Իջեցվող սարք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ապոլոն 16 առաքելության Լուսնի իջեցվող սարքը
Մարսի բևեռային իջեցվող սարքի նախապատրաստումը

Իջեցվող սարք, տիեզերանավ, որը վայրէջք է կատարում աստղագիտական մարմնի մակերևույթին[1]։ Ի հակադրություն հարվածային սարքերի, որոնք կատարում են կոշտ վայրէջք և վնասվում են կամ ոչնչանում, և արդյունքում դադարեցնում են աշխատել վայրէջքից հետո, իջեցվող սարքերը կատարում են փափուկ վայրէջք, որից հետո սարքը շարունակում է աշխատունակ մնալ։

Փափուկ վայրէջք է կատարվում սարքի անկման արագության նվազեցման միջոցով, վայրէջքի պահին զրոյական կամ սարքի վնասման համար փոքր արագության ապահովման շնորհիվ։ Արագության նվազեցման համար կիրառվում են շարժիչներ և պարաշյուտներ, կամ դրանց համադրությունը։ Մթնոլորտ ունեցող մարմինների վրա վայրէջք կատարելիս սովորաբար օգտագործվում է պարաշյուտ։ Երբեմն սարքերի վրա տեղադրվում են փոքր հրթիռային շարժիչներ, որոնք աշխատում են վայրեջքի վերջում, մեղմելով իջեցվող սարքի հպումը մակերևույթի հետ։ Այս տեսակի վայրէջքի մեխանիզմ է կիրառվում «Սոյուզ» տիեզերանավերի իջեցվող պարկուճների վայրէջքի ժամանակ։ Որոշ տիեզերական առաքելությունների ժամանակ վայրէջքի ժամանակ հարվածի մեղմման համար կիրառվում են գազերով փչվող բարձիկներ (օրինակ՝ Լունա 9 և Մարս Փաթֆայնդեր

Որոշ դեպքերում բախման հետևանքների հետազոտության նպատակով իջեցվող սարքերը բախվում են մակերևույթի հետ բարձր արագությամբ, այս դեպքում սարքերը անվանում են հարվածային[2]։

Արեգակնային համակարգի մարմիններից որոշների վրա կատարվել են փափուկ կամ կոշտ վայրէջքներ՝ դրանցից են Երկիրը, Լուսինը, Վեներան, Մարսը, Մերկուրին, Սատուրնի արբանյակ Տիտանը, որոշ աստերոիդներ և գիսաստղեր։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ball, Garry, Lorenz and Kerzhanovich (2006). «Planetary Landers and Entry Probes».{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  2. Phil Davis; Kirk Munsell (2009 թ․ հունվարի 23). «Deep Impact Legacy Site: Technology – Impactor». Solar System Exploration. NASA / JPL. Վերցված է 2009 թ․ ապրիլի 22-ին.