Զոնդ-5

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Զոնդ-5
ԿազմակերպությունԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ տիեզերական ծրագիր
Հիմնական կապալառուներՀԿԲ-1
COSPAR ID[1] 1968-076A[1]
SCN03394
Գործարկման ամսաթիվ1968 սեպտեմբեր 14, 21:42:11 UTC
Գործարկման վայրԲայկոնուր
Գործարկման հրթիռՊրոտոն
Զանգված5375 կգ

Զոնդ-5 (ռուս.՝ Зонд-5), խորհրդային Զոնդ ծրագրի շրջանակներում արձակված նոր նախագծի տիեզերանավերի փորձարկման առաքելություն։ Արձակվել է Բայկոնուր տիեզերակայանից Պրոտոն կրող հրթիռով։ 7Կ-Լ1 տիեզերանավը նախատեսված էր Խորհրդային Լուսնային ծրագրի շրջանակներում անձնակազմով Լուսնի շուրջ թռիչք իրականացնելու և Երկիր վերադառնալու համար։ Այս ծրագրի շրջանակներում փորձարկումները իրականացվել է Զոնդ անվան տակ 1967-ից 1970 թվականներին[2][3][4]։

Տիեզերանավը դարձավ առաջինը, որը պտտվեց Լուսնի շուրջ և հաջողությամբ վերադարձավ Երկիր։ Այս առաքելությունում առաջին անգամ տիեզերանավի վրա գտնվում էին կենդանիներ։ Զոնդ 5-ը տեղափոխեց առաջին երկրային օրգանիզմները Լուսնի շրջակայք և ապահով վերադարձրեց Երկիր։ Կենդանիները ներառում էին՝ երկու կրիա, մրգային ճանճի ձվեր և բույսեր[5]։ Կրիաները թռիչքի ընթացքում ենթարկվել են կենսաբանական փոփոխությունների, սակայն եզրակացություն է արվել, որ փոփոխությունները հիմնականում պայմանավորված են սովով, և նրանց վրա տիեզերագնացությունը չի ազդում։

Նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խորհրդային առաջին չորս Լուսնի շուրջ պտույտով առաքելությունների մեջ եղել էր մեկ մասնակի հաջողություն՝ Զոնդ-4-ը, և երեք անհաջող[6]։ 1968 թվականի մարտի Զոնդ-4-ի առաքելությունից հետո ապրիլին և հուլիսին իրականացված երկու առաքելությունները ձախողվեցին։

Զոնդ-5 առաքելությունն ի սկզբանե նախատեսված էր թռչել Լուսնի շուրջ տիեզերագնացներով, սակայն Զոնդ-1968Ա-ի և Զոնդ-1968Բ-ի ձախողումները ստիպեցին փոխարենը ուղարկել առանց անձնակազմի առաքելություն՝ վախենալով անձնակազմի անհաջող թռիչքի բացասական հետևանքներից[7]։

Օգտակար բեռ[խմբագրել | խմբագրել կոդը]

Որպես օգտակար բեռ որոշվեց ուղարկել կենդանիներ։ Ընտրվեցին Երկու միջինասիական կրիա՝ յուրաքանչյուրը թռիչքից առաջ ուներ 0,34–0,4 կգ քաշ[8]։ Խորհրդային գիտնականներն ընտրել էին կրիաներ, քանի որ նրանց հեշտ էր ամուր ամրացնել։ Եվս երկու կրիա, որոնք օգտագործվում էին որպես հսկիչ նմուշներ, պահվում էին վիվարիումում։ Գործարկումից 12 օր առաջ տիեզերք ուղևորված երկու կրիաները ամրացվել են տիեզերանավի մեջ և զրկվել սննդից և ջրից. հսկիչ նմուշ կրիաները նույնպես զրկված էին[8]։ Սննդից զրկելը պաթոմորֆոլոգիական և հիստոքիմիական փորձերի մի մասն էր[6]։ Օգտակար բեռը նաև ներառում էր մրգային ճանճի ձվեր, ցորենի, գարու, սիսեռի, սոճու, գազարի և լոլիկի սերմեր, տրադեսկանցիա վայրի ծաղիկի նմուշներ, միաբջիջ կանաչ ջրիմուռ քլորելաի երեք շտամներ և լիզոգեն բակտերիաների մեկ շտամ[6][9]։ Տարբեր երկրային կյանքի ձևեր ուղարկելու նպատակն էր ստուգել տիեզերական ճառագայթման ազդեցությունը դրանց վրա[10]։ Այնուամենայնիվ, փորձի ենթակա օրգանիզմները մոտ չէին մարդուն, փոխարենը կյանքի ձևերից ընտրվել էին էքստրեմոֆիլները, որոնք զգալիորեն ավելի բարձր ռադիոկայունություն ունեն[11][12][13]։ Տիեզերագնացի նստատեղում տեղադրված էր ռադիացիոն սենսորներով հագեցած մանեկեն[1]։

