Մարս-2Մ համար 522
Կազմակերպություն | ԽՍՀՄ տիեզերական ծրագիր |
---|---|
Հիմնական կապալառուներ | Լավոչկինի ԳԱՄ |
NSSDCA ID | MARS69B |
Գործարկման ամսաթիվ | 1969 ապրիլի 7, 10:33:00 UTC |
Գործարկման վայր | Բայկոնուր |
Գործարկման հրթիռ | Պրոտոն |
Զանգված | 4850 կգ |
Մարս-2Մ համար 522 (ռուս.՝ Марс 2М № 522, կամ՝ Марс 1969Б, Mars M-69 No.522[1]), խորհրդային ավտոմատ միջմոլորակային կայան[2], որը նախատեսված էր Մարսի ուղեծիր դուրս գալու համար։ Կայանը ուներ երեք տեսախցիկներ, որոնց պատկերը նախատեսված էր ուղարկել երկիր որպես հեռուստատեսային ազդանշան։ Կայանի վրա տեղադրված էին նաև ռադիոմետր, մի շարք սպեկտրոմետրեր և Մարսի մթնոլորտում ջրի գոլորշիները հայտնաբերելու համար նախատեսված գործիք։ Խորհրդային Միության Մարս ծրագրի շրջանակներում արձակված հերթական կայանը։ Կայանը կառուցվել է 2Մ միջմոլորակային կայանների հենքի վրա։ Կրող հրթիռի հետ կապված խնդրի պատճառով այն կործանվեց Ալթայի լեռներում[3]։
Արձակում
[խմբագրել | խմբագրել կոդը]Կայանը արձակվել է Բայկոնուր տիեզերակայանից 1969 թվականի ապրիլի 2-ին ժամը 10:33:00-ին, արձակման համար օգտագործվեց Պրոտոն կրող հրթիռ[1][4][5]։ Կրող հրթիռի առաջին աստիճանի շարժիչներից մեկը բռնկվեց գրեթե անմիջապես մեկնարկից հետո։ Մնացած շարժիչները կարողացան փոխհատուցել քարշի ուժը մոտ 30 վայրկյան, սակայն հրթիռի պատյանի այրումը ի վերջո հանգեցրեց կառավարման վերահսկողության կորստի[6]։ Շարժիչները անջատվեցին, և հրթիռը ետ ընկավ Երկիր և պայթեց մեկնարկից 41 վայրկյան անց[2]։
Վթարի հետևանքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարս-2Մ համար 522 կայանի կրող հրթիռի վթարից հետո քամին թունավոր վառելիքի գոլորշիները քշեց դեպի արձակման համալիր, ինչի պատճառով Բայկոնուր տիեզերակայանի արձակման համալիրը անօգտագործելի էր դարձել, մինչ անձրևը մաքրել թունավոր մնացորդները։ Արձական մասնակցող անձնակազմը մնացել էր տիեզերակայանում թակարդի մեջ և չէր կարողացել հեռանալ, քանի որ թափված ազոտի տետրոօքսիդի լիճը փակել էէ մուտքերից մեկը, մինչդեռ մյուս մուտքը արգելափակվել է հրթիռի դեռևս չվնասված երկրորդ աստիճանով։
Երբ այս աղետը տեղի ունեցավ, դեպի Մարսի թռիչքի պատուհանը փակվեց, և Խորհրդային Միությունը չկարողացավ արձակել որևէ այլ Մարսի կայան մինչև 1971 թվականը։ Դա նաև հանգեցրեց մի շարք Լունա կայանների 1969 թվականին նախատեսված արձակումների[3]։ Վթարը նաև խորը տպավորություն թողեց խորհրդային զինվորականների վրա, ովքեր մասնակցում էին արձակմանը, և հանգեցրեց նրան, որ հաջորդ սերնդի բալիստիկ հրթիռների մշակումը հիմնվեց ավելի անվտանգ պինդ վառելիքով շարժիչների վրա։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 McDowell, Jonathan. «Launch Log». Jonathan's Space Page. Վերցված է 2010 թ․ հուլիսի 27-ին.
- ↑ 2,0 2,1 «Mars 1969B». NASA NSSDC. Վերցված է 2010 թ․ հուլիսի 27-ին.
- ↑ 3,0 3,1 Wade, Mark. «Mars M-69». Encyclopedia Astronautica. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ սեպտեմբերի 8-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 27-ին.
- ↑ Krebs, Gunter. «Mars M69 #1, #2». Gunter's Space Page. Վերցված է 2010 թ․ հուլիսի 27-ին.
- ↑ Huntress, JR.; Wesley T. Soviet Robots in the Solar System Mission Technologies and Discoveries. ISBN 1283257661. OCLC 1058482743.
- ↑ Wade, Mark. «Proton». Encyclopedia Astronautica. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ սեպտեմբերի 13-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 27-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Cornell University's Mars Missions page
- The Soviet Mars program, Professor Chris Mihos, Case Western Reserve University
|