Վեներա-7

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վեներա-7
ԿազմակերպությունԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ տիեզերական ծրագիր
Հիմնական կապալառուներԼավոչկինի ԳԱՄ
COSPAR ID[1] 1970-060A[1]
NSSDCA ID1970-060A
SCN04489
Ուղեծրի տեսակheliocentric orbit?
Պտույտի ժամկետ287 օր
Գործարկման ամսաթիվ1970 օգոստոսի 17, 05:38:22 UTC[1][2]
Գործարկման վայրԲայկոնուր
Գործարկման հրթիռՄոլնիա[2]
Զանգված1180 կգ[1][2]

Վեներա 7 (ռուս.՝ Венера 7), խորհրդային Վեներա ծրագրի շրջանակներում արձակված ավտոմատ միջմոլորակային կայան, որը նախատեսված էր Վեներա մոլորակի հետազոտություններ իրականացնելու համար։ Արձակվել է Բայկոնուր տիեզերակայանից Մոլնիա կրող հրթիռով[1]։ Կայանի իջեցվող սարքը կատարեց վայրէջք մոլորակի մակերևույթին 1970 թվականի դեկտեմբերի 15-ին, այսպիսով դառնալով առաջին մարդու կողմից ստեղծված սարքը որը վայրէջք կատարեց մեկ այլ մոլորակի վրա և առաջինը, որը տվյալներ փոխանցեց այնտեղից հետ Երկիր[2][3]։

Կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Կայանի իջեցվող սարքը նախագծված էր, որպեսզի կարողանա դիմակայել մինչև 18 մեգապասկալ ճնշմանը և 580 °C ջերմաստիճանին[4]։ Սա շատ ավելի մեծ էր, քան սպասվում էր, բայց Վեներայի մակերևութային ջերմաստիճանի և ճնշման վերաբերյալ զգալի անորոշությունները հանգեցրին նրան, որ նախագծողները ընտրեցին սխալանքի մեծ սահմաններ[4]։ Այս աստիճանի սարքի ամրացումը սահմանափակեց գիտական գործիքների համար հասանելի զանգվածը ինչպես բուն սարքի, այնպես էլ միջմոլորակային կայանի վրա[4]։ Կայանի վրա տեղադրված էին արևային քամու լիցքավորված մասնիկների դետեկտոր և տիեզերական ճառագայթների դետեկտոր[1]։ Իջեցվող սարքի վրա տեղադրված էին ջերմաստիճանի և ճնշման սենսորներ, ինչպես նաև աքսելերոմետր, մթնոլորտի խտությունը չափելու համար[4]։ Սարքի վրա նաև տեղադրված եր էր ռադիոբարձրաչափ[4]։

Արձակում[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեներա-7-ը արձակվել է 1970 թվականի օգոստոսի 17-ին։ Դեպի Վեներա թռիչքի ընթացքում կատարվել են երկու հետագծի ուղղումներ՝ օգտագործելով կայանի ԿԴՈւ-414 շարժիչը[5]։

Վայրէջք[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեներայի վայրէջքի վայրերի դիրքերը։ Կարմիր կետերը նշանակում են մակերևույթից պատկերների վերադարձման վայրեր։ Իսկ սև կետերը՝ մակերևույթի նմուշի վերլուծության վայրեր: Քարտեզը հիմնված է Պիոներ Վեներա ուղեծրակայանի և Մագելանի քարտեզագրման վրա:

Վեներա 7-ը մտավ Վեներայի մթնոլորտ 1970 թվականի դեկտեմբերի 15-ին[5]։ Մթնոլորտ մուտք գործելու սկզբնական փուլերում[5] իջեցվող սարքը մնաց կցված կայանին, որպեսզի հնարավոր լինի օգտագործել կայանի հզորությունները իջեցվող սարքի ջերմությունը հնարավորինս երկար պահել -8 °C[5]: Իջեցվող սարքը արտանետվել է այն բանից հետո, երբ մթնոլորտի հետ շփման առաջացրած վիբրացիան շեղել է կայանին Երկրի հետ կապի ուղղությունից[5]։ Պարաշյուտը բացվեց 60 կիլոմետր բարձրության վրա, և անմիջապես սկսվեցին մթնոլորտային հետազոտությունները։ Դրանք ցույց տվեցին, որ մթնոլորտը 97% ածխածնի երկօքսիդ է[5]։ Պարաշյուտը սկզբնապես բացվել է ընդամենը 1,8 քառակուսի մետր տարածքով, ապա բացվելով մինչև 2,5 քառակուսի մետր 13 րոպե անց, ինչպես նախատեսված էր[4]։ Վեց րոպե անց պարաշյուտը սկսեց փոքրանալ, ինչի հետևանքով սարքը սկսեց պլանավորվածից ավելի արագ իջնել[4][5]։ Պարաշյուտը ի վերջո ամբողջովին անհետացավ, և սարքը սկսեց ընկնել[4]։ Արդյունքում, իջեցվող սարքը հարվածեց Վեներայի մակերեսին մոտավորապես 16,5 մ/վ արագության տակ ժամը 05:37:10-ին[5]: Վայրէջքի կոորդինատներն են՝ 5° հս․լ․ 351°աե․ե․[6]:

Մինչդեռ սարքը կարծես թե լռում էր հարվածից հետո[5], ձայնագրությունը շարունակվում էր[7]։ Մի քանի շաբաթ անց ռադիոաստղագետ Օլեգ Ռժիգայի ձայներիզների վերանայումից հետո դրանց վրա հայտնաբերվել են ևս 23 րոպե շատ թույլ ազդանշաններ[7][8]։ Իջեցվող սարքը կոշտ վայրէջքից հետո, հավանաբար ընկել է կողքի վրա՝ որի արդյունքում միջին տիրույթի ալեհավաքը սխալ է ուղղված եղել դեպի Երկիր, և ազդանշանը թույլ է ստացվել[7]։

Իջեցվող սարքը տեղեկատվություն է փոխանցել Երկիր 53 րոպե, որը ներառում է մոտ 20 րոպե մակերեսից[9]։ Պարզվել է, որ Վեներայի մակերեսի ջերմաստիճանը 475 ± 20 °C է[5][9]։ Օգտագործելով այս ջերմաստիճանը և մթնոլորտի մոդելները՝ հաշվարկվել է 9,0 ± 1,5 ՄՊա ճնշում[10]։ Սարքի հարվածից հետո արագ կանգից (0,2 վայրկյան) կարելի էր եզրակացնել, որ այն հարվածել է ամուր մակերեսին՝ փոշու ցածր մակարդակով[10]։

Իջեցվող սարքը տեղեկատվություն է տրամադրել Վեներայի մակերեսի մասին, որը հնարավոր չէր տեսնել նրա հաստ մթնոլորտային շղարշի պատճառով։ Արդյունքում հաստատվել է, որ մարդիկ չեն կարող գոյատևել Վեներայի մակերեսին, և բացառվում էր մոլորակի վրա հեղուկ ջրի առկայության հնարավորությունը[5][9]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 «Venera 7». US National Space Science Data Centre. Վերցված է 2023 թ․ մարտի 4-ին.
  2. 2,0 2,1 2,2 2,3 Siddiqi, Asif A. (2018). Beyond Earth: A Chronicle of Deep Space Exploration, 1958–2016 (PDF). The NASA history series (second ed.). Washington, DC: NASA History Program Office. ISBN 9781626830424. LCCN 2017059404. SP2018-4041.
  3. «Science: Onward from Venus». Time. 1971 թ․ փետրվարի 8. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ դեկտեմբերի 21-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 2-ին.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 Huntress, Wesley T. Jr.; Marov, Mikhail Ya (2011). Soviet Robots in the Solar System Mission Technologies and Discoveries. Springer-Praxis. ISBN 9781441978974.
  5. 5,00 5,01 5,02 5,03 5,04 5,05 5,06 5,07 5,08 5,09 5,10 Reeves, Robert (1994). The Superpower Space Race: An Explosive Rivalry through the Solar System. Plenum Press. ISBN 0-306-44768-1.
  6. Patrick Moore, The data book of astronomy. CRC Press, 2000, p. 92.
    See Table 5-5, Missions to Venus, 1961–2000. Landing near Navka Planitia
  7. 7,0 7,1 7,2 «Larry Klaes, The Soviets and Venus, Part 1, 1993». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 29-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 29-ին.
  8. Harvey, Brian (2007). Russian Planetary Exploration History, Development, Legacy and Prospects. Springer-Praxis. ISBN 9780387463438.
  9. 9,0 9,1 9,2 «Итоги работы станции "Венера-7"». Galspace (ռուսերեն).
  10. 10,0 10,1 Ulivi, Paolo; Harland, David M (2007). Robotic Exploration of the Solar System Part I: The Golden Age 1957–1982. Springer. ISBN 9780387493268.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]