Տիեզերանավի տիեզերագնացների խցիկում տեղադրվել էր տեսախցիկ, որը հնարավորություն ուներ լուսանկարել Երկիրը[7][14]։ Զոնդ-5-ի վրա նաև տեղադրված էին պրոտոնային դետեկտորներ[15]։

Առաքելություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արձակում[խմբագրել | խմբագրել կոդը]

Զոնդ-5-ը արձակվել է 1968 թվականի սեպտեմբերի 14-ին Բայկոնուր տիեզերակայանից Պրոտոն կրող հրթիռով։ Հրթիռի երրորդ աստիճանի աշխատանքն ավարտվել է 160 կիլոմետր բարձրության վրա։ Բլոկ Դ-ի միջոցով տիեզերանավը դուրս բերվեց կայանման ուղեծիր 191 x 219 կիլոմետր պերիկենտրոնով և ապոկենտրոնով։ Հիսունվեց րոպե կայանման ուղեծրում մնալուց հետո Բլոկ Դ-ի վերջին գործարկման միջոցով տիեզերանավը ուղղվեց դեպի Լուսին[7]։ Այս մանևրից հետո միայն մեկնարկի մասին հայտարարվեց աշխարհին[6]։ Թռիչքի կառավարման կենտրոնը հայտնաբերեց տիեզերանավի դիրքորոշման խնդիր կապված աղտոտված աստղային տվիչի հետ։ Այս պատճառով հետագծի ուղղումն իրականացվեց ավելի ուշ միայն 325,000 կիլոմետր Երկրից հեռավորության վրա՝ օգտագործելով Արեգակն ու Երկիրը որպես հղման կետեր[7]։

Սեպտեմբերի 18-ին տիեզերանավը պտտվեց Լուսնի շուրջ, առանց նրա ուղեծիրը մտնելու[9]։ Ամենամոտ հեռավորությունը եղել է 1950 կիլոմետր[1]։ Լուսնից վերադառնալու ճանապարհին մեկ այլ աստղային տվիչ վթարվեց, իսկ տիեզերանավի կառավարման համակարգը սխալմամբ անջատեց կառավարվող վերադարձի համակարգը[6]։ Ութ նավ տեղակայվել էին Հնդկական օվկիանոսում մինչև տիեզերանավի արձակումը, այն դեպքի կանխարգելման համար, եթե տիեզերանավը չկարողանա հասնել խորհրդային տարածք։ Այս նավերից միայն երեքն ունեին փրկարար ուղղաթիռներ[7]։

Վայրէջք և տիեզերանավի տեղափոխում[խմբագրել | խմբագրել կոդը]

Սեպտեմբերի 21-ին վերադարձի սարքը մտավ Երկրի մթնոլորտ[6]։ Հիմնական վայրէջքի գոտին Ղազախստանում էր, բայց փոխարենը Զոնդ-5-ը վայրէջք կատարեց Հնդկական օվկիանոսում և գտնվեց խորհրդային «Բորովիչի» և «Վասիլի Գոլովնին» նավերի կողմից[16][17]։ Տեզերանավը վայրէջք էր կատարել −32°38' լայնության և 65°33' երկայնության վրա[18], մոտակա խորհրդային նավից 105 կմ հեռավորության վրա։ Վայրէջքը տեղի է ունեցել գիշերը, ինչը խանգարում էր տիեզերանավի որոնման աշխատանքներին[6]։

