Ալեքսանդր Եգորով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալեքսանդր Եգորով
ռուս.՝ Александр Ильич Егоров
Դիմանկար
Ծնվել էհոկտեմբերի 13 (25), 1883[1]
ԾննդավայրԲուզուլուկ, Սամարայի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել էփետրվարի 23, 1939(1939-02-23)[2] (55 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, ԽՍՀՄ
ԳերեզմանԴոնսկոե գերեզմանատուն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
ԿրթությունԿազանի ռազմական ուսումնարան
Մասնագիտությունքաղաքական գործիչ, սպա և ռազմական հրամանատար
ԱմուսինՏալինա Եգորովնա[3]
Զբաղեցրած պաշտոններԽՍՀՄ գերագույն խորհրդի պատգամավոր
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ
 Alexander Yegorov Վիքիպահեստում

Ալեքսանդր Իլյիչ Եգորով (հոկտեմբերի 13 (25), 1883[1], Բուզուլուկ, Սամարայի նահանգ, Ռուսական կայսրություն - փետրվարի 23, 1939(1939-02-23)[2], Մոսկվա, ԽՍՀՄ), Խորհրդային Միության մարշալ (1935)։ ԽՄԿԿ անդամ 1918 թվականից։

Ավարտել է Կազանի հետևակային յունկերական ուսումնարանը (1905)։ Մասնակցել է առաջին համաշխարհային պատերազմին։ 1917 թվականից հարել է ձախ էսեռներին, որոնց հետ կապերը խզել է 1918 թվականի ամռանը։ Կարմիր բանակում ծառայել է 1918 թվականից։ Եղել է Ցարիցինը պաշտպանող 10-րդ, ապա՝ 14-րդ բանակի, Հարավային և Հարավ-Արևմտյան ռազմաճակատների զորքերի հրամանատար (1919-1920)։ Գլխավորել է Կիևի, Պետրոգրադի ռազմական օկրուգները, Կովկասյան կարմրադրոշ բանակը (1922-1924), իսկ 1924 թվականից՝ Ուկրաինայի և Ղրիմի զորքերը։ Եգորովը 1925-1926 թվականներին ռազմական կցորդ էր Չինաստանում։ 1927 թվականից եղել է Բելառուսիայի ռազմական օկրուգի հրամանատարը, 1931 թվականից ԲԳԿԲ-ի շտաբի պետը, 1935 թվականից՝ Գլխավոր շտաբի պետը, 1937-1938 թվականներին՝ ԽՍՀՄ Պաշտպանության ժողկոմի առաջին տեղակալը։ 1934 թվականից՝ ՀամԿ(բ) կ Կենտկոմի անդամության թեկնածու։ Պարգևատրվել է Կարմիր դրոշի 2, Վրացական ԽՍՀ և Ադրբեջանական ԽՍՀ Կարմիր դրոշի շքանշաններով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 Library of Congress AuthoritiesLibrary of Congress.
  3. Егоров А.И.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 483