Կյանքի ուղեգիր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կյանքի ուղեգիր
ռուս.՝ Путёвка в жизнь
Երկիր ԽՍՀՄ
Ժանրդրամա
Թվական1931
Լեզուռուսերեն
ՌեժիսորՆիկոլայ Էկկ
Սցենարի հեղինակԱլեքսանդր Ստոլպեր, Նիկոլայ Էկկ և Ռեգինա Յանուշկևիչ
ԴերակատարներՆիկոլայ Բատալով, Յիվան Կիրլա և Միխայիլ Ժարով
ՕպերատորՎասիլի Պրոնին
ԵրաժշտությունՅակով Ստոլյար
Նկարահանման վայրԲոլշևսկի աշխատավորական կոմունա
ԿինոընկերությունՄաքսիմ Գորկու անվան կինոստուդիա և Mezhrabpom-Film?
Տևողություն106 րոպե
 Road to Life (1931 film) Վիքիպահեստում

«Կյանքի ուղեգիր» (ռուս.՝ «Путёвка в жизнь»), խորհրդային գեղարվեստական ֆիլմ խորհրդային իշխանության առաջին տարիներին անապաստան դեռահասների վերադաստիարակման մասին, որը հիմնված է մերձմոսկովյան Բոլշևսկի աշխատանքային կոմունայի փորձի վրա։ Առաջին խորհրդային գեղարվեստական հնչուն ֆիլմն է։ Պրեմիերան տեղի է ունեցել 1931 թվականի հունիսի 1-ին Մոսկվայի կոնսերվատորիայի մեծ դահլիճում «Կոլոսս» կինոթատրոնի համար վարձակալած «Межрабпомфильм» կինոստուդիայում։

1932 թվականին ֆիլմն արժանացել է Վենետիկի 1-ին միջազգային կինոփառատոնի մրցանակի, որից հետո ցուցադրվել է աշխարհի 107 երկրներում և միջազգային ճանաչում է բերել խորհրդային կինեմատոգրաֆին։ Գնել են 26 երկիր։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոսկվայում գործում է անապաստանների բազմաթիվ խմբավորումներից մեկը՝ Ժիգանի խումբը։ Այնտեղ հավաքված տղաները վաղուց ապրում են փողոցում։ 1923 թվականի դեկտեմբերին միլիցիայի ուժերի կողմից անցկացվել են շուրջկալումներ, բռնվել են շուրջ հազար անապաստան մարդիկ։ Գրեթե բոլորն էլ բաշխվել են մանկատներում։ Բայց կան մի քանի տասնյակ տղաներ, որոնք փախչում են բոլոր մանկատներից, որտեղ նրանց ուղարկում են։ Միայն Մուստաֆան 8 անգամ փախել է և 15 ժամանակավոր կալանավորվել։ Ի՞նչ անել նրանց։ Լուծումն է՝ նրանց հանձնել ուղղիչ տուն, այսինքն՝ բանտ մանկահասակ երեխաների համար։

Սերգեևն առաջարկում է մեկ այլ ելք՝ նրանց համար ստեղծել աշխատանքային կոմունա։ Տղաներն աշխատելու են որպես հյուսն, կոշկակար, ատաղձագործ՝ մնալով ազատ քաղաքացիներ և իրենց համար ապրուստի միջոց վաստակելով, բայց ոչ թե գողությամբ, այլ աշխատանքով։ Բարի մտադրությունները, ինչպես միշտ, լավն են միայն տեսականորեն։ Գործնականում նախկին անապաստանները միանգամից չէ, որ դառնում են ազնիվ աշխատավորներ[1]։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Յիվան Կիրլա – Մուստաֆա «Ֆերտ»
  • Միխայիլ Ջագոֆարով – Կոլկա «Սուլիչ», Նիկոլայ Ռեբրով
  • Ալեքսանդր Նովիկով – Վասկա «Բուզա»
  • Նիկոլայ Բատալով – Նիկոլայ Իվանովիչ Սերգեև, ՄՊՔՎ-ի անապաստանների աշխատանքային կոմունայի կազմակերպիչ
  • Մարիա Անտրոպովա – Մարիա Սկրյաբինա, մանկական սոցիալական տեսուչ
  • Միխայիլ ԺարովՖոմկա Ժիգան, խմբավորման պարագլուխ
  • Մարիա Գոնտա – Լյոլկա «Մազիխա»
  • Վլադիմիր Վեսնովսկի – Կոլկայի հայրը
  • Ռեգինա Յանուշկևիչ – Կոլկայի մայրը
  • Նիկոլայ Գլադկով – Սամգին, առևտևական-նէպման (լուսագրերում նշված չէ)
  • Վլադիմիր Ուրալսկի – Համառուսական կենտրոնական գործկոմի մանկական հանձնաժողովի բաշխման վարիչ (լուսագրերում նշված չէ)
  • Ռինա Զելյոնայա – աղջիկ ժիգանի խմբավորումից (լուսագրերում նշված չէ)
  • Գլիկերիա Բոգդանովա-Չեսնոկովա – աղջիկ Ժիգանի խմբավորումից (լուսագրերում նշված չէ, էպիզոդը հանվել է, մնացել են միայն ընդհանուր պլաններ)
  • Վիկտոր Լազարև – անապաստան (լուսագրերում նշված չէ)
  • Գեորգի Ժժենովանապաստան (լուսագրերում նշված չէ)
  • Նիկոլայ Ռոմանով – անապաստան (լուսագրերում նշված չէ)
  • Վասիլի Կաչալովկադրից դուրս տեքստ

