2ՄՎ-1 համար 2

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
2ՄՎ-1 համար 2
ԿազմակերպությունԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ տիեզերական ծրագիր
Հիմնական կապալառուներՀԿԲ-1
COSPAR ID[1] 1962-043A[1]
SCN00381
Պտույտի ժամկետ89,4 րոպե
Գործարկման ամսաթիվ1962 սեպտեմբերի 1, 02:12:30 UTC[1]
Գործարկման վայրԲայկոնուր
Գործարկման հրթիռՄոլնիա

Վեներա 2ՄՎ-1 համար 2 (ռուս.՝ Венера 2МВ-1 № 2)[2][3], խորհրդային Վեներա ծրագրի շրջանակներում արձակված ավտոմատ միջմոլորակային կայան, որը նախատեսված էր Վեներա մոլորակի հետազոտություններ իրականացնելու համար։ Արձակվել է Բայկոնուր տիեզերակայանից Մոլնիա կրող հրթիռով[1]։ Կրող հրթիռի վերին աստիճանի խնդրի պատճառով այն չկարողացավ դուրս գալ Երկրի ցածր ուղեծրից և մի քանի օր անց նորից մտավ մթնոլորտ և այրվեց[4]։ Սա երկու Վեներա 2ՄՎ-1 կայաններից երկրորդն էր, երկուսն էլ չկարողացան դուրս գալ Երկրի ուղեծրից[3]։ Արևմուտքում այս կայանը կոչվեց Սպուտնիկ-20։

Արձակում[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեներա 2ՄՎ-1 համար 2 կայանը արձակվել է 1962 թվականի սեպտեմբերի 1-ին, Մոլնիա կրող հրթիռով[2]։ Հրթիռի առաջին երեք աստիճանները աշխատել են անխափան՝ չորրորդ աստիճանն ու օգտակար բեռը դուրս բերելով Երկրի ցածր ուղեծիր։ Չորրորդ աստիճանը պետք է գործարկվեր մեկնարկից մոտ վաթսունմեկ րոպե երեսուն վայրկյան անց։ Այնուամենայնիվ մեկնարկի հրամանը շարժիչին չհասավ, ինչի հետևանքով կայանը մնաց Երկրի ուղեծրում[5]։ Կայանը կրկին մտավ Երկրի մթնոլորտ 1962 թվականի սեպտեմբերի 6-ին՝ գործարկումից հինգ օր անց և այրվեց[3][6]։

Կայանի նշանակում[խմբագրել | խմբագրել կոդը]

Միացյալ Նահանգների տիեզերական հրամանատարության կողմից կայանը սկզբում նշանակվել է Սպուտնիկ-24[1], իսկ ավելի ուշ Սպուտնիկ-20։

Խորհրդային Միությունը այդ ժամանակ չէր կայանի համար չէր հատկացրել պաշտոնական անվանում, քանի որ այն ձախողել էր դուրս գալ Երկրի ուղեծրից[7]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 «Sputnik 20». US National Space Science Data Centre. Վերցված է 2023 թ․ մարտի 4-ին.
  2. 2,0 2,1 McDowell, Jonathan. «Launch Log». Jonathan's Space Page. Վերցված է 2010 թ․ հուլիսի 28-ին.
  3. 3,0 3,1 3,2 Krebs, Gunter. «Venera (2a), (2b) (2MV-1 #1, 2)». Gunter's Space Page. Վերցված է 2010 թ․ հուլիսի 28-ին.
  4. Wade, Mark. «Venera». Encyclopedia Astronautica. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 11-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 28-ին.
  5. Wade, Mark. «Soyuz». Encyclopedia Astronautica. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 28-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 7-ին.
  6. McDowell, Jonathan. «Satellite Catalog». Jonathan's Space Page. Վերցված է 2010 թ․ հուլիսի 28-ին.
  7. Robbins, Stuart J. (2006 թ․ հունվարի 11). «Soviet Craft - Sputnik». Journey Through The Galaxy. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ փետրվարի 4-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 28-ին.