Նարիման Նարիմանով
| Նարիման Նարիմանով ադրբ.՝ نریمان نریمانف | |||
| |||
|---|---|---|---|
| 30 դեկտեմբերի 1922 — 19 մարտի 1925 | |||
| Նախորդող | պաշտոնը հիմնադրվել է | ||
| Հաջորդող | Ղազանֆար Մուսաբեյով | ||
| |||
| 12 մարտի 1922 — 13 դեկտեմբերի 1922 | |||
| Նախորդող | պաշտոնը հիմնադրվել է | ||
| |||
| 28 ապրիլի 1920 — 6 մայիսի 1922 | |||
| Նախորդող | պաշտոնը հիմնադրվել է | ||
| Հաջորդող | Ղազանֆար Մուսաբեյով | ||
| |||
| 28 ապրիլի 1920 — 1921 | |||
| Նախորդող | պաշտոնը հիմնադրվել է | ||
| Հաջորդող | պաշտոնը լուծարվել է | ||
| |||
| 28 ապրիլի 1920 — 6 մայիսի 1921 | |||
| Նախորդող | պաշտոնը հիմնադրվել է | ||
| Հաջորդող | Միրզա Դավուդ Հուսեյնով | ||
| Կուսակցություն՝ | «Հումմեթ» կազմակերպություն, Ադրբեջանական կոմկուս | ||
| Կրթություն՝ | Անդրկովկասյան ուսուցչական սեմինարիա և Օդեսայի ազգային համալսարան | ||
| Մասնագիտություն՝ | բժիշկ-թերապևտ | ||
| Ծննդյան օր | 1870 թվականի ապրիլի 2 | ||
| Ծննդավայր | Թիֆլիս, | ||
| Վախճանի օր | 1925 թվականի մարտի 19 | ||
| Վախճանի վայր | Մոսկվա, | ||
| Թաղված | Կրեմլի պատի պանթեոն | ||
| Քաղաքացիություն | |||
| Հայր | Նաջաֆ Քերբելայի | ||
| Մայր | Հելիմե խանում | ||
| Ամուսին | Գյուլսում Ալիևա | ||
| Զավակներ | Նաջաֆ Նարիմանով | ||
| Ինքնագիր | |||
| Պարգևներ | |||
Նարիմանով Նարիման Քյորբալլահ Նաջաֆ օղլի (ադրբ.՝ Nərimanov Nəriman Kərbəlayi Nəcəf oğlu, ապրիլի 14, 1870[1], Թիֆլիս, Ռուսական կայսրություն - մարտի 19, 1925[1], Մոսկվա, ԽՍՀՄ), ԽՍՀՄ պետական և կուսակցական գործիչ, գրող, հրապարակախոս։ Կոմունիստական կուսակցության անդամ 1905 թվականից։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ավարտել է Օդեսայի Նովոռոսիյսկի համալսարանի բժշկական ֆակուլտետը (1908)։ 1905 թվականին ընդունվել է «Հումմեթ» կազմակերպության շարքերը, զբաղվել հրապարակախոսական գործունեությամբ, ադրբեջաներեն է թարգմանել ՌՍԴԲԿ ծրագիրը։ 1909 թվականին ձերբակալվել է և աքսորվել Աստրախան։ 1913 թվականին կուսակցական աշխատանք է կատարել Բաքվում։ 1917 թվականին Նարիմանովը «Հումմեթ»-ի կոմիտեի նախագահն էր, ՌՍԴԲ(բ) կ Բաքվի կոմիտեի անդամ, «Հումմեթ» թերթի խմբագիրը։ 1918 թվականի գարնանը դարձել է Բաքվի ժողկոմխորհի քաղաքային տնտեսության կոմիսար։ 1919 թվականին աշխատել է ՌԽՖՍՀ արտգործմինիստրությունում (Մերձավորարևելյան բաժնի վարիչ, ժողկոմի տեղակալ)։ 1920 թվականին Նարիմանովը Ադրբեջանի Հեղկոմի, ապա Ադրբեջանական ԽՍՀ ժողկոմխորհի նախագահն էր։
Գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]
