վեներայի մակերևութային ջերմաստիճանի և ճնշման վերաբերյալ զգալի անորոշությունները հանգեցրին նրան, որ նախագծողները ընտրեցին սխալանքի մեծ սահմաններ[6]։ Այս աստիճանի սարքի ամրացումը սահմանափակեց գիտական գործիքների համար հասանելի զանգվածը ինչպես բուն սարքի, այնպես էլ միջմոլորակային կայանի վրա[6]։ Կայանի վրա տեղադրված էին արևային քամու լիցքավորված մասնիկների դետեկտոր և տիեզերական ճառագայթների դետեկտոր[1]։ Իջեցվող սարքի վրա տեղադրված էին ջերմաստիճանի և ճնշման սենսորներ, ինչպես նաև աքսելերոմետր, մթնոլորտի խտությունը չափելու համար[6]։ Սարքի վրա նաև տեղադրված եր էր ռադիոբարձրաչափ[6]։

Արձակում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կայանը արձակվել է 1970 թվականի օգոստոսի 22-ին, Մոլնիա կրող հրթիռով[1]։

Ուղեծիր հասնելուց հետո վերին աստիճանի հիմնական շարժիչը ուշ բռնկվեց և միայն քսանհինգ վայրկյան աշխատելուց հետո շուտ անջատվեց։ Սխալը, ի վերջո, վերագրվել է էլեկտրամատակարարման համակարգի տրանսֆորմատորինզ[5]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 «Kosmos 359». US National Space Science Data Centre. Վերցված է 2023 թ․ մարտի 4-ին.
  2. Huntress, Wesley; Marov, Mikhail (2011). Soviet Robots in the Solar System. Chichester, UK: Praxis Publishing. էջ 420. ISBN 978-1-4419-7897-4.
  3. Walker, Doreen M.C Walker (1974 թ․ մարտ). «Analysis of the Orbit of 1970-65D, Cosmos 359 Rocket». Planetary and Space Science. 22 (3): 391–402. Bibcode:1974P&SS...22..391W. doi:10.1016/0032-0633(74)90072-5.
  4. Morov, V. I.; Bazilevsky, A. T. (2003). Space Science and Technology.
  5. 5,0 5,1 Siddiqi, Asif A. (2018). Beyond Earth: A Chronicle of Deep Space Exploration, 1958–2016 (PDF). The NASA history series (second ed.). Washington, DC: NASA History Program Office. էջ 82. ISBN 9781626830424. LCCN 2017059404. SP2018-4041.
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 Huntress, Wesley T. Jr.; Marov, Mikhail Ya (2011). Soviet Robots in the Solar System Mission Technologies and Discoveries. Springer-Praxis. ISBN 9781441978974.