Մարս-2Մ համար 521

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարս-2Մ համար 521
ԿազմակերպությունԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ տիեզերական ծրագիր
Հիմնական կապալառուներԼավոչկինի ԳԱՄ
NSSDCA IDMARS69A
Գործարկման ամսաթիվ1969 մարտի 27, 10:40:45 UTC
Գործարկման վայրԲայկոնուր
Գործարկման հրթիռՊրոտոն
Զանգված4850 կգ

Մարս-2Մ համար 521 (ռուս.՝ Марс 2М № 521, կամ՝ Марс 1969A, Mars M-69 No.521), խորհրդային ավտոմատ միջմոլորակային կայան[1], որը նախատեսված էր Մարսի ուղեծիր դուրս գալու համար։ Կայանը ուներ երեք տեսախցիկներ, որոնց պատկերը նախատեսված էր ուղարկել երկիր որպես հեռուստատեսային ազդանշան։ Կայանի վրա տեղադրված էին նաև ռադիոմետր, մի շարք սպեկտրոմետրեր և Մարսի մթնոլորտում ջրի գոլորշիները հայտնաբերելու համար նախատեսված գործիք։ Խորհրդային Միության Մարս ծրագրի շրջանակներում արձակված հերթական կայանը։ Կայանը կառուցվել է միջմոլորակային կայանների հենքի վրա։ Կրող հրթիռի հետ կապված խնդրի պատճառով այն կործանվեց Ալթայի լեռներում[2]։

Արձակում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կայանը արձակվել է Բայկոնուր տիեզերակայանից 1969 թվականի մարտի 27-ին ժամը 10:40:45-ին, արձակման համար օգտագործվեց Պրոտոն կրող հրթիռ[3][4]։ Հրթիռի առաջին երկու աստիճանները գործեցին ինչպես նախատեսված էր, սակայն երրորդ աստիճանի շարժիչը չմեկնարկեց, և հրթիռը պայթեց։ Երրորդ աստիճանի մնացորդները և կայանը վայր են ընկել Ալթայի լեռներում[1]։

Քննությունը պարզել է, որ երրորդ փուլի օքսիդիչ տուրբոպոմպի ռոտորն է առաջացրել հրդեհ, ինչը հանգեցրել է շարժիչի պայթյունի։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Mars 1969A». NASA NSSDC. Վերցված է 2010 թ․ հուլիսի 27-ին.
  2. Wade, Mark. «Mars M-69». Encyclopedia Astronautica. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ սեպտեմբերի 8-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 27-ին.
  3. McDowell, Jonathan. «Launch Log». Jonathan's Space Page. Վերցված է 2010 թ․ հուլիսի 27-ին.
  4. Krebs, Gunter. «Mars M69 #1, #2». Gunter's Space Page. Վերցված է 2010 թ․ հուլիսի 27-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]