Մարս-1Մ համար 2
Կազմակերպություն | ԽՍՀՄ տիեզերական ծրագիր |
---|---|
Հիմնական կապալառուներ | ՀԿԲ-1 |
Այլ нանվանումներ | «Marsnik-2», «Корабль-5», Марс 1960Б |
NSSDCA ID | MARSNK2 |
Գործարկման ամսաթիվ | 1960 հոկտեմբերի 14, 13:51:03 UTC[1][2] |
Գործարկման վայր | Բայկոնուր |
Գործարկման հրթիռ | Մոլնիա |
Զանգված | 650 կգ |
Մարս-1Մ համար 2 (անգլ.՝ «Марс 1М» № 2, կամ՝ «Marsnik-2», «Корабль-5»[3], Марс 1960Б), խորհրդային ավտոմատ միջմոլորակային կայան, որը նախատեսված էր Մարսի հետազոտություններ իրականացնելու համար։ Խորհրդային Միության Մարս ծրագրի շրջանակներում արձակված երկրորդ կայանը[4]։ Կայանը կառուցվել է 1Մ միջմոլորակային կայանների հենքի վրա։ Առաքելությամբ նախատեսվում էր իրականացնել Երկրի և Մարսի միջև միջմոլորակային միջավայր ուսումնասիրություններ, սակայն կայանը վթարվել է արձակման ձախողման պատճառով՝ նախքան իր առաքելությունը սկսելը[5][6]։
Արձակում
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարս-1Մ համար 1 կայանը արձակվել է 1960 թվականի հոկտեմբերի 14-ին Մոլնիա (8Կ78) կրող հրթիռով[1]։ Արձակումը տեղի է ունեցել Բայկոնուր տիեզերակայանից։ Սա Մոլնիա կրող հրթիռի երկրորդ թռիչքն էր, ընդամնեը նախորդից 4 օր անց։ Հրթիռը ուներ Լ1-5Մ սերիական համարը։
Գործարկման նախապատրաստական աշխատանքների ընթացքում երկրորդ աստիճանի օքսիդիչի արտահոսքի պատճառով հեղուկ թթվածինը, կրիոգեն ջերմաստիճանում, թափվեց շարժիչի վառելիքի մուտքի փականի շուրջը։ Ինչի արդյունքում շարժիչը չկարողացավ մեկնարկել։ Արդյունքում հրթիռը չկարողացավ հասնել Երկրի ուղեծիր[7]։
Գիտական գործիքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ուլտրամանուշակագույն սպեկտրոմետր
- Ճառագայթման դետեկտոր
- Տիեզերական ճառագայթների դետեկտոր
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 McDowelll, Jonathan. «Launch Log». Jonathan's Space Page. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 26-ին.
- ↑ «Chronology of Mars Missions». ResearchGate (անգլերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 9-ին.
- ↑ «Marsnik 2». NASA Space Science Data Coordinated Archive. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մարտի 19-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 6-ին.
- ↑ Zak, Anatoly. «Russia's unmanned missions to Mars». RussianSpaceWeb. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 26-ին.
- ↑ Krebs, Gunter. «Mars 1M». Gunter's Space Page. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 26-ին.
- ↑ Wade, Mark. «Mars 1M». Encyclopedia Astronautica. Արխիվացված է օրիգինալից 2002 թ․ օգոստոսի 21-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 26-ին.
- ↑ LePage, Andrew J. (2010 թ․ հոկտեմբերի 11). «The beginnings of planetary exploration». Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 26-ին.
|