1920 թվականի նոյեմբերի 30-ին, ստանալով Հայաստանի խորհրդայնացման լուրը (29 նոյեմբերի), հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ, ըստ որի Խորհրդային Ադրբեջանի կառավարությունը մինչ այդ Դաշնակցական Հայաստանի հետ ունեցած տարածքային վեճերը չեղյալ է հայտարարում, և վիճելի տարածքները (Նախիջևան, Զանգեզուր, Ղարաբաղ) այսուհետ հայտարարում է Խորհրդային Հայաստանի անբաժան մասերը։
Ալեքսանդրապոլի պայմանագրի համաձայն դաշնակցական կառավարությունն անձամբ հրաժարվում է բազմաթիվ հայկական գավառներից, իսկ Խորհրդային Հայաստանում սկսելով փետրվարյան ապստամբությունը, խիստ բացասական է ազդում Մոսկվայում տեղի ունեցող խորհրդա-թուրքական բանակցությունների վրա։ Արդյունքում կնքվում է Մոսկվայի պայմանագիրը, որով Նախիջևանն արդեն իսկ անցնում է Ադրբեջանին։
Նույն ճակատագրին է արժանանում նաև Արցախը, որը բռնակցվում է Ադրբեջանին, իսկ Սյունիքում Գարեգին Նժդեհի գլխավորած Հայաստանի հետ վերամիավորման ազատագրական պայքարը նոր թափ է ստանում։
Արտաքին հարաբերություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Խորհրդային պատվիրակության կազմում Նարիմանովը մասնակցել է Ջենովայի կոնֆերանսին (1922)։ 1922 թվականից Անդրֆեդերացիայի Միութենական խորհրդի նախագահն էր և ԽՍՀՄ ԿԳԿ նախագահներից մեկը։ Եղել է ՌԿ(բ)կ Կովկասյան բյուրոյի և կուսակցության Անդրկովկասյան երկրկոմի անդամ, ՌԿ(բ) կ XII և XIII համագումարների պատգամավոր, ՌԿ(բ) կ ԿԿ անդամության թեկնածու։ Նարիմանովի նախաձեռնությամբ Ադրբեջանում բացվել է ադրբեջանական առաջին ժողովրդական գրադարան-ընթերցարանը (1894)։
Հիշատակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հեղինակ է ադրբեջաներեն և ռուսերեն լեզուների դասագրքերի, պատմական թեմայով գրված դրամաների և վեպերի։ Նրա գրականագիտական հոդվածները նվիրված են ռեալիզմի պրոբլեմներին։ Գրել է հուշեր Վ․ Ի․ Լենինի մասին։ Ադրբեջաներեն է թարգմանել Ն․ Վ․ Գոգոլի «Ռևիզոր»-ը։
Թաղված է Կարմիր հրապարակում՝ Կրեմլի պատի մոտ։
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 204)։ |
- 1 2 საქართველოს ბიოგრაფიული ლექსიკონი (վրաց.) — 2001.
- Օդեսայի համալսարանի շրջանավարտներ
- Մոսկվա քաղաքում թաղվածներ
- Կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- Սուրբ Ստանիսլավի 3-րդ աստիճանի շքանշանի ասպետներ
- Անձինք այբբենական կարգով
- Ապրիլի 14 ծնունդներ
- 1870 ծնունդներ
- Թբիլիսի քաղաքում ծնվածներ
- Մարտի 19 մահեր
- 1925 մահեր
- Մոսկվա քաղաքում մահացածներ
- Ադրբեջանցի գրողներ
- Ապրիլի 2 ծնունդներ
- Ադրբեջանական ԽՍՀ քաղաքական գործիչներ
- Թիֆլիս քաղաքում ծնվածներ
- Ադրբեջանցի աթեիստներ
- Անձինք Թբիլիսիից
- Խորհրդային գրողներ
- Խորհրդային կուսակցական գործիչներ
- Խորհրդային պետական գործիչներ
- ԽՄԿԿ անդամներ
- Ադրբեջանական ԽՍՀ կոմունիստական կուսակցության անդամներ
- Անձինք նամականիշերի վրա


