Կոսմոս-21
Արտաքին տեսք
Կազմակերպություն | ԽՍՀՄ տիեզերական ծրագիր |
---|---|
Հիմնական կապալառուներ | ՀԿԲ-1 |
COSPAR ID | [1] 1963-044A[1] |
Գործարկման ամսաթիվ | 1963 նոյեմբերի 11, 06:23:34 UTC[1] |
Գործարկման վայր | Բայկոնուր |
Գործարկման հրթիռ | Մոլնիա[2] |
Զանգված | 890 կգ[1] |
Կոսմոս-21 (ռուս.՝ Космос-21, կամ 3ՄՎ-1 համար 1)[3], խորհրդային Վեներա ծրագրի շրջանակներում արձակված ավտոմատ միջմոլորակային կայան, որը նախատեսված էր Վեներա մոլորակի հետազոտություններ իրականացնելու համար։ Արձակվել է Բայկոնուր տիեզերակայանից Մոլնիա կրող հրթիռով[1]։ Կրող հրթիռի արագացուցիչի իմպուլսի սխալ ուղղորդման պատճառով այն չկարողացավ լքել Երկրի ցածր ուղեծիրը և հետագայում մտավ մթնոլորտ և այրվեց։
Արձակում
[խմբագրել | խմբագրել կոդը]Կայանը արձակվել է 1963 թվականի նոյեմբերի 11-ին, Մոլնիա կրող հրթիռով[3]։ Կայանը հաջողությամբ դուրս բերվեց Երկրի ուղեծիր, սակայն վերին աստիճանի կայունացման համակարգի անսարքության պատճառով արագացնող իմպուլսը սխալ ուղղությամբ տրվեց, և կայանը մնաց է Երկրի ուղեծրում։ Արբանյակն այրվել է մթնոլորտի խիտ շերտերում նոյեմբերի 16-ին։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 «Kosmos 21». US National Space Science Data Centre. Վերցված է 2023 թ․ մարտի 4-ին.
- ↑ Siddiqi, Asif A. (2018). Beyond Earth: A Chronicle of Deep Space Exploration, 1958–2016 (PDF). The NASA history series (second ed.). Washington, D.C.: NASA History Program Office. էջեր 54–55. ISBN 9781626830424. LCCN 2017059404. SP2018-4041.
- ↑ 3,0 3,1 McDowell, Jonathan. «Launch Log». Jonathan's Space Page. Վերցված է 2011 թ․ հունվարի 10-ին.
|