Վեներա-5

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վեներա-5
ԿազմակերպությունԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ տիեզերական ծրագիր
Հիմնական կապալառուներԼավոչկինի ԳԱՄ
COSPAR ID[1] 1969-001A[1]
NSSDCA ID1969-001A
SCN03642
Գործարկման ամսաթիվ1969 հունվարի 5, 06:28:08 UTC[1][2]
Գործարկման վայրԲայկոնուր
Գործարկման հրթիռՄոլնիա
Զանգված1130 կգ[1][2]

Վեներա 5 (ռուս.՝ Венера 5), խորհրդային Վեներա ծրագրի շրջանակներում արձակված ավտոմատ միջմոլորակային կայան, որը նախատեսված էր Վեներա մոլորակի հետազոտություններ իրականացնելու համար։ Արձակվել է Բայկոնուր տիեզերակայանից Մոլնիա կրող հրթիռով[1]։ Կայանը բաղկացած էր իջեցվող սարքից, որը նախատեսված էր Վեներայի մթնոլորտ մտնելու և պարաշյուտով մակերևույթ իջնելու համար, և կրող կայանից, որը իջեցվող սարքի արձակումից հետո պետք է ծառայեր որպես կապ իջեցվող սարքի հետ։ Կայանի կառուցվածքը նման էր Վեներա-4-ին, տարբերությունը միայն իջեցվող սարքի ավելի ամուր էր կառուցվածքն էր։

Վեներայի մթնոլորտին մոտենալու պահին կայանը արձակել է 405 կգ կշռող իջեցվող սարքի պարկուճը, որը պարունակում էր գիտական գործիքներ։ 1969 թվականի մայիսի 16-ին 53 րոպեի ընթացքում, մինչ պարկուճը կախված էր արգելակման պարաշյուտից, կայանը փոխանցեց Վեներայի մթնոլորտի տվյալները[3]։ Իջեցվող սարքը վայրէջք կատարեց Վեներայի կոորդինատների համակարգով 3° հս․ լ․ 18° աե․ ե․ վայրում։ Կայանի վրա գտնվում էին Խորհրդային Միության պետական զինանշանով մեդալիոն և Լենինի հարթաքանդակ։

Հաշվի առնելով Վեներա-4-ի արդյունքները՝ Վեներա-5-ի և Վեներա-6-ի իջեցվող սարքերում տեղադրվել էին հավելյալ գիտական սարքավորումներ, նոր քիմիական վերլուծություններ կատարելու համար։ Այս սարքավորումներով հնարավոր է եղել ճշգրտել մթնոլորտի կազմությունը։ Իմանալով, որ մթնոլորտը չափազանց խիտ է, պարաշյուտները նույնպես փոքրացվել են, որպեսզի պարկուճը հասցնի վայրէջք կատարել՝ մինչև լիցքի սպառվելը։

Առաքելություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեներա-5-ը արձակվել է Երկրի կայանման ուղեծիր 1969 թվականի հունվարի 5-ին։ 1969 թվականի մարտի 14-ին իրականացված ուղղող մանևրից հետո կայանի հետագիծը ուղղվեց դեպի Վեներա, և 1969 թվականի մայիսի 16-ին Վեներայից 37,000 կմ հեռավորության վրա կայանից արձակվեց իջեցվող սարքի պարկուճը։ Այն մտավ մոլորակի գիշերային կողմի մթնոլորտ 06:01-ին։ Արգելակող պարաշյուտը արձակվեց երբ անկման արագությունը իջավ մինչև 210 մ/վ, և անմիջապես սարքը սկսեց փոխանցել տվյալներ[1]։ Փոխանցումները կատարվեցին յուրաքանչյուր 45 վայրկյանը մեկ 53 րոպեի ընթացքում[4]։ Համաձայն վերջին ստացված տվյալների իջեցվող սարքը ենթարկվում էր 320 °C ջերմաստիճանի և մոտավորապես 2610 կիլոպասկալ (26,1 բար) ճնշման։

Ֆոտոմետրի տվյալները ցույց տվեցին 250 Վտ լույսի մակարդակ մեկ քառակուսի մետրի վրա։ Տվյալները նաև հաստատեցին Վեներա-4-ից ստացված բարձր ջերմաստիճանի, ճնշման և ածխածնի երկօքսիդի բարձր պարունակությունը մթնոլորտում[1]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 «Venera 5». US National Space Science Data Centre. Վերցված է 2023 թ․ մարտի 4-ին.
  2. 2,0 2,1 Siddiqi, Asif (2018). Beyond Earth: A Chronicle of Deep Space Exploration, 1958–2016 (PDF) (second ed.). NASA History Program Office.
  3. Anne Marie Helmenstine, "This Day in Science History – May 16 – Venera 5 'Landing'" Արխիվացված 21 Մայիս 2014 Wayback Machine, About.com
  4. «From the Archives (May 17, 1969): Soviet spacecraft lands on Venus». The Hindu (Indian English). 2019 թ․ մայիսի 17. ISSN 0971-751X. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 13-ին.