Զոնդ-4

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Զոնդ-4
ԿազմակերպությունԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ տիեզերական ծրագիր
Հիմնական կապալառուներՀԿԲ-1
COSPAR ID1968-013A
SCN03134
Գործարկման ամսաթիվ1968 մարտի 2, 18:29:23 UTC
Գործարկման վայրԲայկոնուր
Գործարկման հրթիռՊրոտոն
Զանգված4425 կգ

Զոնդ-4 (ռուս.՝ Зонд-4, կամ Soyuz 7K-L1 s/n 6), խորհրդային Զոնդ ծրագրի շրջանակներում արձակված նոր նախագծի տիեզերանավերի փորձարկման առաքելություն[1]։ Արձակվել է Բայկոնուր տիեզերակայանից Պրոտոն կրող հրթիռով։ 7Կ-Լ1 տիեզերանավը նախատեսված էր Խորհրդային Լուսնային ծրագրի շրջանակներում անձնակազմով Լուսնի շուրջ թռիչք իրականացնելու և Երկիր վերադառնալու համար։ Այս ծրագրի շրջանակներում փորձարկումները իրականացվել է Զոնդ անվան տակ 1967-ից 1970 թվականներին[2][3][4]։ Սա առաջին խորհրդային տիեզերանավն էր, որն ուներ համակարգիչ՝ 34 կգ զանգվածով Արգոն 11[5]։

Արձակում[խմբագրել | խմբագրել կոդը]

Զոնդ-4-ը արձակվել է 1968 թվականի մարտի 2-ին Բայկոնուր տիեզերակայանից Պրոտոն կրող հրթիռով։ Տիեզերանավը արձակվել է Լուսնից 180 աստիճանով շեղված, իսկ նրա ուղեծրի ապոկենտրոնը կազմում էր 400000 կմ[6]։ Սա արվել էր Լուսնի ձգողական ուժի հետ կապված բարդություններից խուսափելու համար։ Այնուամենայնիվ, տիեզերանավի վերադարձի ժամանակ, մթնոլորտ մուտք գործելիս տիեզերանավի ուղղորդման համակարգը խափանվեց։ Զոնդ-4 մտավ մթնոլորտ ճշգրիտ հաշվարկված ժամանակին, սակայն մթնոլորտից արգելակելու փոխարեն բալիստիկ հետագծով սկսեց անումը։ Քանի որ այն ընկնում էր ոչ խորհրդային տարածքում, գործի դրվեց ինքնաոչնչացման համակարգը որը աշխատեց 10-15 կմ բարձրության վրա՝ Գվինեայի աֆրիկյան ափից 180-200 կմ հեռավորության վրա[5]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Williams, David R. (2005 թ․ հունվարի 6). «Tentatively Identified Missions and Launch Failures». NASA NSSDC. Վերցված է 2010 թ․ հուլիսի 30-ին.
  2. Harvey, Brian (2007). Soviet and Russian Lunar Exploration (անգլերեն). Springer Science & Business Media. էջ 138. ISBN 9780387739762.
  3. Wade, Mark. «Soyuz 7K-L1». Encyclopedia Astronautica. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ մայիսի 16-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 27-ին.
  4. Krebs, Gunter. «Zond (L1)». Gunter's Space Page. Վերցված է 2010 թ․ հուլիսի 27-ին.
  5. 5,0 5,1 Huntress; Marov (2011). Soviet Robots in the Solar System: Mission Technologies and Discoveries. Springer New York. էջ 172. ISBN 9781441978981.
  6. Newkirk, Dennis (1990). Almanac of Soviet Space Flight. Gulf Publishing Company. էջ 67. ISBN 9780872018488. Վերցված է 2023 թ․ փետրվարի 10-ին.