Զոնդ-5-ը դարձավ առաջին տիեզերանավը, որը պտտվեց Լուսնի շուրջ և վերադարձավ Երկիր։ Ամբողջ ճանապարհորդությունը տևեց 6 օր, 18 ժամ 24 րոպե[19]։ Թեև բալիստիկ վերադարձը, որով տիեզերանավը վայրէջք կատարեց, հավանաբար, մահացու կլիներ մարդկանց համար, սակայն, թվում էր, թե այն չի ազդել կենսաբանական նմուշների վրա, երբ վայրէջքից չորս օր անց բացվեց վայրէջքի մոդուլը նրանք կենդանի էին[1]։

Արդյունքներ և ապագա պլաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկրի բարձր որակի առաջին լուսանկարները[20], արվել են 90,000 կիլոմետր հեռավորությունից[1]։ Բրիտանացի աստղագետ Բեռնարդ Լովելը, որը համարվում է բրիտանացի տիեզերագնացության գլխավոր մասնագետը, ասել էր, որ Զոնդ-5 առաքելությունը ցույց տվեց, որ Տիեզերական մրցավազքում Խորհրդային Միությունը առաջ է անցել։ Բրիտանական միջմոլորակային միությունը կարծում էր, որ ԽՍՀՄ-ը կկարողանա տիեզերագնացներ ուղարկել Լուսնի շուրջ մի քանի ամսվա ընթացքում[21]։

1968 թվականի հոկտեմբերին ԱՄՆ-ի աղբյուրները պնդում էին, որ առաքելությունն այնքան հաջող չէր, որքան ԽՍՀՄ-ը այն գովազդում էր։ Պնդվում էր, որ առաքելությունը նախատեսված էր, որ Լուսնին ավելի մոտ պետք է թռչեր, և դա իրականում հեռավորություն չեն տվել որակյալ Լուսնի լուսանկարչություն անել։ Պնդվում էր նաև, որ այն անկյունը, որով տիեզերանավը կրկին մտավ մթնոլորտ, չափազանց կտրուկ էր, որպեսզի տիեզերագնացը կարողանա գոյատևել։ Աղբյուրները նշում էին, որ տիեզերանավը վայրէջք է կատարել Հնդկական օվկիանոսում, երբ ծրագրված վայրը խորհրդային տարածքում էր, ինչը տասը ժամ տևողությամբ վերականգնման գործոն էր[22]։

Խորհրդային պաշտոնական լրատվական գործակալությունը՝ ՏԱՍՍ-ը, 1968 թվականի նոյեմբերին հայտարարեց, որ տիեզերանավը կենդանի կենդանիներ է տեղափոխել։ Կրիաներին հերձել են հոկտեմբերի 11-ին՝ 39 օր չկերակրելուց հետո։ Տիեզեորանավի վրա գտնվոած կրիաները, որոնք նույնականացվել են որպես համար 22 և 37, կորցրել էին իրենց մարմնի քաշի 10%-ը ճանապարհորդության ընթացքում, սակայն ախորժակի կորուստ չեն ցուցաբերել[8]։ Հսկիչ կրիաները կորցրել էին իրենց քաշի 5%-ը։ Տիեզերքում ճամփորդող կրիաների արյան անալիզների և հսկիչ նմուշների համեմատությունը տարբերություններ չի հայտնաբերել։ Մեկ այլ վերլուծություն ցույց տվեց, որ տիեզերանավի վրա գտնված կրիաների մոտ բարձրացրել էր երկաթի և գլիկոգենի մակարդակը լյարդում, և որ թռիչքը նույնպես ազդել է նրանց փայծաղի ներքին կառուցվածքի վրա[10]։ Հեղինակները եզրակացրեցին, որ տիեզերանավի վրա գտնված կրիաների փոփոխությունները հիմնականում պայմանավորված են եղել թերսնուցմամբ, և տիեզերական ճանապարհորդությունը քիչ ազդեցություն է ունեցել[8]։ 1968 թվականի նոյեմբերին հայտարարվեց, որ տիեզերանավը պլանավորվում էր որպես անձնակազմով լուսնային տիեզերանավի նախատիպ։ ԽՍՀՄ-ը այս հայտարարությունն արեց Ապոլոն 8-ի պլանավորված թռիչքից մեկ ամիս առաջ՝ փորձելով ցույց տալ, որ մոտ են անձնակազմով ուղևորություն իրականացնել դեպի Լուսին[23][24]։

