Կոսմոս-27

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կոսմոս-27
ԿազմակերպությունԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ տիեզերական ծրագիր
Հիմնական կապալառուներՀԿԲ-1
COSPAR ID[1] 1964-014A[1]
SCN00772
Գործարկման ամսաթիվ1964 մարտի 27, 03:24:43 UTC[1][2]
Գործարկման վայրԲայկոնուր
Գործարկման հրթիռՄոլնիա
Ուղեծրից դուրս գալու ժամկետմարտի 28, 1964
Զանգված948 կգ (ներառյալ հարվածային զոնդը՝ 285 կգ)[2]

Կոսմոս-27 (ռուս.՝ Космос-27, կամ Զոնդ 3ՄՎ-1 համար 3)[3], խորհրդային Վեներա ծրագրի շրջանակներում արձակված ավտոմատ միջմոլորակային կայան, որը նախատեսված էր Վեներա մոլորակի մակերևույթին հասցնել հարվածային զոնդ։ Արձակվել է Բայկոնուր տիեզերակայանից Մոլնիա կրող հրթիռով[1]։ Կրող հրթիռը հասցրեց կայանը Երկրի ցածր ուղեծիր, սակայն դիրքի կառավարման համակարգի խափանման պատճառով կայանը մնաց այնտեղ և մեկ օր անց մտավ մթնոլորտ և այրվեց[4]։

Արձակում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կայանը արձակվել է 1964 թվականի մարտի 27-ին, Մոլնիա կրող հրթիռով[3]։ Կայանը հաջողությամբ հասավ Երկրի ուղեծիր, բայց չկարողացավ մեկնարկել դեպի Վեներա, կրող հրթիռի վերին աստիճանի խափանման պատճառով։ Վերին աստիճանը կորցրեց կայուն դիրքը էլեկտրամատակարարման շղթայում խափանման պատճառով. հետևաբար, հրթիռը դարձավ անկառավարելի։ Կայնից ստացված տվյալների ուսումնասիրությամբ պարզվել է, որ խափանումը պայմանավորված է եղել կառավարման համակարգի սխեմայի նախագծման թերությամբ, ինչը հանգեցրել է նրան, որ կայանի կառավարումը չի փոխանցվել դիրքի կառավարման համակարգին։ Կայանը այրվեց Երկրի մթնոլորտում հաջորդ օրը՝ 1964 թվականի մարտի 28-ին։ Եթե հաջողվեր, այս առաքելությունը կստանար «Վեներա» անվանումը[2]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 «Kosmos 27». US National Space Science Data Centre. Վերցված է 2023 թ․ մարտի 4-ին.
  2. 2,0 2,1 2,2 Siddiqi, Asif A. (2018). Beyond Earth: A Chronicle of Deep Space Exploration, 1958–2016 (PDF). The NASA history series (second ed.). Washington, DC: NASA History Program Office. էջեր 37–38. ISBN 9781626830424. LCCN 2017059404. SP2018-4041.
  3. 3,0 3,1 McDowell, Jonathan. «Launch Log». Jonathan's Space Page. Վերցված է 2010 թ․ հուլիսի 28-ին.
  4. Wade, Mark. «Venera 3MV-1». Encyclopedia Astronautica. Արխիվացված է օրիգինալից 2002 թ․ փետրվարի 27-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 17-ին.