Անձնագրային համակարգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Անձնագրային համակարգ, բնակչության հաշվառումը և տեղաշարժը նորմավորող կարգ։ Նախատեսում է քաղաքացու պարտականությունը՝ ունենալ անձնագիր, գրանցվել տվյալ բնակավայրում և պատասխանատվություն՝ անձնագրային կանոնները խախտելու համար։ ԽՍՀՄ-ում անձնագրային համակարգ է մտցված քաղաքներում, քաղաքատիպ ավաններում, շրջանային կենտրոններում (Լիտվական, Լատվիական, էստոնական ԽՍՀ-ների ողջ տերիտորիաներում, Մոսկվայի մարզում, Լենինգրադի մարզի մի շարք շրջաններում, սահմանամերձ գոտիների ու շերտերի բոլոր բնակավայրերում) և հատուկ նշված այլ վայրերում։ Առանց անձնագրի այդ վայրերում բնակվում են՝ զինծառայողները, մինչև 16 տարեկանները, հիվանդանոցներում բուժվողները, կոլտնտեսականները և անձնագրային համակարգ չմտցված վայրերից ժամանակավորապես եկած անձինք։ Այն երկրներում, ուր չկա անձնագրային համակարգ, գործում է օրինականացման (լեգիտիմացիոն) համակարգը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 427 CC-BY-SA-icon-80x15.png