Նկարահանող խումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սցենարի հեղինակներ՝ Նիկոլայ Էկկ, Ռեգինա Յանուշկևիչ, Ալեքսանդր Ստոլպեր
  • Ռեժիսոր՝ Նիկոլայ Էկկ[2]
  • Օպերատոր՝ Վասիլի Պրոնին
  • Նկարիչներ՝ Իվան Ստեպանով, Ա. Եվմենենկո
  • Ձայն՝ Եվգենի Նեստերով
  • Կոմպոզիտոր՝ Յակով Ստոլյար

Տեխնիկական տվյալններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ձայնը ձայնագրվել է ԽՍՀՄ-ում Պ.Գ. Տագերի կողմից մշակված «Տագեֆոն» համակարգի օգտագործմամբ։
  • Ֆիլմը վերականգնվել է 1957 թվականին Մ. Գորկու անվան կինոստուդիայում։
  • Ֆիլմը կրկին վերականգնվել է 1977 թվականին։

Նկարահանումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ֆիլմը նկարահանվել է ՄՊՔՎ Բոլշևսկի № 1 աշխատանքային կոմունայի տարածքում (հիմնադրվել է 1924 թվականի փետրվարին)։
  • Մի քանի տեսարաններ նկարահանվել են Սարապուլ քաղաքում՝ Բլագովեշչենսկի վանքի տարածքում։
  • Անապաստանների ժամանումը աշխատանքային կոմունա, ինչպես նաև անապաստանների խռովության տեսարանները նկարահանել են Կոլոմենսկոյե գյուղի տարածքում։ ցուցադրվում է Տիրոջ Համբարձման եկեղեցին Կոլոմենսկոյեում։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի ռեժիսոր Նիկոլայ Էկկը ճանաչվել է լավագույն ռեժիսոր Վենետիկի I միջազգային փառատոնի հեռուստադիտողների հարցման արդյունքում (1932)։

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սա դերասանուհի Ռինա Զելյոնայայի և դերասան Գեորգի Ժժենովի առաջին աշխատանքներն են կինոյում։
  • Ֆիլմի ռեժիսորն ու նրա աշխատակիցները մի քանի ամիս ապրել են մանկական դաստիարակչական հաստատությունում, որտեղից էլ վերցվել են գլխավոր դերակատարները։ Սցենարը գրվել է արդեն ընտրված դերասանների համար։
  • Ձերժինսկի (Լյուբերեցկի շրջան) քաղաքի հնաբնակները կարծում են, որ ֆիլմը պատմում է աշխատանքային կոմունայի մասին, որը գտնվում է Նիկոլո-Ուգրեշի վանքի տարածքում։ Լյուբերցի-Ձերժինսկի միագիծ ուղում կա մի վայր, որտեղ ըստ նրանց՝ Ժիգան սպանել է Մուսթաֆային։

Խմբագրությունը տեսանյութում[խմբագրել | խմբագրել կոդը]

1990-ական թվականների սկզբից ֆիլմը թողարկվել է «Крупный план» կինոմիության, իսկ 2000-ականների սկզբին՝ «Мастер Тэйп» և «Формат А» ընկերությունների կողմից։

2005 թվականի հոկտեմբերի 20-ին ֆիլմը թողարկվել է DVD-ով «Սոյուզ Վիդեո» ստուդիայում Dolby Digital 2.0 ձայնի համակարգով։ 2007 թվականին ֆիլմը թողարկվել է «Видеобаза» և «Վոստոկ» ընկերությունների DVD-ներով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Jacek Klinowski, Adam Garbicz (2012). Feature Cinema in the 20th Century: Volume One: 1913–1950: a Comprehensive Guide. Planet RGB Limited. ISBN 978-1-624-07564-3.
  2. Jay Leyda (1960). Kino: A History of the Russian and Soviet Film. George Allen & Unwin. էջեր 284–285.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Е. Ермакова Звукооператорское мастерство и звуковая культура фильма(ռուս.) // «Техника кино и телевидения» : журнал. — 1987. — № 7. — С. 45—52. — ISSN 0040-2249.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կյանքի ուղեգիր» հոդվածին։