Մարս-2ՄՎ-3 համար 1

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարս-2ՄՎ-3 համար 1
ԿազմակերպությունԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ տիեզերական ծրագիր
Հիմնական կապալառուներՀԿԲ-1
COSPAR ID1962-062A
SCN00451
Գործարկման ամսաթիվ1962 նոյեմբերի 4, 15:35:15 UTC
Գործարկման վայրԲայկոնուր
Գործարկման հրթիռՄոլնիա
Ուղեծրից դուրս գալու ժամկետնոյեմբերի 25, 1962
Զանգված890 կգ

Մարս-2ՄՎ-3 համար 1 (ռուս.՝ Марс 2МВ-3 № 1, կամ՝ Марс 1962B, Sputnik 24), խորհրդային ավտոմատ միջմոլորակային կայան[1][2], որը նախատեսված էր Մարսի հետազոտություններ իրականացնելու և վայրէջք կատարել մոլորակի վրա[3][4]։ Խորհրդային Միության Մարս ծրագրի շրջանակներում արձակված հինգերորդ կայանը։ Կայանը կառուցվել է 2ՄՎ միջմոլորակային կայանների հենքի վրա։ Կրող հրթիռի հետ կապված խնդրի պատճառով այն չկարողացավ հեռանալ Երկրի ցածր ուղեծրից[5], և հետագայում մտավ մթնոլորտի խիտ հատվածներ և այրվեց[2]։

Արձակում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կայանը արձակվել է Բայկոնուր տիեզերակայանից 1962 թվականի նոյեմբերի 4-ին ժամը 15:35:15-ին, արձակման համար օգտագործվեց Մոլնիա կրող հրթիռ[1]։ Թռիչքի մոտ 260 վայրկյանին օքսիդացնողի ճնշման համակարգը խափանվեց, ինչի հետևանքով առաջացավ էլեկտրական սնուցման գծերի և տուրբոպոմպի ներսում կավիտացիա։ Նույն խնդիրը առաջացավ երեսուներկու վայրկյան անց շարժիչի սնուցման գծերում[6]։

Հրթիռի ստորին աստիճանները գործեցին ինչպես նախատեսված էր, դուրս բվերելով կայանը և արագացուցիչ բլոկը Երկրի ցածր ուղեծիր։ Երբ արագացուցիչ բլոկը գործարկվեց, տուրբոպոմպից արտահոսած քսանյութը բռնկվեց և հրթիռի հիմնական շարժիչը պայթեց[2][6]։ Կայանի և արագացուցիչ բլոկի ընդհանուր առմամբ 22 բեկորներ են գրանցվել, որոնք այրվել են մթնոլորտում 1962 թվականի հոկտեմբերի 29-ից մինչև 1963 թվականի փետրվարի 26-ը[7]։ Թեև հրթիռի ստորին աստիճանները դեռևս կարող էին կայանը և արագացուցիչ բլոկը դուրս բերել Երկրի ցածր ուղեծիր, առաջացած վիբրացիան որը ծագել էր կավիտացիայի խնդրի պատճառով, հանգեցրին էլեկտրական համակարգում ապահովիչի անջատում։ Դա կանխեց արագացուցիչ բլոկի շարժիչի մեկնարկումը՝ թողնելով կայանը կայանման ուղեծրում։ Հաջորդ օրը այն սկսեց իջնել ուղեծրից։ Կայանի որոշ բեկորներ մնացին ուղեծրում մինչև դեկտեմբերի 27-ը, իսկ վերին աստիճանի շարժիչի հարթակը մնաց ուղեծրում մինչև 1963 թվականի հունվարի 19-ը[8]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 McDowell, Jonathan. «Launch Log». Jonathan's Space Page. Վերցված է 2010 թ․ հուլիսի 29-ին.
  2. 2,0 2,1 2,2 Krebs, Gunter. «Mars (2a) (2MV-3 #1)». Gunter's Space Page. Վերցված է 2010 թ․ հուլիսի 29-ին.
  3. Zak, Anatoly. «Russia's unmanned missions to Mars». RussianSpaceWeb. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հուլիսի 20-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 29-ին.
  4. Wade, Mark. «Mars 2MV-3». Encyclopedia Astronautica. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ նոյեմբերի 30-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 29-ին.
  5. Wade, Mark. «Mars». Encyclopedia Astronautica. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ դեկտեմբերի 8-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 29-ին.
  6. 6,0 6,1 Wade, Mark. «Soyuz». Encyclopedia Astronautica. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունվարի 7-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 29-ին.
  7. McDowell, Jonathan. «Satellite Catalog». Jonathan's Space Page. Վերցված է 2010 թ․ հուլիսի 29-ին.
  8. McDowell, Jonathan. «Satellite Catalog». Jonathan's Space Page. Վերցված է 2010 թ․ հուլիսի 29-ին.