Պտղաճանճեր
Պտղաճանճեր | ||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||
|
||||||||
Լատիներեն անվանում | ||||||||
Drosophilidae
| ||||||||
|
Պտղաճանճեր, դրոզոֆիլներ (լատ.՝ Drosophilidae), կարճաբեղիկ երկթևանի միջատների ընտանիք։ ՀՀ-ում լայնորեն տարածված են սեվափոր պտղաճանճը (լատ.՝ Drosophila melanogaster) և փտաճանճը (լատ.՝ D. funebris)։ Մանր ճանճեր են՝ տարածված ամենուրեք։ Թրթուրները որդանման են, զարգանում են նեխած մրգերում, բանջարեղենում, թթվաջրում, գարեջրի քաղցրահյութում, քացախի և գինու վատ լվացված ամաններում, կաթի շշի պարունակության մնացորդներում (հաճախ հարսնյակները կպչում են անոթների պատերին)։ Ձմռանը բնակելի շենքերում կամ սննդի ձեռնարկություններում նկատվում է Պտղաճանճերի զանգվածային թռիչք։
Սերունդ[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարվա ընթացքում տալիս են մի քանի սերունդ։ Թրթուրների զարգացումը տևում է մի քանի օր։
Արտաքին տեսք[խմբագրել | խմբագրել կոդը]
Հասուն ճանճի մարմնի երկարությունը 2,2-3 մմ Գլխի բեղիկների խոզանը փետրաձև է, ճակատին խոզաններ չկան։ Ունեն կարմիր աչքեր։ Կուրծքը դեղին է կամ գորշ դեղին, փորիկը՝ գորշ դեղին։ Հարսնյակները բնորոշվում են առաջային հատվածի մանր խոզանների փնջերով։ Թրթուրները որդանման են՝ թույլ արտահայտված գլխով և փոքրիկ վերին կարթերով։ Որոշ տեսակներ (հատկապես սևափոր պտղաճանճը) գենետիկ, հետազոտությունների անփոխարինելի օբյեկտներ են։
Բազմացում[խմբագրել | խմբագրել կոդը]
Հեշտությամբ բազմանում են, ունեն շատ բարձր պտղաբերություն, օժտված են մեծ փոփոխականությամբ։ Պտղաճանճերի վրա հատկանիշների ժառանգման ոաումնասիրությունները դարձան ժառանգականության քրոմոսոմային տեսության փորձարար, հիմքը։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ ![]() |