Տիեզերագնացների ձայնի հաղորդման կեղծիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Զոնդ-5-ը սարսափ առաջացրեց Միացյալ Նահանգներում, երբ 1968 թվականի սեպտեմբերի 19-ին տիեզերագնացներ Վալերի Բիկովսկու, Վիտալի Սևաստյանովի և Պավել Պոպովիչի ձայները փոխանցվեցին տիեզերանավից և որսացվեցին Ջոդրել Բենկի ռադիոաստղադիտարանի և ԿՀՎ-ի կողմից[25][26]։ Տիեզերագնացները, կարդում էին թռիչքի կառավարման տվյալները, և նույնիսկ քննարկում էին վայրէջք կատարելու տարբերակները։ Սառը պատերազմի գագաթնակետին ԱՄՆ-ում իրական մտավախություն կար, որ Խորհրդային Միությունը կարող է հաղթել ՆԱՍԱ-ին Լուսնի մրցավազքում։ Ապոլոն-17-ի տիեզերագնաց Յուջին Սերնանը նշել է, որ միջադեպը «սարսափեցրել էր մեզ» (անգլ.՝ shocked the hell out of us)[27]:

Պոպովիչը ավելի ուշ գրել էր՝ «Երբ մենք հասկացանք, որ երբեք չենք հասնի Լուսին, որոշեցինք մի փոքր խուլիգանություն անել։ Մենք խնդրեցինք մեր ինժեներներին միացնել տիեզերանավի վրա տեղադրված ընդունիչը հաղորդիչին մետաղալարով։ Լուսնի թռիչքները վերահսկվում էին Ղրիմի Եվպատորիայում գտնվող հրամանատարական կենտրոնից։ Երբ զոնդն անցնում էր Լուսնի շուրջը, ես կենտրոնում էի։ Ուստի վերցրեցի խոսափողը և ասացի. «Թռիչքն ընթանում է բնականոն հունով։ Մենք մոտենում ենք մակերեսին...»։ Վայրկյաններ անց իմ զեկույցը, կարծես արտաքին տիեզերքից, ստացվեց Երկրի վրա, այդ թվում՝ ամերիկացիների կողմից։ ԱՄՆ տիեզերական հարցերով խորհրդական Ֆրենկ Բորմանը հեռախոսազանգ ստացավ նախագահ Նիքսոնից (իրականում նախագահը Ջոնսոնն էր), ով հարցրեց. «Ինչո՞ւ է Պոպովիչը հաղորդում Լուսնից»։ Իմ կատակն իսկական իրարանցում առաջացրեց։ Մոտ մեկ ամսից Ֆրենկը եկավ ԽՍՀՄ, և ինձ հրահանգեցին դիմավորել նրան օդանավակայանում։ Հազիվ էր նա դուրս եկել ինքնաթիռից, երբ բռունցքը թափահարեց ինձ վրա և ասաց. «Այ դու՛, տիեզերական խուլիգան»[28]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 «Zond 5». NASA Space Science Data Coordinated Archive. Վերցված է 2019 թ․ փետրվարի 28-ին.
  2. Harvey, Brian (2007). Soviet and Russian Lunar Exploration (անգլերեն). Springer Science & Business Media. էջ 138. ISBN 9780387739762.
  3. Wade, Mark. «Soyuz 7K-L1». Encyclopedia Astronautica. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ մայիսի 16-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 27-ին.
  4. Krebs, Gunter. «Zond (L1)». Gunter's Space Page. Վերցված է 2010 թ․ հուլիսի 27-ին.
  5. Betz, Eric (2018 թ․ սեպտեմբերի 18). «The First Earthlings Around the Moon Were Two Soviet Tortoises». Discover. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 14-ին.
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 6,6 Siddiqi, Asif A. (2003) [2000]. The Soviet Space Race with Apollo. Gainesville, Florida: University Press of Florida. ISBN 978-0-8130-2628-2.
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 Zak, Anatoly. «Zond 5». Russian Space Web. Վերցված է 2019 թ․ մարտի 9-ին.
  8. 8,0 8,1 8,2 8,3 Gaidamakin, N. A.; Parfenov, G. P.; Petrukhin, V. G.; Antipov, V. V.; Saksonov, P. P.; Smirvona, A. V. (1969). Zug, George R.; Peters, James A. (eds.). Патоморфологические и гистохимические изменения в органах черепах на борту космического корабля «Зонд-5» [Patho-Morphological and Histochemical Changes in the Organs of Turtles on Board the "Zond-5" Probe] (PDF). 18th IAF Conference (ռուսերեն). Translated by Friedman, Morris D. La Plata, Argentina.
