Զոնդ-8
Կազմակերպություն | ԽՍՀՄ տիեզերական ծրագիր |
---|---|
Հիմնական կապալառուներ | ՀԿԲ-1 |
COSPAR ID | [1] 1970-088A[1] |
SCN | 04591 |
Գործարկման ամսաթիվ | 1970 հոկտեմբերի 20, 19:55:39 UTC[2] |
Գործարկման վայր | Բայկոնուր |
Գործարկման հրթիռ | Պրոտոն |
Զանգված | 5375 կգ[2] |
Զոնդ-8 (ռուս.՝ Зонд-8), խորհրդային Զոնդ ծրագրի շրջանակներում արձակված նոր նախագծի տիեզերանավերի փորձարկման առաքելություն։ Արձակվել է Բայկոնուր տիեզերակայանից Պրոտոն կրող հրթիռով։ 7Կ-Լ1 տիեզերանավը նախատեսված էր Խորհրդային Լուսնային ծրագրի շրջանակներում անձնակազմով Լուսնի շուրջ թռիչք իրականացնելու և Երկիր վերադառնալու համար։ Այս ծրագրի շրջանակներում փորձարկումները իրականացվել է Զոնդ անվան տակ 1967-ից 1970 թվականներին[3][4][5]։ Զոնդ-8-ը արձակվել է 1970 թվականի հոկտեմբերի 20-ին Լուսնի շուրջ թռիչք կատարելու առաքելությամբ[6]։
Երկրի լուսանկարները ստացվել են 1970 թվականի հոկտեմբերի 21-ին, 64,480 կմ հեռավորությունից։ Զոնդ-8-ը հասավ Լուսնին առանց որևէ ակնհայտ խնդիրների՝ պտտվելով նրա շուրջ հոկտեմբերի 24-ին 1110 կիլոմետր հեռավորության վրա և երկու առանձին լուսանկարման սեսսիաներով կատարեց Լուսնի մակերևույթի սև-սպիտակ և գունավոր լուսանկարներ[7]։ Առաքելության ընթացքում Լուսնից նվազագույն հեռավորությունը եղել է 1120 կիլոմետր[8]։ Թռիչքի ընթացքում ստացվել են նաև գիտական հետազոտությունների արդյունքներ[2]։
Հետադարձի թռիչքի ընթացքում երկու միջանկյալ հետագծի ուղղումներից հետո, Զոնդ-8-ը հասել է վերադարձի հետագիծի Երկրի հյուսիսային կիսագնդի վրայով՝ նախկինում օգտագործվող հարավային կիսագնդի վրայով հետագծի փոխարեն, այսպիսով հնարավորություն տալով խորհրդային վերգետնյա կառավարման կայաններին գրեթե անընդհատ կապ պահպանել տիեզերանավի հետ։ Աակայն, ուղղորդման համակարգի անսարքության պատճառով տիեզերանավը կատարել է պարզ բալիստիկ մուտք Երկրի մթնոլորտ[2]։
Զոնդ-8-ի վայրէջքի մոդուլը կատարեց վայրէջք Հնդկական օվկիանոսում՝ 1970 թվականի հոկտեմբերի 27-ին, ժամը 13:55-ին: Չագոս կղզիներից 730 կմ հարավ-արևելք, իր սկզբնական թիրախային կետից 24 կիլոմետր հեռավորության վրա։ ԽՍՀՄ նավատորմի «Թաման» նավը բարձրացրեց այն տախտակամած և վերադարձրեց ԽՍՀՄ[2]։
Այս առաքելությունից հետո 1970 թվականին Խորհրդային պաշտոնյաները որոշեցին կանգնեցնել Լ1 նախագծի իրականացումը[8]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Zond 8». NASA Space Science Data Coordinated Archive. Վերցված է 2019 թ․ փետրվարի 28-ին.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Siddiqi, Asif (2018). Beyond Earth: A Chronicle of Deep Space Exploration, 1958–2016 (PDF) (second ed.). NASA History Program Office.
- ↑ Harvey, Brian (2007). Soviet and Russian Lunar Exploration (անգլերեն). Springer Science & Business Media. էջ 138. ISBN 9780387739762.
- ↑ Wade, Mark. «Soyuz 7K-L1». Encyclopedia Astronautica. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ մայիսի 16-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 27-ին.
- ↑ Krebs, Gunter. «Zond (L1)». Gunter's Space Page. Վերցված է 2010 թ․ հուլիսի 27-ին.
- ↑ «Zond 8». NASA Space Science Data Coordinated Archive. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 5-ին.
- ↑ «Zond 8: Experiments 1970-088A». nssdc.gsfc.nasa.gov. NASA. 2020 թ․ փետրվարի 27. Վերցված է 2020 թ․ ապրիլի 11-ին.
- ↑ 8,0 8,1 «Zond-8 flies last mission of the L1 project». russianspaceweb.com. Վերցված է 2021 թ․ հունվարի 5-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|