Jump to content

Ճգնաժամների ծով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ճգնաժամների ծով
Mare Crisium
Ճգնաժամների ծով
Կոորդինատներ17°00′N 59°06′E / 17.0°N 59.1°E / 17.0; 59.1
Տրամագիծ555 կմ[1]

Ճգնաժամների ծով (լատիներեն՝ Mare Crisium), Լուսնի ծով, որը գտնվում է Ճգնաժամների ավազանում՝ Հանդարտության ծովից հյուսիս։ Ավազանը գոյացել է Նախաիմբրիյան շրջանում՝ մոտ 4,55-3,85 միլիարդ տարի առաջ։

Ճգնաժամների ծովն ունի 555 կմ տրամագիծ[1] և 176,000 կմ2 մակերես։ Այն ունի շատ տափակ հատակ։ Ծովի հարավարևելյան հատվածի թիկնոցաձև գոյացությունը հայտնի է Promontorium Agarum անվամբ։ Ծովի արևմտյան եզրին է գտնվում Յերկես պալիմպսեստը։ Պիկարդ խառնարանը գտնվում է Յերկեսից արևելք, իսկ Պիկարդից հյուսիս-արևմուտք գտնվում են Պիրս և Սվիֆթ խառնարանները։ Ճգնաժամների ծովից հյուսիս-արևելք գտնվում է Օձի ծովը[2]։

Լունար օրբիտեր (Lunar Orbiter) տիեզերագնացը 1968 թվականին Դոպլերի հետախուզման ճանապարհով ծովի կենտրոնում հայտնաբերել է մասկոն կամ բարձր գրավիտացիոն շրջան[3]։ Մասկոնի գոյությունը հաստատվել է և բարձր թույլատվությամբ մանրամասն քարտեզագրվել հետագա լուսնագնացիների, օրինակ՝ Lunar Prospector-ի և GRAIL-ի կողմից։

Ինչպես Լուսնի մյուս ծովերը, Ճգնաժամների ծովը նույնպես անվանվել է Ջիովանի Ռիկիոլիի կողմից, որի 1651 թվականի անվանակարգումը ստանդարտիզացվել է[4]։

Մինչև 17-րդ դարը Ճգնաժամների ծովն անվանվում էր «Կասպից ծով»։ Էվեն Ա. Ուիթեյքերը ենթադրում է, որ այս անվանումը ծովն ստացել է այն պատճառով, որ Լուսնի վրա զբաղեցնում է համարյա նույն դիրքը, ինչ Կասպից ծովը երկրի վրա[5]։ Անգլիացի աստղագետ Ուիլիամ Գիլբերտի մոտ 1600-ին ստեղծված քարտեզը ծովն անվանում է «Բրիտանիա»՝ Մեծ Բրիտանիայի պատվին[5]։

Ուսումնասիրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ճգնաժամների ծովը անզեն աչքով տեսանելի է Երկրից՝ Լուսնի տեսանելի երեսի եզրին գտնվող մութ հետքի տեսքով։

Ճգնաժամների ծովը խորհրդային Լունա-15 զոնդի 1969-ին կարատարած հարկադրված վայրէջքի վայրն է։ Ճգնաժամների ծովից հաջողությամբ հողի նմուշ է բերվել 1976 թվականի օգոստոսի 22-ին խորհրդային Լունա-24 լուսնային առաքելության շրջանակներում։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 «Moon Mare/Maria». Gazetteer of Planetary Nomenclature. USGS Astrogeology. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 20-ին.
  2. «Mare Crisium». lunar.arc.nasa.gov. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 4-ին. Վերցված է 2007 թ․ հոկտեմբերի 18-ին.
  3. P. M. Muller, W. L. Sjogren (1968). «Mascons: Lunar Mass Concentrations». Science. 161 (3842): 680–684. doi:10.1126/science.161.3842.680.
  4. Ewen A. Whitaker, Mapping and Naming the Moon (Cambridge University Press, 1999), p.61.
  5. 1 2 Ewen A. Whitaker, Mapping and Naming the Moon (Cambridge University Press, 1999), p.7.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ճգնաժամների ծով» հոդվածին։