  9. 9,0 9,1 Madigral, Alexis C. (2012 թ․ դեկտեմբերի 27). «Who Was First in the Race to the Moon? The Tortoise». Atlantic. Վերցված է 2019 թ․ մարտի 9-ին.
  10. 10,0 10,1 Bausman, John (1968 թ․ նոյեմբերի 15). «Turtles, Flies Circle the Moon». The Journal News. White Plains, New York. Associated Press. էջ 24 – via Newspapers.com.
  11. Tortoise blood fights radiation sickness 6 May 2002 www.upi.com accessed 21 September 2021
  12. SOMATIC MUTATION RATE IN TRADESCANTIA STAMEN HAIRS AT LOW RADIATION LEVELS: FINDING OF LOW DOUBLING DOSES OF MUTATIONS SADAO ICHIKAWA, www.jstage.jst.go.jp, 1972 Volume 47 accessed 21 September 2021
  13. Radioactivity(չաշխատող հղում) Dr. Fred Omega Garces 8 February 2011 faculty.sdmiramar.edu accessed 21 September 2021
  14. «Earth-Cloud Photography». NASA Space Science Data Coordinated Archive. Վերցված է 2019 թ․ փետրվարի 28-ին.
  15. «Proton Detectors». NASA Space Science Data Coordinated Archive. Վերցված է 2019 թ․ փետրվարի 28-ին.
  16. Oleg Pavlenko (Олег Павленко), Из истории Морского космического флота. К 35-летию полета корабля «Зонд-5» (From the history of the Sea Space Fleet. On the 35th anniversary of the Zond 5 mission) (ru) (includes photos of the reentry capsule recovery)
  17. Cassutt, Michael (2007). Red Moon. Tom Doherty Associates. ISBN 978-1-4299-7172-0.
  18. «Zond 5, Landing Point, Miss Distance». NASA. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 27-ին.
  19. Siddiqi, Asif A. (2018). Beyond Earth: A Chronicle of Deep Space Exploration, 1958–2016 (PDF). Washington, D.C.: NASA History Program Office. էջ 80. ISBN 9781626830424. LCCN 2017059404. SP-2018-4041.
  20. «ENERGIA's driving force». ENERGIA. Վերցված է 2019 թ․ մարտի 9-ին.
  21. «Russ Lead in Race to the Moon Top British Space Expert Says». Arizona Republic. Phoenix, Arizona. Associated Press. 1968 թ․ սեպտեմբերի 23. էջ 6 – via Newspapers.com.
  22. Bloom, Mark (1968 թ․ հոկտեմբերի 1). «Flight of Russian Moonship Called Blow to its Program». Daily News. New York, New York. էջ 5 – via Newspapers.com.
  23. «Soviets Recover Spacecraft After Flight Around Moon Opens Way for a Manned Shot». The Morning Call. Allentown, Pennsylvania. New York Times News Service. 1968 թ․ սեպտեմբերի 23. էջ 3 – via Newspapers.com.
  24. «Soviets Reveal Moonflight Probes Foretell Real Trip». Clarion-Ledger. Jackson, Mississippi. Associated Press. 1968 թ․ նոյեմբերի 25. էջ 34 – via Newspapers.com.
  25. Campbell, Dallas (2017 թ․ հոկտեմբերի 5). Ad Astra: An Illustrated Guide to Leaving the Planet. Simon and Schuster. ISBN 9781471164064.
  26. Viglietti, Lukas (2019 թ․ հուլիսի 30). Apollo Confidential. Morgan James. ISBN 9781642795875.
  27. Cernan, Eugene; Davis, Donald A. (April 2007). The Last Man on the Moon: Astronaut Eugene Cernan and America's Race in Space. St. Martin's Publishing. ISBN 9781429971782.
  28. Burgess, Colin; Hall, Rex (2009 թ․ մարտի 27). The First Soviet Cosmonaut Team: Their Lives and Legacies. Springer. ISBN 9780387848242.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]