Ռադիոբարձրաչափ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ռադիոբարձրաչափ, ռադիոալիքների միջոցով թռչող ապարատի թռիչքի իրական բարձրությունը (երկրի մակերևույթի նկատմամբ) որոշելու սարք։ Ռադիոհաղորդիչից արձակված ռադիոալիքները, անդրադառնալով երկրի մակերևույթից, վերադառնում են թռչող ապարատում տեղադրված ընդունող-հաղորդող ռադիոկայանի ընդունիչ։ Թռիչքի բարձրությունը որոշում են ըստ ռադիոալիքների ճառագայթման պահից մինչև ընդունման պահն ընկած ժամանակամիջոցի՝ հայտնի համարելով ռադիոալիքների տարածման արագությունը։ Տարբերում են ռադիոալիքների հաճախային (օգտագործում են ավիացիայում՝ առավելապես թռիչքի փոքր բարձրությունների դեպքում) և իմպուլսային (կիրառում են ավիացիայում՝ մեծ բարձրություններից աերոլուսանկարահանման և տիեզերական թռիչքների ժամանակ) մոդուլմամբ ռադիոբարձրաչափեր։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png