Տրադեսկանցիա
Տրադեսկանցիա | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Commelinales |
Ընտանիք | Կոմելինազգիներ (Commelinaceae) |
Ենթաընտանիք | Commelinoideae |
Տրիբա | Tradescantieae |
Ենթատրիբա | Tradescantiinae |
Ցեղ | Տրադեսկանցիա (Tradescantia) L., 1753 |
Տրադեսկանցիա, բամբասանք (լատին․՝ Tradescantia), պատկանում է կոմելինազգիների (Commelynaceae) ընտանիքին։ Մշտադալար գետնատարած խոտաբույս է։ Իր հայրենիքում՝ Ամերիկայում աճում է ճահճուտներում։ Տրադեսկանցիա է անվանվել ի պատիվ հայտնի բուսաբան Ջոն Տրադեսկանտի։
Կենսաբանական նկարագիր
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակարաններում մշակվող ամենաաչքի ընկնող ամպելային բույսերից է։ Հատկապես շատ է տարածված կանաչատերև տրադեսկանցիան (T.quianensis Hort.), իր սպիտակ ու դեղին խայտաբղետ դեկորատիվ ձևերով։ Զեբրանման տրադեսկանցիայի (T.zebrina Hort.) շերտերը գորշագույն են։ Այս տեսակի դեկորատիվ ձևերից է T. multicolor-ը, որի տերևները դարչնագույն են, վարդագույն և արծաթագույն շերտերով։ Կաթնագույն տրադեսկանցիայի (T.lackenensis Hort.) տերևները համարյա բոլորովին սպիտակ են, վարդագույն երանգով։
Օգտագործում
[խմբագրել | խմբագրել կոդը]Տրադեսկանցիայի բոլոր տեսակներն էլ կիսաստվեր պայմաններում կարելի է օգտագործել սկահակներում, ծաղկային ձևավորումներում և այլն։
Մշակում
[խմբագրել | խմբագրել կոդը]Բազմացվում է կտրոններով, որոնք հեշտությամբ արմատակալում են թեթև հողում։ Արմատակալած ցողունները կարելւ է անջատել մայր բույսից, կտրատել, բաժանել համապատասխան մասերի և տնկել թաղարներում որպես ինքնուրույն բույսեր։ Կարելի է նաև ճյուղերը կտրատել և 8-10-ական հատ տնկել ավազախառն, խոնավ հողում, որտեղ դրանք արմատակալում են։ Նման եղանակով տրադեսկանցիան կարելի է բազմացնելամբողջ տարվա ընթացքում, եթե ջերմային պայմանները բավարար են։ Լավ է աճում 2 մաս ճմահողից, 1 մաս փտած գոմաղբից և 1 մաս ավազից կազմված հողախառնուրդում։ Քնի որ ծագումով ճահճային բույս է, ուստի ամռան ընթացքում պետք է առատորեն ջրել։ Թաղարները խորհուրդ է տրվում տեղավորել կիսաստվերում, որպեսզի բույսերը չկորցնեն տերևների դեկորատիվ երանգը։
Տեսակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Tradescantia ambigua Mart. ex Schult. & Schult.f.
- Tradescantia anagallidea Seub.
- Tradescantia ×andersoniana W.Ludw. & Rohweder
- Tradescantia andrieuxii C.B.Clarke
- Tradescantia boliviana (Hassk.) J.R.Grant
- Tradescantia brachyphylla Greenm.
- Tradescantia bracteata Small ex Britton
- Tradescantia brevifolia (Torr.) Rose
- Tradescantia buckleyi (I.M.Johnst.) D.R.Hunt
- Tradescantia burchii D.R.Hunt
- Tradescantia cerinthoides Kunth
- Tradescantia cirrifera Mart.
- Tradescantia commelinoides Schult. & Schult.f.
- Tradescantia crassifolia Cav.
- Tradescantia crassula Link & Otto
- Tradescantia cymbispatha C.B.Clarke
- Tradescantia deficiens Brandegee
- Tradescantia edwardsiana Tharp
- Tradescantia ernestiana E.S.Anderson & Woodson
- Tradescantia exaltata D.R.Hunt
- Tradescantia fluminensis Vell.
- Tradescantia gentryi D.R.Hunt
- Tradescantia gigantea Rose
- Tradescantia gracillima Standl.
- Tradescantia grantii Faden
- Tradescantia guatemalensis C.B.Clarke ex J.D.Sm.
- Tradescantia guiengolensis Matuda
- Tradescantia gypsophila B.L.Turner
- Tradescantia hirsuticaulis Small
- Tradescantia hirsutiflora Bush
- Tradescantia hirta D.R.Hunt
- Tradescantia huehueteca (Standl. & Steyerm.) D.R.Hunt
- Tradescantia humilis Rose
- Tradescantia leiandra Torr.
- Tradescantia llamasii Matuda
- Tradescantia longipes E.S.Anderson & Woodson
- Tradescantia masonii Matuda
- Tradescantia maysillesii Matuda
- Tradescantia mcvaughii D.R.Hunt
- Tradescantia mirandae Matuda
- Tradescantia monosperma Brandegee
- Tradescantia nuevoleonensis Matuda
- Tradescantia occidentalis (Britton) Smyth
- Tradescantia ohiensis Raf.
- Tradescantia orchidophylla Rose & Hemsl.
- Tradescantia ozarkana E.S.Anderson & Woodson
- Tradescantia pallida (Rose) D.R.Hunt
- Tradescantia pedicellata Celarier
- Tradescantia peninsularis Brandegee
- Tradescantia petiolaris M.E.Jones
- Tradescantia petricola J.R.Grant
- Tradescantia pinetorum Greene
- Tradescantia plusiantha Standl.
- Tradescantia poelliae D.R.Hunt
- Tradescantia pygmaea D.R.Hunt
- Tradescantia reverchonii Bush
- Tradescantia roseolens Small
- Tradescantia rozynskii Matuda
- Tradescantia schippii D.R.Hunt
- Tradescantia sillamontana Matuda
- Tradescantia soconuscana Matuda
- Tradescantia spathacea Sw.
- Tradescantia standleyi Steyerm.
- Tradescantia stenophylla Brandegee
- Tradescantia subacaulis Bush
- Tradescantia subaspera Ker Gawl.
- Tradescantia tepoxtlana Matuda
- Tradescantia tharpii E.S.Anderson & Woodson
- Tradescantia umbraculifera Hand.-Mazz.
- Tradescantia valida G.Brückn.
- Tradescantia velutina Kunth & C.D.Bouché
- Tradescantia virginiana L.
- Tradescantia wrightii Rose & Bush
- Tradescantia zanonia (L.) Sw.
- Tradescantia zebrina Bosse
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ծաղկաբուծություն և դեկորատիվ այգեգործություն, Հ. Ե. Նարինջյան